Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեյրան Օհանյան․ Միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Անդրադառնալով վաղը Մոսկվայում կայանալիք Վլադիմի Պուտին - Սերժ Սարգսյան հանդիպմանը՝ Օհանյանն ասաց, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը, անկախությունն ապահովելն է:

Ներկայացնելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը՝ նախարարն ասաց, որ միակողմանի զիջումների մասին խոսք լինել չի կարող․ - «Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացում ենք մենք տեսնում, և այդ ակտիվացման մեջ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահ երկրները, Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ այսօր աշխատանք են տանում, որպեսզի ԼՂ համակարտության խնդիրը լուծվի միայն ու միայն խաղաղ և քաղաքական ճանապարհով:

Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի իրականության մեջ այն նպատակը, որ մենք այսօր ունենք՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորոշումը, ազատ, անկախ ապրելը Հայաստանի Հանրապետության հետ լայն համագործակցության և լայն կապի շրջանակներում ապրելը․․․ որպեսզի այդ նպատակին մենք կարողանանք հասնել:

Ես միշտ ասել և այսօր էլ ասում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության վտանգի ենթարկվելու պայմաններում, այսինքն ագրեսիայի ևս մեկ անգամ սանձազերծման պայմաններում, և՛ Պաշտպանության բանակը, և՛ համագործակցության շրջանակներում հայկական բանակն ամեն ինչ անելու են, որ Ղարաբաղի յուրաքանչյուր թիզ հողը պաշտպանվի»:

Օհանյանը նաև ասաց, որ Ռուսաստանի կողմից տրված 200 մլն դոլար վարկի շրջանակներում բոլոր պայմանագրերը ռուսական կողմի հետ կնքված են, և զենքի մատակարարումը Հայաստան արդեն սկսվել է՝ առանց, սակայն, մանրամասնելու, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը․ - «Ինչ վերաբերում է այն հարցին, որը որ իրականության մեջ շրջանառության մեջ է արդեն երկար ժամանակ՝ վարկի տրամադրմանը Ռուսաստանի Դաշնությունից և դրա շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռք բերմանը, գրեթե ամբողջությամբ պայմանագրերը կնքված են, համաձայնեցված են, ներպետական գործընթացները ավարտված են:

Ամբողջությամբ այդ համաձայնությունները կան, աշխատանքները ընթացքի մեջ են: Դեռ ավելին՝ առկա միջոցներից, նաև նախկինում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում սպառազինության ներկրումն այսօր ընթացքի մեջ է և իրականացվում է: Ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտի հետ մենք համագործակցություն ենք իրականացնում, հատկապես ժամանակակից միջոցների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ձևավորման համար:

Ես գտնում եմ, որ գոյություն ունեցող պայմանագրերը մեր ռազմավարական գործընկերոջ հետ համագործակցության շրջանակներում մանրակրկիտ ուսումնասիրվել, վերլուծվել են, և այդ ժամանակահատվածի համար բավականին լուրջ աշխատանք է կատարվել, և չէր կարող Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնպես աներ, որ այդ պայմանագրերում մեր շահերը լիարժեք ընդգրկված չլինեին: Եվ կարծում եմ, որ, հաշվի առնելով այդ ամենը, մեր ռազմավարական գործընկերը իր պայմանագրային պարտականությունները կատարելու է՝ եթե Հայաստանի Հանրապետությունը ագրեսիայի ենթարկվի»:

«Գիտեք, որ քառօրյա այս մարտական գործողությունները եղել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում, շատ կարճ տևեց, և հենց նույն Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ արվեց ամեն ինչ, որպեսզի այդ մարտական գործողությունները կանգնեցվեն, և շարունակություն չլինի:

Եվ դրա շարունակությունն է, որ այսօր բանակցային գործընթացը ինտենսիվացել է՝ խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգավորման համար», - եզրափակեց Հայաստանի պաշտպանության նախարարը:

«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и России
Самое популярное