Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղեր, ովքեր շոկի են ենթարկել ու նույնիսկ վախեցրել երկրպագուներին՝ իրենց արտաքնային փոփոխություններով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2016 թվականի հունվարին՝ առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում, կարմիր գորգի վրա հայտնվեց ու շոկի ենթարկեց երկրպագուներին Անջելինա Ջոլին։ Խնդիրը նրա հիվանդագին նիհարությունն էր։ Առաջարկում ենք Ձեզ ինքներդ տեսնել Ջոլիի կերպարանափոխությունը և ինչո՞ւ միայն Ջոլիինը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աստղերի, ովքեր անցած տարի շոկի են ենթարկել և նույնիսկ վախեցրել են երկրպագուներին՝ արտաքնային կտրուկ ու տհաճ փոփոխություններով։

Անջելինա Ջոլի

Ջոլիից միայն կաշին ու ոսկորներն են մնացել, պարզապես կմախք, նայելուց մարդու սիրտ է ցավում... Այսպիսի բնորոշումներով էին հագեցած տաբլոիդներն այն բանից հետո, երբ 40-ամյա դերասանուհին ներկայցավ «Կունգ Ֆու Պանդա 3» մուլտֆիլմի ամերիկյան պրեմիերային։ Կարճ սև զգեստն այդքան էլ շահեկան չէր գեղեցկուհու համար, որովհետև ընդգծում էր նրա վերջույթների հիվանդագին նիհարությունը։

Ջոլիի նիհար ծնկներն առաջ էլ էին հայտնվել լուսանկարիչների օբեյկտիվների թիրախում։ Այդպես եղավ «Մալիֆիսենտայի» 2014 թվականի պրեմիերայի ժամանակ, որում Ջոլին գլխավոր դերն էր խաղացել։ Ընդ որում, այն ժամանակ, ինչպես և հիմա, լրագրողները զարմանում էին հետաքրքիր կոնտրաստով՝ հոգնատանջ մարմին և թարմ ու առողջ դեմք։

2015 թվականը բարդ տարի էր Ջոլիի համար. գարնանը նրան վիրահատության ենթարկեցին ու հեռացրեցին ձվարանը՝ քաղցկեղի առաջացման վտանգը կանխելու համար, իսկ հետո նա ամբողջովին կլանվեց աշխատանքով։ Անհանգիստ երկրպագուները տարակուսում են, թե արդյո՞ք հանգստանալու ժամանակը չէ։

Մայլի Սայրուս

2015 թվականի օգոստոսին, էպատաժային ամերիկացի այս երգչուհին անհանգստացրեց իր հետևորդներին ու երկրպագուներին ինստագրամյան իր մերկ սելֆիներով։

Արհամարհելով նրա զավեշտալի ներքնաշորերի տեսքը, ինչպես նաև դրանց իսպառ բացակայությունը, երկրպագուները կենտրոնացել էին Մայլիի նեղ կոնքերի վրա ու սկսել էին լուրջ հետաքրքրվել, թե արդյո՞ք նա առհասարակ սնվում է։
Սակայն ավելի ուշադիր երկրպագուները միանգամից հանգստացան՝ տեսնելով ստորև ներկայացված երկու լուսանկարները, որոնք պարզ ցույց են տալիս, որ այս դուրս ընկածն ամենևին էլ սովալլուկ չէ։

Լետիսիա թագուհի

Երբ 2004 թվականին սովորական մի լրագրող ամուսնացավ Իսպանիայի ապագա թագավորի հետ, նրա կոլեգաները միահամուռ դեֆերամբներ էին ձոնում նրա գեղեցկությանը։ Սակայն 2015 թվականի օգոստոսին հիացական բացականչությունները զիջեցին իրենց դիրքերն անհանգստություններին. ոսկրոտ ուսերը, ջլոտ ձեռքերն ու չափազանց նիհար ոտքերը ստիպեցին մտորել, թե արդյո՞ք 43-ամյա Լետիսիան չափազանց շատ ուժ չի կորցնում՝ իր կարգավիճակի պատճառով։

Լիամ Նիսոն

2015 թվականի հուլիսին նյույորքյան պապարացիները դժվարությամբ ճանաչեցին Լիամ Նիսոնին՝ ի դեմս այս վտիտ ծերունու։

Համեմատեք ինքներդ. Լետիսիան միշտ խիստ լավ կառուցվածք է ունեցել, բայց երբեք չոր ու նիհար չի եղել։

Չէ՞ որ ընդամենը մեկ ամիս առաջ 63-ամյա դերասանը բավականին լավ տեսք ուներ, ինչն ապացուցում է դեռ հուլիսին լոնդոնյան պատկերասրահում արված այս լուսանկարը։

Կտրուկ փոփոխությունը հարցեր առաջացրեց. մի՞թե սիրված դերասանը լուրջ հիվանդացել է։ Աստղի ներկայացուցիչը շատ լղոզված պնդեց, որ Լիամը երբեք իրեն ավելի առողջ չի զգացել, իսկ հետո ինքն էլ հնչեցրեց անսպասելի ծերացման ու նիհարեցման պատճառը. պարզվում է, որ դա պետք է Մարտին Սկորսեզեի «Լռությունը» ֆիլմում իր դերի համար։ Ֆիլմը կհայտնվի էկրաններին արդեն այս տարի։

2016 թվականին մամուլն ու երկրպագուները վերջնականապես հանգստացան, երբ տեսան Նիսոնի՝ արդեն առողջ տեսքով ու զվարթ տրամադրությամբ այս լուսանկարը՝ արված Սուլի օդանավակայանում։

 

Վել Քիլմեր

Հոլիվուդյան նախկին սեքս-սիմվոլը, ով, ի թիվս այլ դերերի, մարմնավորել է նաև Բեթմենին, դեկտեմբերի 31-ին նշեց իր 56-րդ տարեդարձը։ Սակայն դրանից կես տարի առաջ բավականին բարետես միջին տարիքի տղամարդը կտրուկ վերածվեց ծերուկի։
Ասես երկու տարբեր մարդիկ լինեն, բայց սա նույն Քիլմերն է։ Ձախում հունիսին արված լուսանկար է, իսկ աջում՝ փետրվարին։

Ըստ ամենայնի, Քիլմերն իրոք առողջական խնդիրներ ունեի, հավանաբար՝ կոկորդի ուռուցք։ Ինքը՝ դերասանը, շարունակում է հերքել, չնայած նրան, որ վերջին շրջանում թաքցնում է պարանոցը շարֆերով, իսկ դեկտեմբերին նրանց բռնացրել էին Մալիբուի փողոցներում՝ տախեոստոմատիկ խողովակով։ Մյուս կողմից, աջ կողմի լուսանկարը, որն արվել էր կաթոլիկ սուրբծննդյան նախօրեին, առողջացման հույս է ներշնչում։ Դրանում Վելն ավելի առողջ ու լցված տեսք ունի։

Դենիզ Ռիչարդս

Ամերիկյան այս դերասանուհին ու մոդելը շատ անգամ է դարձել քննադատությունների թիրախ իր արտաքին տեսքի համար։ 2013 թվականին, երբ նա 42 տարեկան էր, մամուլը լայնորեն տարածեց ձախ կողմի լուսանկարը՝ վերնագրելով այն հետևյալ կերպ․ «Դենիզ Ռիչարդսը կտրուկ ծերացել է. նայեք նրա՝ շոկի ենթարկելու աստիճան բարակ ձեռքերին ու հոգնատանջ դեմքին», իսկ 2014 թվականին նրան, բացի ոսկորոտ լինելուց, քննադատում էին նաև արհեստական արևայրուքը չափազանց չարաշահելու համար

Սակայն քննադատությունները Չարլի Շինի նախկին կնոջը քիչ են հուզում։ Նա պնդում է, որ բացարձակ առողջ ապրելակերպ է վարում։ Խնդիրը հավանաբար նրանում է, որ երկրպագուները չեն կարողանում մոռանալ բիկինիով հյութեղ գեղեցկուհու նրա կերպարը, որն այդքան սիրված էր, երբ Դենիզը դեռ երիտասարդ էր։

 

Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
Самое популярное