Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրական օրենսգրքերի տարբերությունն ընդամենը ժողովրդավարականության չափին է վերաբերում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից ԸՕ–ի նոր նախագծի տապալումը, ըստ Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանի, պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ–ն ցայտնոտի մեջ է և չի կողմնորոշվում, թե ինչ անի: Մինչդեռ, ըստ նրա, ԸՕ–ում նման փոփոխություններ իրականացնելը լուրջ քայլ է, որն ուղղված է ընտրությունների ժողովրդավարության մակարդակի բարձրացմանը: Ու չնայած Մարոզյանը հույս ունի, որ երկուշաբթի գումարվելիք նիստի ժամանակ այն այնուամենայնիվ կընդունվի, սակայն եթե իրադարձությունները այլ սցենարով զարգանան, ապա թեև որոշ դժվարություններ կլինեն ցանկալի արդյունքի հասնելու համար, բայց այդքան էլ սարսափելի բան չի պատահի, եթե հասարակությունը չկորցնի իր զգոնությունը:

«Եթե նոր ԸՕ–ն չանցնի, նույնիսկ կոպիտ հաշվարկներով պարզորոշ երևում է, որ Ազգային ժողովում նորից կարող են այնպիսի դեմքեր հայտնվել, որոնք Ազգային ժողովին պետք չեն: Նման մարդկանց ներկայությունն առավել ևս պետք չի պառլամենտական համակարգի պայմաններում: Ու եթե նախկինում նրանց տարել են այդ կառույց ընդամենը իրենց քաղաքական ուժին մատուցած ծառայության դիմաց, ապա ներկայիս Հայաստանին նման մարդկանց ներկայությունը եթե չասենք ցանկալի չէ, ապա անիմաստ է»,– ասաց Խ. Մարոզյանը:

Կազմակերպության նախագահի կարծիքով, նման մարդկանց ներկայությունը հանգեցրել է նրան, որ հասարակության մեջ խորացել են հիասթափությունն ու անվստահությունը իշխանությունների հանդեպ: Եվ ստացվում է, որ ՀՀԿ–ն իր այս քայլով ոչ միայն փորձում է դիմակայել համակարգերի ժողովրդավարացմանը, այլև նպաստում է հիասթափության խորացմանը: 

«Չնայած բազմաթիվ հորդորներին, հասարակությունը դեմ առավ հակահեղափոխական ուժի դիմադրությանը: Եվ վտանգ կա, որ եթե հին Ընտրական օրեսգրքով անցկացվեն արտահերթ ընտրությունները, ապա այն մարդիկ, ովքեր կարող են միայնակ մեկ–երկու կուսակցության չափ ձայներ հավաքել, կարող են կրկին հայտնվել Ազգային ժողովում: Իմ կարծիքով, սակայն, նոր իշխանությունների պայմաններում հնարավոր կլինի ձևավորել հակակշիռների մեխանիզմները և թույլ չեն տա, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով ձայներ ստանան: Դրան կնպաստի նաև օրենքում ընտրակաշառքը քրեականացնելու փոփոխությունը, ինչը հույս է ներշնչում, որ հնարավոր է ընտրության գնալ նաև հին օրենսգրքով: Այդ դեպքում այն օդիոզ դեմքերը, որոնք փողի, իշխանության մոլուցքով են տառապում, ովքեր ձգտում էին ԱԺ–ում լինել լոկ դրա համար, կհասկանան, որ իրենց «ավտարիտետը» կամ հեղինակություն ասվածն իրենք ունենում էին միայն փողի առկայության պայմաններում, իսկ առանց փողի դա այլևս չեն ունենալու»,– ասաց Խ. Մարոզյանը: 

Նրա դիտարկմամբ այդ մոտեցումների նվազման պարագայում կնվազեն նաև մի քանի կուսակցության չափ քվե ստացող անձանց շանսերը: Եվ արդյունքում՝ նոր իրավիճակի պայմաններում նրանք այնքան քիչ ձայներ կստանան, որ կարող է անգամ չկարողանան ներկայացված լինել ապագա ԱԺ–ում:

«Չպետք է մոռանալ, որ ժողովուրդը հեղափոխական տրամադրություններ ունի և որևէ նախկին օլիգարխի կամ իշխանության ներկայացուցչի չի ցանկանում տեսնել անգամ ԱԺ–ում: Այն քայլերը, որոնք այս օրերին տեղի են ունենում, ավելի են գրգռում ժողովրդին և ավելի են մեծացնում հիասթափությունը իրենց հանդեպ: ՀՀԿ–ն փորձում է իր հույսը դնել նոր իշխանություններից հիասթափվելու վրա, սակայն հաշվի չի առնում, որ, անկախ ամեն ինչից, ՀՀԿ–ի ցանկացած քայլ ժողովրդի մոտ հակաքայլ անելու առիթ է դառնում: Հակառակ էֆեկտն է տեղի ունենում, մարդիկ ավելի մարտական են տրամադրվում նրանց հանդեպ և  կրկին նոր ալիք է բարձրանում ՀՀԿ–ի դեմ: Այսինքն, ՀՀԿ–ի ցանկացած ռադիկալ քայլ իր դեմ է ուղղված, ուստի անկախ նրանից՝ հին, թե նոր օրենսգրքով կկազմակերպվեն ընտրությունները, կարծում եմ, տարբերությունն այնքան էլ մեծ չի լինի»,– ասաց Մարոզյանը: Մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե իշխանությունները պատրաստ են անգամ հին օրենսգրքով ընտրության, Մարոզյանը նշեց, որ դա խոսում է այն մասին, որ իշխանություններին հաջողվել է հակակշիռների մեխանիզմներ ձևավորել:

«Պարզորոշ երևում է, որ այսօրվա Հայաստանին նոր Ընտրական օրենսգիրք է հարկավոր ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Իսկ այն տեսակետները, թե նույնիսկ եթե նոր օրենսգիրքն ընդունվի, ապա հարկավոր է ընտրությունները մեկ տարի հետաձգել, ընդամենը պատճառաբանություններ են: Նման հայտարարություններ անողները հույս ունեն, որ այդ ընթացքում ժողովուրդը նոր իշխանություններից կարող է հիասթափվել: Իրավական տեսանկյունից մենք այսօր Հայաստանում ունենք ֆորսմաժորային իրավիճակ: Եվ բոլորը շատ լավ հասկանում են, որ նոր Հայաստանում պետք է նոր պառլամենտ ձևավորել: Իրավունքը նրա համար է, որպեսզի ծառայի մարդուն: Իրավունքը մարդու ոտքերն են և իրավունքով է մարդը կարողանում քայլեր անել: Այսօրվա ԱԺ–ի պայմաններում ոտքերը կապված են, այն այսօր չի արտահայտում հասարակության պահանջը: Եվ սա է պատճառը, որ այսօրվա պառլամենտական մեծամասնությունը նման ֆորսմաժորային իրավիճակում կարողանում է խոչընդոտել նորմալ օրենսդրական գործընթացներն ու պրոցեսները: Բայց երկրի զարգացման համար օր առաջ պետք է այս իրավիճակը շտկվի և համապատասխանեցվի մեր ժողովրդի ցանկություններին, իսկ թե այն որ օրենսգրքով կանցկացվի, այս դեպքում այնքան էլ կարևոր չէ»,– ասաց Խ. Մարոզյանը:

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное