Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իննա Խոջամիրյանը` «Սահմանին 2» ֆիլմի և Էդգար Իգիթյանի ուժեղ հարվածի մասին

ՎԻԴԵՈ

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, իր մասնակցությունն ունի նաև «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմում։ «Շանթ» հեռուստաընկերության այս նախագիծն առանձնանում է նկարահանման մասշտաբներով, թերևս դա է պատճառը, որ տևական ժամանակ  առաջ նկարահանված ֆիլմը եթերում կլինի միայն ապրիլի 2–ից։ Այս նախագծում նկարահանված դերասանները փաստում են, որ մասնագիտական ձեռքբերում են համարում այն։ Tert.am Life–ն այս ֆիլմի մասին խոսել է Իննայի հետ։

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Իննան խաղացել է նաև «Սահմանին 1»-ում, սակայն երկրորդ ֆիլմում հեռուստադիտողներն Իննային կտեսնեն ոչ թե կերպարի շարունակությամբ, այլ նոր կերպարով։ Առաջին ֆիլմում սահմանամերձ գյուղում ապրող աղջկա մարմնավորող դերասանուհին երկրորդ ֆիլմում միացել է հատուկ ջոկատայիններին։

«Սահմանին 2»-ում մարմնավորում եմ դիպուկահար աղջկա՝ Մանեին, ով որոշ իրադարձությունների արդյունքում նոր հրամանով ժամանակավոր ծառայության է անցնում հատուկ ջոկատի կազմում։ Ուժեղ, սառը, հավասարակշռված աղջիկ է, ով իր նախապատմությունն ու ծառայության անցնելու հիմնավոր պատճառներն ունի։ Ծառայության ընթացքում Մանեն հասցնում է նաև իր անձնական ու սիրային ինտրիգն ունենալ հերոսներից մեկի հետ»,– ասաց Իննան, սակայն ավելին չբացահայտեց։ Ասում է` ֆիլմը, միանշանակ, դիտել է պետք։

Այստեղ խաղալու համար դերասանուհին հատուկ պատրաստվածություն չի անցել, քանի որ գործընկերներն այդ փուլն անցել էին առաջին ֆիլմի նկարահանումներից առաջ, սակայն դա չի խանգարել դերասանուհուն։ Նրա խոսքով` քիչ, թե շատ կոփված է՝ ֆիզիկական դժվարություններն իր համար անհաղթահարելի չէին։ Դիպուկահարուհին զենքի տիրապետում է դպրոցական տարիքից։ «Զենքերից փոքրիշատե տիրապետում եմ Կալաշնիկով ավտոմատի՝ դպրոցական ռազմական պատրաստվածության շրջանակներում։ Ուսուցչիս, իհարկե, չէի սիրում, բայց մի մեծ օգուտ մնաց՝ ավտոմատը 21 վայրկյանում եմ քանդում- հավաքում, մի քանի անգամ էլ կրակել եմ»։

Եթե առաջին ֆիլմում Իննան մարմնավորում էր սահմանամերձ գյուղում ապրող սիրահարված աղջկա, երկրորդ ֆիլմում իր կերտած հերոսուհին տրամագծորեն տարբերվում է։ Դերասանուհին չի ցանկանում կերպարներից որևէ մեկն առանձնացնել։ Ասում է` հետաքրքիր է յուրաքանչյուր կերպար, որը խաղում է։ Կարծում է` անհետաքրքիր կերպար չկա, ամեն կերպարի մեջ կարելի է համ ու հոտ ավելացնել. «Սխալ կլինի որոշել, թե որ կերպարն է ավելի հետաքրքիր։ Եթե ռեժիսորն ու պրոդյուսերը հարմար են գտնում, որ ես կարող եմ այս կամ այն, կամ էլ արդարացնել և՛ այս, և՛ այն կերպարները, շատ քիչ հավանական է, որ կերպարն ինձ համար կարող է անհետաքրքիր լինել»։

Ֆիլմի շարունակության դեպքում  հանդիսատեսը, տեսնելով նույն դերասանին, ակնկալում է կերպարի շարունակություն։ Իննան վստահ է` կերպարային ասոցացիաներ չեն լինի։ «Կերպարներն ինքնին տարբեր են, ես էլ իմ հերթին փորձել եմ ամեն կերպ Շուշանիկին զատել Մանեից։ Այս ժամանակահատվածն ինձ համար բավականին շահարկային է դերասանական խաղի տեսանկյունից։ Այժմ եթեր է հեռարձակվում «Էլենի օրագիրը», մարտի 12-ից եթերում «Սահմանին 1»-ն է, որտեղ Շուշանիկին եմ մարմնավորում, իսկ ապրիլի 2-ից եթերում կլինի «Սահմանին 2»-ը, որտեղ արդեն Մանեն եմ։ Թե՛ ինձ, թե՛ հեռուստադիտողի համար ստուգիչ փորձ է՝ ինձ միանգամից 3 կերպարներում տեսնելու։ Ամեն կերպարին յուրովի եմ մոտեցել, չնայած ամեն անգամ նայելիս թե՛ Շուշանի, թե՛ Էլենի վրա անընդհատ շտկումների տեղ եմ տեսնում, բայց, ըստ իս, կերպարները ստացված են։ Մանեին մարմնավորել եմ, բայց դեռ չեմ դիտել. անհամբեր եմ… չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ հեռարձակման օրերն եմ հաշվում»,– ոգևորությամբ ասաց Իննան։

Դերասանները մեծ ոգևորությամբ են խոսում «Սահմանին» ֆիլմում մասնակցության մասին` նշելով, որ տարբերվում էր աշխատանքի որակով։ Իննան շեշտեց, որ սիրում է յուրաքանչյուր նախագիծ, որտեղ ներկայանում է, սակայն «Սահմանին»–ից մեծ սպասելիքներ ունի։

«Իսկապես, չեմ կարող նկարագրել։ Բոլոր նախագծերում, որտեղ մասնակցություն եմ ունեցել, մեծագույն սիրով եմ աշխատել, ինչպես և անում եմ ներկա պահին։ Սակայն այն սպասումներն ու ապրումները, որ ունեցել եմ «Սահմանինի» երկու եթերաշրջաններում էլ, չեմ կարող բացատրել… Առավոտյան ժամը 5–ին անձնակազմը կազմ–պատրաստ «Շանթ» հը-ից շարժվում էր քաղաքից դուրս` հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Շոգի,  ցրտի, պատահել է, անբարենպաստ արտաքին պայմանների մեջ հսկայական անձնակազմից ոչ ոք ոչ մի օր ոչ մի հոգոց չհանեց ու չտրտնջաց։ Իմ մասնակցությունն այս նախագծում լավագույն առաջարկն էր երբևէ, և եթե հնարավորություն լիներ ևս մեկ անգամ վերսկսել այն, ես նոր` ավելի մեծ ջանք ու եռանդով կանցնեի նույն ճանապարհը` գուցեև ընդառաջ գնալով ավելի ծանր պայմանների։ Ինչ խոսք, կնոջ համար մեծ կամք ու աշխատանք է պետք ոչ միայն հողերի ու թաց  մացառուտների միջով սողալու, դիպուկահարի ծանր զենքը ձեռքին կիլոմետրեր վազելու, այլև նույնիսկ զինվորական համազգեստ, մինչև այդ երբեք չփորձած, բոլորովին ուրիշ կոշիկներ հագնելու համար»,– պատմեց  դերասանուհին, ով չէր կարող նկարահանումների ընթացքում որևէ պատահարի մեջ չընկնել:)

Մշտապես փորձությունների կիզակետում հայտնվող դերասանուհուն այս անգամ «դժբախտ պատահարն» այցելել է նկարահանման վերջին օրը։ «Իհարկե, պատահարներն ինձնից անպակաս են, ցավոտ, բայց ուրախ ու հիշարժան։ Նկարահանման վերջին օրը խաղընկերս ՝ Էդգար Իգիթյանը, ռազմական հեռադիտակով պատահմամբ շատ ուժեղ հարվածեց քթիս… Հիշում եմ, որ ցավից գալարվում էի գետնին՝ հողերի մեջ, ժողովրդի լեզվով ասած` «աչքերիս դեմը սևացել էր»։ Անձնակազմը ևս վախեցել էր, խառնաշփոթ ստեղծվեց։ Պարադոքս է, բայց պատահարն իմ հիշողություններում որպես ջերմ ու զավեշտալի իրողություն է տպվել»,– ժպիտով հիշեց դերասանուհին։

 

Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Архиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Арсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»
Самое популярное