Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացման կես ժամը ես կոտրում եմ հանդիսատեսի մեջ այն կարծրատիպը, որ ես Նազենի Հովհաննիսյանն եմ

ՖՈՏՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

Ներկայացման կես ժամը ես կոտրում եմ հանդիսատեսի մեջ այն կարծրատիպը, որ ես Նազենի Հովհաննիսյանն եմ

Սեր, դավաճանություն, խանդ, որդի-ծնող հավերժական կոնֆլիկտ. Կամերային թատրոնի բեմում  երեկ Նազենին ու Արշալույսը փորձում էին համոզել, որ իրական սերը կարող է հաղթել ամենքին ու ամեն ինչ: «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը սիրո հանդեպ թերահավատ վերաբերմունք ունեցող ժամանակակից երիտասարդության մասին է, որը կարող է բացել անսահման քնքշության գաղտնիքն ու օգնել հավատալ իսկական սիրուն: BlogNews.am-ը ներկա է եղել ներկայացմանը, դերասաններին լուսանկարել կուլիսներում, զրուցել նրանց հետ զգացողությունների ու հանդիսատեսի հետ կոնտակտի մասին: Ի դեպ՝ Նազենիի համար զարմանալի էր լրագրողների ներկայությունը դահլիճում  և կրկնակի պարտավորցնող՝ լինել բեմում, որտեղ հանդիսատեսի շարքում նաև գործընկերներ կան:

Ներկայացման բեմադրիչն ու նկարչական ձեւավորման հեղինակը երիտասարդ ռեժիսոր Լուսինե Երնջակյանն է: Այն բեմադրված է Լեոնարդ Գերշի «Թիթեռներն ազատ են» պիեսի հիման վրա: Բեմադրության սաունդթրեքը «The Beautified Project» խմբի «Help me» երգն է: Գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում, հերոսների անունները ևս ամերիկյան են` Ջիլ, Դոնի և այլն: Ներկայացման հիմքում սիրո մի պատմություն է` հարուստ ընտանիքից կույր տղայի (Արշալույս Հարությունյան) ու դերասան դառնալու երազանք ունեցող անզուսպ, թռի-վռի ու հանդուգն աղջնակի մասին (Նազենի Հովհաննիսյան): Տղան կամ, ինչպես նրան արձակագիր մայրն է անվանում, փոքրիկ Դոնին ուզում է ինքնուրույն լինել, գտնել իր տեղը կյանքում և ազատվել իր մոր (Լուիզա Ներսիսյան) սահմանափակումներից: Արսեն Գրիգորյանն էլ մարմնավորել է դերասանուհու կարիերայի մասին երազող աղջկա պրոդյուսերի կերպարը:

Լուսինեի խոսքով` սիրո թեման ու ծնողների հետ կոնֆլիկը արդիական է այսօր, երեկ, վաղը ու միշտ. «Այդ խնդրի միջով անցնում են բոլորը: Կին-տղամարդ հարաբերությունները, սիրո պակասը, փնտրտուքը, ցանկությունը  հակադրվում են որդի-ծնող կոնֆլիկտին: Նրանք շատ հաճախ, կարծելով, որ պաշտպանում են երեխային, երբեմն անվստահություն են ներշնչում նրան: Շատ մարդկանց մոտ դա դիպչում է սրտին, ստիպում ինչ-որ քայլեր անելուց առաջ մտածել: Մենք նույնիսկ զույգ ունեք, որ այս ներկայացումից հետո ծանոթացել են ու ամուսնացել»:

Լուսինեն նշում է՝ բեմադրությունը ժամանակի հետ իհարկե  փոփոխությոններ կրել է, բայց դրանք ակնհայտ լինել չեն կարող, որովհետև դրամատուրգիան ընդհանուր առմամբ նույնն է մնացել: Նeրկայացումը հիմա ինքն իր կյանքով է ապրում. «Փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, նրա արդյունքն է, որ դերասանը դառնում է ներդաշնակ իր դերի հետ, և հիմա, կարծում եմ, դժվար կլինի առանաձնացել դերն իրենցից, որովհետև այն դարձել է դերասանների  մի մասը: Նրանց արյան մեջ է հոսում այդ կերպարը: Պիեսn ի սկզբանե բեմադրված է եղել Լիլի Էլբակյանի համար, սակայն, երբ դերասանուհին երեխայի էր սպասում, մենք կանգնել էինք նոր դերակատարի ընտրության խնդրի առաջ ու կարծում եմ` արեցինք լավագույն ընտրությունը: Նրանք այժմ զուգահեռ են խաղում: Երբ Նազենին ու Արշալույսն են խաղում ներկայացումը, հետևում եմ ու նկատում, որ ինչ-որ արտահայտություններ փոփոխված են, իմպրովիզներ կան, բայց այնքան համահունչ են պիեսի հետ, որ բոլորովին չեն խանգարում, դեռ ավելին՝ երևի խորացնում են ու հետաքրքիր դարձնում հանդիսատեսի համար»:

Նազենիին ժամանակին փոքր-ինչ վախեցրել է դերի առաջարկը, քանի որ, ըստ նրա, այն զգեստի պես հստակ կարված էր Լիլիի հագով. «Լիլիի ու Արշոյի տանդեմը ինձ դուր է գալիս: Դա մի  առանձին գույն է: Լուիզան շշմելու կերպար է կերտում ինձ համար՝ հասուն և հետաքրքիր: Երբ ստացա առաջարկը, մեծ էր  վախը․ ես տեսակով լրիվ ուրիշ էի: Իմ կարծիքով՝ Ջիլի դերը զգեստի պես հստակ կարված էր Լիլիի հագով: Ուղղակի այդ շրջանում նա ունեցավ անձնական դրական փոփոխություններ, և այդպես նրան փոխարինեցի ես: Հետագայում երբ ես նորից տեսա ներկայացումը Լիլիի կատարմամբ, նկատեցի, որ ներկայացումը բավականին փոխվել է: Մի դերասանի փոփոխությամբ փոխվում է ամբողջ օրգանիզմը, և այս ներկայացումը կենդանի օրգանիզմի պես է: Վստահ եմ՝ եթե երբևիցե փոխվի որևէ այլ կերպար, մենք նորից կփոխվենք: Ամեն ներկայացում ինքն իրենով ավարտուն է․ ով նայել է Լիլի կատարմամբ, կարծում է, որ դա լավագույնն է, ով հետագայում տեսել է իմ դերակատարմամբ, նրա համար ընդունելի է այս տարբերակը»:

Նազենիի խոսքով՝ հիմա արդեն դժվար է տարանջատել իր և Ջիլի նմանություններն ու տարբերությունները։ Դերասանուհու համար բարդ է ասելը՝ նա է այդ կերպարը ստեղծում, թե  կերպարն է անդրադառնում իր կյանքի ու անձի վրա. «Այս կերպարի մեջ ես այնքան եմ ապրել, որ մեծ հարց է՝ ով է ում նման՝ ես՝ կերպարին, թե կերպարն՝ ինձ: Այնքան խոսքեր կան, իմպրովիզներ, որ արել ու անում ենք մանավանդ Արշոյի հետ: Նա լավագույն խաղընկերն է ու գործընկերը, որ կարելի էր պատկերացնել: Ցանկացած բան, որ արվում է բեմում, նա վերադարձնում է հազարապատիկը՝ ավելի հետաքրքիր ու էներգետիկ: Եվ սուտ է, որ ասում են՝ կերպարը չի ներազդում: Անշուշտ, ես կյանքում օգտագործում եմ իմ կերպարին բնորոշ խոսքեր: Ինձ ճանաչողները գիտեն այդ մասին: Ջիլն ունի հատկություններ, որոնք իմը չեն։ Իհարկե, ես ինձ այդպես չեմ պահի, այդպես ծամոն չեմ ծամի, չեմ գռեհկանա, որը նա  կարող է իրեն թույլ տալ»:

Այս ներկայացումը Նազենիի համար դասական պարային «ստանոկի» նման է, որվհետև այն պահում է ռիթմի ու տեմպի մեջ. «Իմ հատուկ ընտրությունն է, որ շտատով աշխատող դերասանի նման ամեն օր չեմ լինում թատրոնում: Ամենօրյա ներկայացումներ ունենալու համար կա՛մ պետք է լինել շատ հարուստ, կա՛մ պետք է ազատ լինել ժամանակի առումով ու միայն դրան նվիրվել․ թերևս, թատրոնի դերասանները նվիրյալներ են, որ կարողանում են  այդքան իրենց կյանքը տալ բեմական ներկայությանը: Ցավոք, ես չունեմ այդ հնարավորությունը: Ամեն անգամ, երբ ես նորից խաղում եմ այս ներկայացումը, որը վատագույն դեպքում լինում է ամիսը մեկ, ես լիցքավորվում եմ: Եթե բախտդ բերի, ու այդ օրը ունենաս լավ, բարի ու տրամադրված հանդիսատես, ապա դա իսկապես բարեբախտություն է: Եթե դու էլ գրագետ կերպով կարողանում ես տալ, ապա քո էմոցիաները վայրկենապես վերադառնում են քեզ: Մի «բայց» կա միայն, որ առ այսօր․ ես ներկայացման կես ժամը կոտրում եմ հանդիսատեսի  մեջ այն կարծրատիպը, որ ես Նազենի Հովհաննիսյանն եմ: Դա հեռուստատեսությունից եկող վատությունն է: Նրանք սովորել են ինձ տեսնել որպես խիստ ու այլ տեսակի կերպար, բայց այստեղ տեսնում են թինեյջերական, ավելի թափթփված, ոչ այդքան գրագետ խոսքով, մինչև որ անջատում են իրենց հեռուստադիտողի աչքը, ով եկել է տեսնելու Դոնի և Ջիլի կյանքի պատմությունը, բավականին ջանք ու եռանդ է պահանջում: Փառք տիրոջը, շատ գոհ եմ իմ հանդիսատեսից, քանի որ նրանք հետո գալիս են մեր պատմության հետևից»:

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное