Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍՎՈ ՌԱՖ. ԲԱՑԱՌԻԿ կադրեր ու եզակի փաստեր «օրենքով գողի» կյանքից. Տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունվար ամսին, Մոսկվայի կենտրոնում սպանվեց քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը: Նա ազգությամբ եզդի էր, բոլորը ճանաչում էին Դեդ Հասան մականվամբ: Օրենքով գողին կրակեցին հենց այն պահին, երբ նա դուրս եկավ Պովարսկայա փողոցում գտնվող «Կարետնիյ դվոր» ռեստորանից: Մարդասպանը գործի էր դրել օպտիկական նշանառության սարքով հրացանը։

Դեդ Հասանի դեմ մահափորձ էին արել նաեւ 2010-ին: Այդ ժամանակ նա հրազենային վնասվածք էր ստացել: Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքի ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, որն իր կարիերան սկսել էր 20-ը չբոլորած: Նա չորս դատվածություն ուներ, առաջինը` 19 տարեկանում: Երրորդի ժամանակ` 1966-68-ին, քրեական աշխարհում նա թագադրվեց որպես օրենքով գող: Ռուսական քրեական աշխարհի ամենաակնառու դեմքերից ու Դեդ Հասանի ընկերներից էր Ռաֆայել Բաղդասարյանը, որն իր կյանքի 63 տարիներից 34-ն անցկացրեց ճաղերի ետևում: Քրեական հայ հեղինակության հուղարկավորությանը ներկա էր գողական աշխարհի ամբողջ էլիտան: Բացառություն չէր նաեւ Դեդ Հասանը:

1993 թվական, պատերազմ, համատարած մթություն, ցուրտ: Մարդիկ օրերով լույս չունեին: Երկիրը շրջափակման մեջ էր, տնտեսությունը` կաթվածահար, ատոմակայանը չէր գործում, ժողովուրդը քաղցած էր: Հունիսի վերջ: Սովորական ամռան սովորական երեք օրեր: Ու մեկ էլ անսովոր շռայլություն: Հունիսի 25, 26, 27` 3 օր քաղաքը ողողվում է լույսի մեջ: Աննախադեպ իրադարձություն: Մարդիկ շփոթված էին:

Բայց հետո հասկացան եղելությունը. Մոսկվայում մահացել էր քրեական աշխարհի կնքահայրը` Ռաֆայել Բաղդասարյանը` Սվո Ռաֆը: Նրան պետք է հուղարկավորեին Երեւանում:

Հունիսի 27: Թաղման թափորը դուրս է գալիս Նորքի բարձունքից: Այնտեղ Սվո Ռաֆը բնակարան ուներ: Հետո մարդկային բազմությունը ոտքով իջնում, անցնում է Սարալանջի փողոցը հատող կամարաձեւ կամրջի տակով, ապա շարժվում Մյասնիկյան պողոտա, անցնում Նալբանդյան փողոցով ու հասնում Ալավերդյան` այժմ արդեն Հանրապետության փողոց: Հենց այնտեղ` ավելի կոնկրետ 82-րդ տանն է մանկությունն անցկացրել Ռաֆայել Բաղդասարյանը: Հարեւանները, պատուհաններից կախված, հետեւում են իրենց բակի ամենաքրեական անցյալն ունեցող հեղինակության վերջին հրաժեշտին: Մուտքի մոտ նվագում է սգո երաժշտախումբը: Սեւազգեստ մի տղամարդ աննկատ մոտենում է դուդուկահարին ու գրպանը փող դնում: Դա նշանակում էր, որ երաժիշտը պետք է աներ առավելագույնը` սգավորներին գոհացնելու համար:

Հանգուցյալի տեղափոխումն ինչպես հարկն է ապահովելու համար կային ցուցումներ տվող մարդիկ: Նրանք էին հրահանգում դագաղը պտտել, տեղաշաժել կամ կանգ առնել: Թափորի առջեւից խաչը ձեռքին` դագաղն էր ուղեկցում Սուրբ Գայանե եկեղեցու քահանա Տեր Գուրգենը, ավազանի անունով` Առուշան: Սգավորների մեջ աչքի էին զարնում երեք կանայք` Սվո Ռաֆի քույրերը` Ալլան ու Էմման եւ կինը: Նրան հեշտ էր տարբերելը. խիստ ռուսական արտաքին ուներ: Ալլայի բարձրաձայն ողբը խլեցնում էր մարդկանց միալար լացը:

Սվո Ռաֆի մորաքրոջ աղջիկը` Նելլի Տեր-Սահակյանը, հետո պատմել է, որ եղբորը Մոսկվայից բերել են կարդինալական կարմիր դագաղով, ինչով հուղարկավորել են նաեւ Բրեժնեւին: Բայց վերջին պահին Երեւանում որոշել են, որ գույնը համապատասխան չէ, ու փոխել են: Մեծ դժվարությամբ են նորը հայթայթել, քանի որ Ռաֆայելը շատ բարձրահասակ էր, հետեւաբար ստանդարտ չափսերը չէին համապատասխանում նրա մարմնին: Դիակը գերեզմանոց են հասցնում արտասահմանյան արտադրության, ինչպես այն ժամանակ էին ասում` ֆիրմա մեքենայով:

Սվո Ռաֆին, ի վերջո, հուղարկավորեցին այսօրվա Կենտրոնական գերեզմանատանը` բոլորիս հայտնի Թոխմախ անունով: Նրա մահը լուսաբանեցին շատ թերթեր եւ ոչ միայն հայաստանյան: «Գոլոս Արմենիի», «Կոմսոմոլեց», «Կոմսոմոլսկայա պռավդա», «Իզվեստիա», «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր»: Քրեական աշխարհի դասականի մահվանն անդրադառնում է նաեւ գերմանական «Վելտ» շաբաթաթերթը: Բառացի թարգմանությամբ «Աշխարհ» նշանակող պարբերականը գրում է. «Հեռու-հեռավոր Հայաստանում, որտեղ այսօր տնտեսական ու քաղաքական բազմաթիվ չլուծված հարցեր կան, կիրակի` հունիսի 27-ին, շքեղ, համաժողովրդական մի թաղում կատարվեց: Հողին հանձնեցին աշխարհին քաջածանոթ Սվո Ռաֆին, որի անունը քաջ հայտնի է նաեւ Գերմանիայի քրեական աշխարհին ու օրինապահներին: Ամենալայն հնարավորությունների տեր Ռաֆայել Բաղդասարյանը քիչ հարցեր չի լուծել նաեւ այստեղ»: Սա հոդվածից

մի հատված էր: Իսկ ընդհանրապես Սվո Ռաֆը բոլոր խնդիրներին լուծում տվողի մեծ համբավ ուներ: Ու հենց դրանով էլ պայմանավորված` որոշվում է Սվոյի տապանաքարն այնպես քանդակել, որ նրա ուժն ակնհայտ լինի. քրեական հեղինակությունն անվրդով դեմքով մի ձեռքով խեղդում է վիշապին:

«Երկիր» թերթը հոդված է հրապարակվում` «Մի թաղման ժամանակագրություն» վերնագրով: «Հունիսի 27-ին` կիրակի օրը, աշխարհահռչակ զակոննի գող Սվոյի թաղումն էր Երեւանում, որին սպանել էին Մոսկվայի Լեֆերտովյան բանտում: Ժամանել էին ամերիկացիներ, նեգրեր, գերմանացիներ, մեծաքանակ ռուսներ, միջինասիացիներ, ասում էին` վայրէջք է կատարել 8 ինքնաթիռ». կարդում ենք 1993 թվականի հունիսի

29-ի համարում: Հրապարակման մեջ նկարագրված են նաեւ քրեական աշխարհի հյուրերը` «ժամանած գողերը թիկնեղ ու վիթխարահասակ էին, կարծես ծանրամարտի համաշխարհային հավաք էր: Բոլորը մեծմասամբ սեւազգեստ էին` լայն տաբատ, ատլասե վերնաշապիկ»` գրում է թերթը:

 Թափորի մեջ աչքի էր ընկնում հատկապես Ռաֆայելի կինը` Նատաշան: Ռաֆայելը Նատաշայի հետ ծանոթացել էր Թբիլիսիում: Խառնածին էր այդ աղջիկը: Հենց այդ կնոջից էլ քրեական հեղինակությունն ունենում է իր միակ ժառանգորդին` դստերը: Համենայն դեպս միայն նրա մասին է հայտնի:

Ռաֆայել Բաղդասարյան, Ռաֆայել Սողոմոնյան, Ռաֆայել Ալեքսանյան` այո, քրեական աշխարհի պարագլուխը 3 անձնագիր ուներ` տարբեր տվյալներով: Հենց այդ փաստաթղթերով էր նա ժամանակին փորձում ԱՄՆ մուտքի արտոնագիր ձեռք բերել: Այդ անձնագրերը նրան մեկ անգամ չէ, որ փրկել են: Ու այդպես 63 տարի: Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը ծնվել էր 1930 թվականին` Երեւանում: Որդու ծննդից մեկ տարի առաջ ընտանիքը Հոկտեմբերյանից տեղափոխվել էր մայրաքաղաք: Բնակություն էին հաստատել այսօրվա Շախմատի տան տարածքում գտնվող փայտե տներից մեկում: Հենց այդ թաղամասում էին այդ տարիներին բնակություն հաստատում գյուղից քաղաք եկածները: Հետո Բաղդասարյանների ընտանիքը տուն է ստանում Ալավերդյան փողոցում:

 Հենց փողոցում էլ Ռաֆայելը սկսում է իր քրեական կարիերան: Առաջին գողություններն է անում: Հայրը հաճախ է գործի բերումով Հոկտեմբերյան մեկնում, որդին էլ, առիթից օգտվելով, ազատ ժամերն անցկացնում է թաղի տղաների հետ: Դպրոցը թողնում է 6-րդ դասարանում: Հենց դրանով էլ ավարտվում է նրա կրթական ճանապարհը: Փոխարենը հարստանում է նրա բանտային անցյալը:

 Սվո Ռաֆին օրենքով գող են կարգում 70-ականներին: Նա այնքան գաղտնապահ էր, որ բոլորը կոչում էին «սվոյ պարեն»: Ու հենց այդ կոչումն էլ պատճառ է դառնում, որ Ռաֆայելին կնքեն «Սվոյ» մականվամբ, որը հետո դառնում է Սվո: Այդ տարիներին Ռաֆայելը հարսանիք հիշեցնող հավաք է կազմակերպում Սեւանի թերակղզում գտնվող մի ռեստորանում:

 Ականատեսը պատմում է` մոտ 600-հոգանոց հավաքն անցել է առանց հարբեցողության, եղել են կենացներ, պարել են, բայց փող չեն ցփնել պարողների ոտքերի տակ: Քրեական հեախուզության վարչության աշխատակիցը հիշում է, որ հյուրերի շարքում եղել են նաեւ նախկին օրենքով գողեր` 8 հոգի: Նրանց համար առանձին սեղան էր հատկացված:

 Սվո Ռաֆը հիմնականում բնակվում էր Ռուսաստանում: Հանցավոր աշխարհում նրա դերակատարումը մեծացել էր 1988 թվականից` քրեական առաջնորդ Վալերիան Կուչուլորիայի՝ Պիսսոյի մահվանից հետո: Հենց այդ ժամանակ էլ, ինչպես քրեագետն է պնդում, օրենքով գողը ձեռք է մեկնում տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված հայրենիքին: Օգնությունը, ըստ Սերգեյ Գալոյանի, հիմնականում զենքի տեսքով էր:

 Սվո Ռաֆի կյանքի այս դրվագը շարունակում է մնալ չհաստատված մի փաստ: Քրեական հետախուզության վարչության` այդ ժամանակվա ղեկավարն անհեթեթ լեգենդ է համարում այս պատմությունը: Իսկ ահա քրեագետը պնդում է, որ պատմածը մի փոքր մասն է միայն բուն եղելության: Ասում է, թե անձամբ է հիշում` ինչպես էին ռուսաստանյան 6 մսի կոմբինատներ աշխատում Հայոց բանակի համար: Զինվորներին պահածոներ էին ուղարկում: Հայաստանցիներին օգնում էին նաեւ տաք հագուստով:

 Եղել է նման բան, թե ոչ, դժվար է ասել: Պատմությունը միշտ չէ, որ կարողանում է զտել ճշմարտությունը ստից: Երբեմն այդ սուտը մարդու անցյալը փառավորելու համար է հորինվում: Չնայած, պատահում է նաեւ հակառակը: Ինչեւէ, անցնենք Սվո Ռաֆի անձնական կյանքի ամենագունավոր էջին: Լյուբով Ուսպենսկայա: Ռուսական էստրադայի 90-ականների աստղը: Ռաֆայել Բաղդասարյանի մեծ սերը: Զգացմունքները փոխադարձ էին: Հենց այդ զգացմունքների արտահայտությունն էլ դարձավ Լյուբայի «Ջիգյար» երգը:

 1992 թվականի դեկտեմբեր: Այդ օրն իրավապահները ներխուժում են Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար, որտեղ գտնվում էին Բաղդասարյանն ու իր օգնական Մագերամովը: Նրանց մոտից գտնում են 9 մմ տրամաչափի, խլացուցիչով ինքնաձիգ` Այգրամ: Այն ժամանակ ընդամենը մի քանի հատ կար այդ զենքից: Թողարկում էին հատուկ ծառայությունների համար: Ներխուժում են իրավապահները: Ռաֆին տեղափոխում են ԱԱԾ մեկուսարան` Լեֆորտովոյի բանտ:

 Հենց այդ դաջվածքով էլ ճանաչում են Ռաֆայելին: Արծվի պատկերով կրծքավանդակը մատնում է դիակի ինքնությունը: Մահացողը Սվո Ռաֆն էր:

 Սվո Ռաֆի զարմուհին` Նելլի Տեր-Սահակյանը, հետագայում պատմում է, որ եղբոր մարմինը լրիվ այլանդակված է եղել: Բժիշկները դիահերձման քողի տակ վերացրել են բոլոր հանցանշանները: Ձեռքի տակ եղած բուժգործիքները լավագույնս ծառայել են այդ գործին: Պետք էր ամեն ինչ անել, որ Երեւանում չբացահայտվեր հանցագործությունը: Դատաբժշկական եզրակացության մեջ որպես մահվան պատճառ

նշվում է ներքին արյունահոսությունը:

Ռաֆայել Բաղդասարյանը մահացավ 1993 թվականի հունիսի 23-ին`63 տարեկանում: Եթե այսօր քրեական աշխարհի պարագլուխը ողջ լիներ, ապա փետրվարի 10-ին` կնշեր 81-ամյակը: Մի տարիք, որ հասու չէ հանցագործ աշխարհի եւ ոչ մի ներկայացուցչի: Նրանց վիճակված չէ ապրել երկար ու առավել եւս` խաղաղ:

 

Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»
Самое популярное