Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կույսեր օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ անախորժություններ: Ապրիլի 20-ի աստղագուշակ

ՎԻԴԵՈ

Խոյ: Նոր ծրագրեր կազմելու ճիշտ ժամանակն է: Դրանք կարող են անսովոր լինել, հետաքրքիր և համարձակ: Ինքնավստահ եք ձեր քայլերում, բացառում եք այն միտքը, թե ինչ-որ բան կարող է ձեր ուժերից վեր լինել: Եթե այդ ամենին հավելեք ճիշտ ընտրված ռազմավարություն, ապա հաջողությամբ կիրագործեք այն ամենն, ինչ ծրագրել եք:

Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ընկերական շփումների համար: Վերջապես կգտնեք այն մարդուն, ում հետ կկարողանաք կիսել ձեր բոլոր ապրումները, վախերն ու կասկածները: Նրանից աջակցություն կստանաք, կհետևեք խորհուրդներին:

Ցուլ: Հանգիստ ու թեթև օր է: Թեև այն չի առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ, փոխարենը ուրախություն կպարգևի և դրական լիցքեր կհաղորդի: Մարդկային հարաբերությունների հարցում,անկասկած, կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, սակայն, ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին , ապա գործի դրեք առողջ տրամաբանությունն ու դատողությունը:

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին: Հետևեք առողջությանը, արտաքին տեսքին: Օրվա ընթացքում փորձեք լավ տրամադրություն պահպանել: Զբաղվեք ինքնազարգացմամբ: Իսկ առօրյա, կենցաղային գործերում մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

Երկվորյակներ: Այսօր վիճելու ցանկություն կունենաք, ինչն այնքան էլ վատ չէ: Եթե հաջողվի կառուցողական բանավեճեր անցկացնել, ապա դա միայն օգտակար և արդյունավետ կլինի: Հետևաբար, գտեք այնպիսի մրցակիցներ, ովքեր այն չեն վերածի բողոք-պահանջների փոխանակման և հանգիստ կընդունեն իրենց հանդեպ ձեր ունեցած առավելությունները: Հիշեք, որ փորձառու մարդու հետ զրույցից կարելի է մեծ օգուտ քաղել:

Հրաշալի օր է ուղևորությունների համար: Կարող եք նաև կոմերցիոն գործունեություն ծավալել: Այսօր, ձեր գործարարական հոտառության շնորհիվ, հաջող գնումներ կկատարեք, կկնքեք շահութաբեր գործարքներ:

Խեցգետին: Հեշտ չէ հանգստություն պահպանել այն դեպքում, երբ շրջապատող մարդիկ, ասես միտումնավոր, անում են ամեն բան՝ ձեզ հունից հանելու և հոգեկան անդորրը խաթարելու համար: Այնուամենայնիվ, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը և, անգամ ցասման պահին, արժանապատիվ վարք դրսևորել:

Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դրվի: Ոճային ցանացած փոփոխություն, լինի դա հագուստի, ներքին հարդարման, թե մեկ այլ, անկասկած, հաջողություն կունենա:

Առյուծ: Օրվա հիմնական խնդիրը զգացմունքային դաշտի անկայունությունն է, այն կստիպի ձեզ անհանգստանալ ապագայի համար, ընդ որում ՝ անտեղի: Ապրեք ներկայով: Երբեմն ձեզ թույլ տվեք անխոհեմ քայլեր կամ փոքրիկ չարաճճիություններ: Մի զրկեք ձեզ կյանքը վայելելու հնարավորությունից:

Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման արդյունքում նոր երկրպագուներ կհայտնվեն և, ցանկության դեպքում, կարող եք հարաբերություններ սկսել: Ընտանիք կազմած Առյուծներն ամեն կերպ կփորձեն ուրախացնել մտերիմներին և լուծել վերջերս անհանգստացնող խնդիրները: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա:

Կույս: Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ անախորժություններ և թյուրիմացություններ, իսկ ավելի ուշ, գործերը հաջող ընթացք կստանան: Այնպես որ, ժամանակից շուտ չարժե ընկճվել: Բոլոր հաջողությունները դեռ առջևում են: Հրաշալի օր է խոհարարական հմտություններ դրսևորելու, և հետաքրքիր փորձեր անելու համար:

Նա, ով վաղուց ի վեր, վայելում է ձեր համակրանքը, այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերի, և այդ առիթը չարժե բաց թողնել: Ձեր անմիջականությունը, կենսուրախությունն ու անսպառ հումորի զգացումը թույլ կտան լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:

Կշեռք: Դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում բազում հրաշալի պահեր կապրեք: Նրանք , ովքեր իրենց կնվիրեն ուսմանը, նոր և օգտակար շատ բան կսովորեն: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը թույ կտա հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին:

Կենսական ներուժը կնվազի օրվա երկրորդ կեսին: Փորձեք թուլանալ ու հանգստանալ: Առողջարարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Խուսափեք գնումներից, հատկապես կոշկեղեն և հագուստ ձեռք բերելուց: Այսօր ընտրության մեջ սխալվելու հավանականությունը մեծ է:

Կարիճ: Այսօր հաճելի և օգտակար գործերը փորձեք համատեղել: Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան շատ բան կհասցնեք: Կարող եք գնումներ կատարել, ճանապարհորդական ուղեգրեր ձեռք բերել, նախապատրաստվել առաջիկա ուղևորությանը, ինչպես նաև նվերներ պատրաստել ընտանիքի փոքր անդամների համար:

Խուսափեք սիրելիի հետ վեճերից, իսկ եթե, այնուամենայնիվ, տարաձայնություններ ծագեն, ապա հանգիստ զրուցեք և փորձեք, հնարավորինս արագ, հարթել իրվիճակը: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ծանոթ են ձեր խառնվածքին, գիտեն՝ ինչպես բարձրացնել տրամադրությունը:

Աղեղնավոր: Ծրագրերում, այսօր, էական փոփոխություններ չեն լինի: Ամեն բան իր հունով կընթանա: Կիրագործեք բոլոր նպատակները: Ընկերների հետ շփումը կուրախացնի: Ձեր անկեղծ զրույցները գուցե և շատ հարցեր անպատասխան թողնեն, սակայն, փոխարենը, դրանցից նոր մտահաղացումներ կծնվեն: Հրաշալի կդասավորվեն ուղևորությունները:

Այսօր թե՛ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և թե՛ սպորտով զբաղվելը ձեզ միապաղաղ ու ձանձրալի չեն թվա: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Որոշ ֆինանսական խնդիրներ կլուծվեն, հնարավոր է հին պարտքի վերադարձ: Սպասեք թանկարժեք նվերների:

Այծեղջյուր: Այսօր լուրջ փորձություններ ձեզ չեն սպասվում, անգամ մանր խնդիրները քիչ հավանական են: Եթե ուշադրությունը կենտրոնացնեք կարևոր գործերի վրա, ապա, անկասկած, հաջողության կհասնեք: Հնարավոր են նոր բիզնես-նախագծեր, որոնք կարող են ապագայում շատ եկամտաբեր լինել: Ամեն դեպքում, մտածեք դրանց շուրջ:

Ընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն: Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև համատեղ ծրագրեր կմշակեք: Ուղևորությունները կարող են ավելի շատ ժամանակ խլել, քան նախատեսում էիք:

Ջրհոս: Օրվա մեծ մասը կնվիրեք ընթացիկ, միապաղաղ բայց և օգտակար, գործերին: Փորձեք մտերիմներին ևս ներգրավել, այդպես չեք ձանձրանա, իսկ համատեղ աշխատանքը դրական կազդի հարաբերությունների վրա: Հիշեք, որ ձեր մաշկն այսօր առավել զգայուն է: Զգույշ եղեք կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս:

Երեկոն լի է հաճելի անակնկալներով: Սիրելիի հետ շփվելու, անկեղծ զրույցելու համար հրաշալի օր է: Ամեն տեսակ հանդիպումներն ու ժամադրությունները լավ կանցնեն: Կարող եք ապագայի հետ կապված ծրագրեր մշակել, դրանք շատ արագ կհաջողվի իրագործել:

Ձկներ: Օրն առանձնանում է դրական միտումների մեծ ազդեցությամբ: Կփորձեք լավ տրամադրություն պահպանել, մտերիմներին ևս թույ չեք տա ընկճվել: Բարդ իրավիճակներում հայտված մարդիկ ձեր աջակցության և խորհրդի կարիքը կունենան, և դուք, անկասկած, օգնության ձեռք կմեկնեք նրանց:

Էներգիայի հոսք առանձնապես չեք զգա, սակայն,ինքնազգացողությունից դժգոհելու առիթ ևս չի լինի: Օրը նպատակահարմար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Խուսափեք ուժասպառ անող մարզումներից: Կարող եք որոշ խոշոր գնումներ կատարել, այդ թվում ՝ ձեռք բերել տրանսպորտային միջոցներ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Oratert.am

Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлением
Самое популярное