Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են «Սասնա ծռեր» խմբի անդամները. նրանց անցյալն ու ներկան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված եւ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից արդեն 21-ի անուններն հայտնի են:

Նրանք են՝ Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան, Տիգրան Մանուկյան, Գագիկ Եղիազարյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Էդվարդ Գրիգորյան, Արայիկ Խանդոյան, Արմեն Լամբարյան, Հովհաննես Հարությունյան, ազատամարտիկ Դեդ, Մխիթար Ավետիսյան, Սերգեյ Կյուրեղյան, Աշոտ Պետրոսյան, Հովհաննես (ազգանունը հայտնի չէ), Արամ Մանուկյան, Արամ Հակոբյան, Գառնիկ Հովակիմյան, Էդգար Սողոմոնյան, Ռոբերտ Գրիգորյան, իսկ վիրավոր է Թաթուլ Թամրազյանը, ով գտնվում է ոչ թե ՊՊԾ տարածքում, այլ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Ի՞նչով են նրանք հայտնի

Ներկայացնում ենք խմբավորման առավել հայտնի անդամներից 6-ին:

Պավլիկ Մանուկյան

Պավլիկ Մանուկյանը Արագածոտնի մարզի Բուժական գյուղից է: 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը: 1990-1991 թթ. անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ձերբակալվել եւ պահվել է Շուշիի բանտում, սակայն հիվանդության պատճառով ազատ է արձակվել: Ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ: 1988-1994 թթ. Պավլիկ Մանուկյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղում մղվող ազատագրական մի շարք մարտերի: Դասակի կազմում կռվել է ադրբեջանական «Դ խումբ» կոչված դիվերսիոն զորամիավորման դեմ, որի կազմում էր նաեւ Շ. Բասաեւի հրամանատարությամբ գործող չեչենական գումարտակը: 1993-1996 թթ. Պավլիկ Մանուկյանը եղել է Պաշտպանության բանակի հետախուզական գումարտակի հրամանատար, 1996-1999 թթ. եւ 2000-2002 թթ. Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար՝ թիկունքի գծով: 1999-2000 թթ. Արմավիրի ուսումնական բրիգադի փոխհրամանատարն էր, 2000-2001 թթ.՝ Ստեփանակերտի հոսպիտալի պետի տեղակալը: 2002թ. զորացրվել է պահեստազոր:

2015 թվականի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման է ենթարկվել, որից հետո Ժիրայր Սեֆիլյանին է հանձնել իր պարգեւները (ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի եւ «Շուշիի ազատագրման համար» ստացած շքանշանները):

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռեվազյանը Պավլիկ Մանուկյանի փոխհրամանատար եղած տարիներին ծառայել է Արմավիրի զորամասում եւ հիշում է. «1998-2000թթ. ծառայել եմ Արմավիրի զորամասում, մենք ծառայության մեջ էինք, երբ նրան տեղափոխեցին մեր զորամաս որպես հրամանատարի տեղակալ, սկզբնական շրջանում նրան համազգեստ դեռ չէին հատկացրել եւ նա աշխատանքի էր գալիս քաղաքացիական հագուստով: Մոտ 2 շաբաթ, միգուցե նաեւ ավելի, նա ամեն օր գալիս էր աշխատանքի նույն հնամաշ հագուստով եւ կոշիկներով, նա նաեւ մեքենա չուներ, իսկ զորամասը քաղաքից մի քանի կիլոմետր հեռու էր: Երբ գիշերը զորամասում ինքն էր հերթապահում, որեւէ հերթապահ չէր համարձակվում գիշերը քնել, ամբողջ գիշեր հսկում էր զորամասը, ամեն ինչին հետեւում էր: Նրա մասին զինվորների մեջ լեգենդներ էին շրջում, թե ինչպես է կռվել հակառակորդի դեմ: Մի օր ոտքը թեթեւ ինչ-որ բանի էր խփել, ցավից սկսեց գալարվել, հետո ասեցին, որ ամբողջ մարմինը բեկորների մեջ է»:

Արայիկ Խանդոյան

Արայիկ Խանդոյանն առավել հայտնի է Միայնակ գայլ մականունով: Նա Արագածոտնի մարզի Վերին Սասունիկ գյուղից է։ 1975 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ծաղկահովիտ գյուղ, որտեղ էլ մինչեւ օրս ապրում է։ Սպիտակի երկրաշարժը քանդել էր Խանդոյանների տունը, երբ նա 17 տարեկան է եղել: Արայիկ Խանդոյանը արցախյան պատերազմի վաղ շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված խորհրդային ռազմաբազայից զենք եւ զինամթերք էր հայթայթում կամավորական ջոկատներին տրամադրելու համար։

1990 թվականին բանակից արձակուրդ գալուց հետո Արայիկն այլեւս չվերադարձավ խորհրդային բանակ եւ մեկնեց Արցախ։ Պատերազմի ավարտից հետո իր եղբայրների հետ մնացել է բանակում: 2015 թ. մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Արայիկ Խանդոյանը իշխանություններին է վերադարձրել Արցախի եւ ՀՀ-ի «Արիության» մեդալները, «Մարտական ծառայության» պարգեւը, «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» եւ այլ մեդալները Բերձորյան դեպքերի պատճառով: «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման 100-ից ավելի անդամների հետ նա եւս ԼՂՀ ոստիկանության եւ հատուկ ջոկատայինների կողմից Բերձորում բռնության է ենթարկվել: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը, խոսելով Խանդոյանի մասին՝ ասել է. «Մեր ջոկատը հետախուզությամբ էր զբաղվում: Հետախուզության ժամանակ այնպես էր լինում, որ չէինք կարողանում իմանալ թշնամու գործողությունները: Տղաները գալիս էին, եւ Արայիկը չկար իրենց մեջ: 1-2 օրից գալիս էր հոգնած ու սկսում էր պատմել, թե որ կողմից տեսավ թշնամուն: Ինքը «նյուխ» ուներ, որ կարողանում էր գտնել թշնամուն, երկրորդ հատկությունն այն էր, որ ուզում էր մասնակցել թշնամու վերացման գործին»:

Վարուժան Ավետիսյան

Վարուժան Ավետիսյանը մինչեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ դառնալը աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում: Հասկանալով, որ համակարգում փոփոխություն չի կարող իրականացնել, դուրս է եկել եւ միացել է «Սարդարապատ» շարժմանը: 2008-2013 թվականներին եղել է ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Հայկական բանակ ռազմագիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, ինստիտուտի իրավաբան: Վարուժան Ավետիսյանը զբաղվել է ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերի մշակմամբ, մասնագիտությամբ իրավաբան է, պահեստազորի գնդապետ:

Սերգեյ եւ Արեգ Կյուրեղյաններ

Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանները քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի եղբայրներն են: Հայկ Կյուրեղյանն, ի նշան բողոքի, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, երբ քննվում էր Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործը, օդամղիչ ատրճանակից կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Արեգն ու Սերգեյն ակտիվ մասնակցություն են ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» գործունեությանը: Սերգեյ Կյուրեղյանը 2015 թվականի դեկտեմբերի 31-ից, երբ «Նոր Հայաստան» շարժումն Ազատության հրապարակում նստացույց սկսեց, շուրջօրյա հերթապահություն է իրականացրել հրապարակում, իսկ Արեգ Կյուրեղյանը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ինքնակամ մեկնել էր Արցախ՝ դիրքապահներին օգնելու նպատակով:

Արմեն Լամբարյան

Արմեն Լամբարյանը նույնպես ազատամարտիկ է: 22 տարի եղել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, սակայն մոտ մեկ տարի առաջ մի խումբ դաշնակցականների հետ լքել է ՀՅԴ-ն: Արմեն Լամբարյանը 2015 թ. փետրվարի 23-ին Պավլիկ Մանուկյանի հետ միասին Արիության համար ստացած պետական պարգեւը հանձնել է Ժիրայր Սեֆիլյանին: «Ես ասում եմ` վայ իշխանություններին: Եթե իրենց քաղաքական ծարավը կարող են հագեցնել` նսեմացնելով ազգային արժեքները, իրանց մեդալը ինձ ընդհանրապես պետք չի»,- ասել է Արմեն Լամբարյանը:

Беспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»
Самое популярное