Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկիր Ծիրանի»-ն ակնհայտ ատելություն է սերմանում հայ ժողովրդի նկատմամբ. Աննա Ասատրյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության վերջին նախագծերից մեկը, որը վերաբերում էր Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Վուդրո Վիլսոնի անունով անվանակոչելուն, վերջին օրերին քննարկումների և քննադատությունների առիթ դարձավ: Եվ թեև ծրագրի առաջարկն արդեն մերժվել է ավագանու ՀՀկ անդամների կողմից, բայց, այնուամենայնիվ, խոսակցությունները դեռ չեն դադարում: Թեմայի շուրջ զրուցելու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Երևանի ավագանու անդամ Աննա Ասատրյանի հետ:

«Իմ կարծիքով` այս նախաձեռնությունը միանգամայն մերժելի է և, մեղմ ասած, անբարո: Հայտնի թևավոր խոսք կա՝ «Մեռածների մասին կամ` լավ, կամ` ոչինչ» և ըստ այդմ էլ՝ պարզապես չի կարելի ՀՀ և Արցախի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Սարգսյանի անվան փողոցն անվանափոխելու վերաբերյալ առաջարկություններ անել: Ակնհայտ է, որ նրանք այլ երկրների հատուկ ծառայությունների պատվեր են կատարում»,- նշեց Աննա Ասատրյանը:

Իսկ հարցին, թե այս դեպքում ի՞նչ հատուկ ծառայության մասին է խոսքը գնում, վերջինս նշեց.

«Գիտեք, նրանց ամբողջ գործունեությունը Երևանի 3-րդ գումարման ավագանու երեք նստաշրջանների ընթացքում ակնհայտ ատելություն է սերմանում հայ ժողովրդի, մեր անցյալի և ներկայիս մշակույթի նկատմամբ: Առհասարակ, երևանցիների նկատմամբ «Երկիր Ծիրանի»-ն ունի շատ անթաքույց ատելություն, ինչից ելնելով ես ինքս եզրակացնում եմ, որ նրանք ինչ-որ պատվերներ են կատարում: Շատ ցավալի է, որ մեր քաղաքի օրենսդիր մարմնում կան այս տեսակ էժանագին քաղաքական օրակարգ ներկայացնող ավագանու անդամներ: Վստահ եմ, որ մեր հասարակության գերակշիռ մասը դեմ է այս նախաձեռնությանը, այդ մասին են վկայում մի քանի օր չլռող աղմկոտ քննարկումներն ու ակնհայտ դժգոհությունը. ինչպես կարելի է ազգային հերոսի անվան փողոցն առաջարկել անվանափոխել, սա ուղղակի խայտառակություն է, նույնիսկ ամոթալի»,- ասաց Աննա Ասատրյանը:

Նկատառմանը, որ ըստ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների՝ իրենք են հենց ներկայացնում հայ հասարակության շահերը, Աննա Ասատրյանը նկատեց.

«Գիտեք ինչ, ասելով չէ: Շուտով մեկ տարին կլրանա, ինչ իրենք ավագանու անդամ են, կարո՞ղ եք ասել, թե ինչ նախաձեռնությամբ են նրանք հանդես եկել, ինչ խելամիտ խորհուրդ կամ առաջարկ են արել Երևանի զարգացման կամ երևանցիների շահերից բխող. պատասխանը՝ ոչ մի: Նրանց նպատակը միայն իրավիճակը ապակայունացնելն է թե երկրում և թե ավագանիում, ինչը, բնականաբար, նրանց չի հաջողվի, քանի որ մեր ժողովուրդը շատ իմաստուն և խոհեմ. նրանց ոչ ադեկվատ պահվածքը տեսանելի է բոլորի համար»,- նշեց Աննա Ասատրյանը:

Անդրադառնալով նախագծի առաջարկը մերժելուն՝ Աննա Ասատրյանը շեշտեց, որ այլ տարբերակ պարզապես չէր կարող լինել.

«Կողմ են քվեարկել միայն «Երկիր Ծիրանի»-ի անդամները, ինձ համար զարմանալի էր նաև այն, որ «Ելք» դաշինքը, մնալու և դեմ քվեարկելու փոխարեն, լքեց դահլիճը. սա ակնհայտ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու վառ օրինակ էր: Իսկ նախագիծը մերժելու ողջ պատասխանատվությունը մնաց հենց ՀՀԿ-ի ավագանու անդամների վրա»,- մանրամասնեց տիկին Ասատրյանը:

Վերհիշելով նաև որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած դեպքը, երբ «Երկիր Ծիրանի»-ի անդամները կոյուղաջուր էին բերել իրենց հետ, Աննա Ասատրյանն ասաց.

«Դուք ասում եք կոյուղաջուր, իսկ ես՝ որպես այդ ամենի ականատես, դա համարում եմ ահաբեկչություն հիշեցնող գործողություն: Այս ամիսների ընթացքում նրանք անդադար անհիմն մեղադրանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով են հանդես գալիս: Ինչպես վերջերս տիկին Բախշյանը շատ դիպուկ նշեց. «Այս ամենը նույնպես ահաբեկչության ինչ-որ ձև է: Չի կարելի անդադար ամենավերջին խոսքերով հանդես գալ մեր նախկին գործիչների, պետական այրերի, արվեստի գործիչների՝ ողջ թե մահացած, մշակույթի ներկայացուցիչների մասին: Իսկ մենք մերժում ենք ու մերժելու ենք նման վարքագիծը՝ արհամարհելով նրանց»,- մեզ հետ զրույցում նկատեց Երևանի ավագանու անդամ Աննա Ասատրյանը:

Հեղինակ՝ Ս. Խաչատրյան

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное