Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Օրենքով գողերը» գալիս են Հայաստան՝ ի՞նչ անեն․ էստեղ արդեն ամեն ինչ գողացած-պրծած է. գալիս են միայն կերուխումի կամ սխոդկայի

ՎԻԴԵՈ

Վրաստանի կառավարությունը խստացնում է օրենսդրությունը «օրենքով գողերի» նկատմամբ․ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է խստացնել պայքարը «օրենքով գողերի» դեմ, մասնավորապես՝ Վրաստանում ներկայում գործող օրենսդրությամբ «օրենքով գողը» ազատազրկվում է 7-10 տարով, իսկ այս փոփոխություններով առաջարկվում է սահմանել 9-15 տարվա ազատազրկում։ Բացի այդ, գողական համայնքի մաս կազմելը կամ անդամակցությունն այդ համայնքին պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ, այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է 7-10 տարվա ազատազրկում։

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այս կապակցությամբ հայտարարել է, որ օրենսդրական այսպիսի փոփոխությունը կանխարգելիչ նպատակ ունի, ինչպես նաև միտված է իրենց հասարակության անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ օրենսդրական մեխանիզմների միջոցով։

«Ուզում եմ նշել և վստահեցնել մեր բնակչությանը, որ Վրաստանում գողական մտածելակերպը երբեք չի ամրապնդվի, դա բացառվում է և այդ ուղղությամբ մենք լինելու ենք հետևողական և անողոք, քանի որ դա վերաբերում է մեր համաքաղաքացիների հանգստությանը, հանդարտ կյանքին և ապագայի կառուցմանը»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին։

Որքանո՞վ է հնարավոր Վրաստանի այս փորձը կիրառել Հայաստանում կամ այսպիսի օրենսդրական փաթեթ մշակել և «տեղայնացնել» Հայաստանի համար։

Հայաստանի ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը համոզված է՝ եթե Հայաստանում օրենսդրական նման փաթեթ լինի, ապա այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, այսինքն՝ ըստ Եղիազարյանի բացառված չէ, որ իշխանությունների կամ իրավապահ համակարգի համար «անհաճո անձանց» կարող է «օրենքով գող» լինելու մեղադրանք առաջադրվել և ծանրագույն պատժաչափով ազատազրկել։

«Բոլորս գիտենք՝ Հայաստանում օրենքները, որպես կանոն, չեն կիրառվում կամ կիրառվում են ընտրողաբար․ այն մարդիկ, ովքեր պետք է լինեն բանտախցերում, նրանք դրսում են, իսկ նրանք, ովքեր ազատության մեջ պետք է լինեն և գործունեություն ծավալեն՝ բանտերում են և վաղն էլ են բանտերում մնալու և չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում նման օրենք ընդունելու դեպքում՝ տասնյակ, հարյուրավոր մարդիկ չեն տուժի․ մեր «օերքնով գողերի» մասին տեղեկություններ կան կամ կարող են լինել միայն հատուկ հաշվառման ցուցակներում, քարտադարաններում, որ այս կամ այն անձնավորությունը ինչ-որ մի թվականից թագադրված է որպես «օրենքով գող», բայց սա ընդամենը օպերատիվ աշխատողի ներկայացրած զեկուցագիրն է, որը հաստատվել է իր վերադասի կողմից․ եթե այսպես նայենք, ապա այդ օպերի ներկայացրածը և նրա վերադասի հաստատածը՝ առ ոչինչ է և երբեք չի կարող օրինական ակտ համարվել, քանի որ հիմք չունի, այսինքն՝ այդ թագադրման վերաբերյալ չկան ձայնագրություններ, չկան խոստովանական ցուցմունքներ կամ այլ մարդկանց ցուցմունքներ, չկան իրեղեն ապացույցներ․ հիմա, եթե Հայաստանում այդ օրենքն ընդունվի, ապա ինչն է խանգարում նախաքննությունը վարող քննիչին հարց դնել այս կամ այն անձի դեմ ՝ «դու օրենքով գող ես», այսինքն՝ քննիչի ուղիղ մեղադրանքը կարող է դառնալ վերջնական և այդ մարդն երբեք չի կարող ապացուցել, որ ինքը թագադրված չէ և այս դեպքում այդ քաղաքացին (որը հնարավոր է , որ իսկապես օրինազանց է, ասենք գողություն է կատարել) կհայտնվի ծանր իրավիճակում՝ 3 տարվա փոխարեն 10 կամ 15 տարի բերդում կնստի կամ էլ պետք է ծանոթ ճարի, «մարդ մեջ գցի» կամ էլ գումար տա, որ ազատվի․ ստացվում է, որ մենք այսպիսի օրենքով ուղիղ կխթանենք մի երևույթի, որի դեմ մեր կառավարությունն իբրև թե պայքարում է (նկատի ունի կոռուպցիան – խմբագրական), այսինքն հասկանալի է, որ այս օրենքը Հայաստանում չի աշխատի կամ կաշխատի սրանց համար (նկատի ունի իշխանություններին-խմբագրական), որ ում ուզենան մտցնեն «օրենքով գողի» հոդվածի տակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գուրգեն Եղիազարյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Վրաստանում օրենսդրական այս խստացումից հետո «օրենքով գողերը» գան Հայաստան, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց․

«Ոչ մի վտանգ չկա, որ նրանք կգան Հայաստան․ կարող ա ուղղակի գան կեր ու խումի կամ սխոդկայի և նրանք մեկ ժամ ավել էստեղ չեն մնա և դա շատ պարզ պատճառով՝ ի՞նչ էստեղ գողանան, ի՞նչ ա էստեղ մնացել, որ մի հատ էլ գողանան՝ ով պետք է արդեն գողացել-պրծել ա, իսկ այս գողերը թույլ չեն տա, որ էդ գողերը գան ու նրանք էլ իրենցից գողանան․ հենց որ սրանք իմանան, որ իրենցից պետք է գողանան, ապա երբեք Ծաղկաձորում «օրենքով գողերի» սխոդկա չի լինի, այնպես որ մենք այս առումով ապահովագրված ենք․ «օրենքով գողերը» կգնան այն երկիր, որտեղ բան կա տանելու կամ բան կա վաճառելու, թե չեն Հայաստան գալիս են ի՞նչ անեն, արդեն ամեն ինչ գողացած ա»։

 

Աղբյուրը` http://www.1in.am/2323039.html

Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлением
Самое популярное