Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ մորթյա վերարկուով. հայուհին պատրաստվում է նոր ֆոտոսեսիայի
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Քիմ Քարդաշյանը Twitter-ում իր բաժանորդներին (նրանց թիվը 47 մլն է) ուրախացրել է հերթական լուսանկարով, որում հայուհին կեցվածք է ընդունել աթոռի վրա՝ մորթյա վերարկուով:

«Ֆոտոսեսիայի ժամանակ»,- լուսանկարը մակագրել է 35-ամյա աստղը:
Քիմը, սակայն, չի մանրամասնել, թե որ պարբերականի համար է արվել լուսանկարը, ով է լուսանկարիչը, եւ երբ կթողարկվի ֆոտոսեսիան:

The Keeping Up With the Kardashians-ի աստղը օրերս արդեն մի լուսանկար էր ցուցադրել, որում երկար մազերով կեղծամ էր կրում: Այդ ժամանակ հայուհին ակնարկել էր, որ պատրաստվում է նոր ֆոտոսեսիայի:
Հիշեցնենք, որ Vogue-ի սեպտեմբերյան համարում կհայտնվեն Քիմի քույրերը՝ Քենդալ եւ Քայլի Ջեններները: