Երևանում 38-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Աճառյան պողոտայի թիվ 30 հասցեի դիմաց Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 38-ամյա Նվեր Սեփոյանը իր վարած Mercedes մակնիշի 23 MԼ 333 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ավան-Առինջ 1-ին թաղամասի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Գրիգորյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 00։15-ի սահմաններում Ռ. Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Շարունակությունը` այստեղ: