Սամվել Կարապետյանի որդու եւ հարսի մեղրամսի լուսանկարները հայտնվել են համացանցում. Լուսանկարներ
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի եւ Սալոմե Կինցուրաշվիլու հունիսի սկզբին տեղի ունեցած հասանիքն իր շքեղությամբ գրավեց շատերի ուշադրությունը: Նրանք ամուսնացան համացանցի աչքի առաջ. արարողությանը ներկա հյուրերը սոցիալական ցանցերում լուսանկարներ էին տարածում, որոնք հետագայում հայտնվում էին տարբեր լրատվամիջոցներում:
Մեղրամիսը, սակայն, զույգին հաջողվեց կողմնակի աչքերից հեռու անցկացնել: Նրանց Կալիֆորնիայի հանգստից քիչ թվով լուսանկարներ են հայտնվում համացանցում: Դրանք հիմնականում տարածում է Սալոմեն՝ ինստագրամի իր էջում, իսկ այն տեսնում են միայն նրա ընկերները, քանի որ էջը փակ է:




