«Շումախերական» ավտովթար Երևանում. 27-ամյա վարորդը Toyota Prado-ով բախվել է բենզալցակայանի պատին ու գլխիվայր գլորվելով հայտնվել ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեկ՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Ավան 14 փողոցի բնակիչ, 27-ամյա Վիգեն Օհանյանը իր վարած Toyօta Prado մակնիշի 68 ՏՏ 953 համարանիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցի 26 շենքի դիմաց բախվել է «Մամիկոն Անղալադյան» անհատ ձեռներեցի բենզալցակայանի կրպակի պատին և մի քանի պտույտ գլորվելով՝ հատնվել Այգեգործների թաղամասի ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Օհանյանն ու նրա ուղևորներ՝ Ավան 3-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Ռազմիկ Գևորգյանը և Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 29-ամյա Բալաբեկ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի