Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոյերին բարդ ու լարված օր է սպասում․ հոկտեմբերի 4-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Ձեզ բարդ օր է սպասում: Կարող եք տուժել ինչ-որ մեկի մանրակրկիտ մշակված խարդավանքից, դառնալ փորձված խառնակչի զոհ: Ավելի շատ վստահեք ձեր առողջ դատողությանը, քան շրջապատի խորհուրդներին, այլապես կհայտնվեք թակարդում, որից դուրս գալը հեշտ չի լինի: Մարդը, ում միշտ վստահել եք, իրեն տարօրինակ է պահում: Մի փոքր ավելի ուշադիր եղեք և անմիջապես կհասկանաք, նրա արարքների բուն պատճառները: Հնարավոր են առողջության հետ կապված թեթև անհանգստություններ, հոգնածության նշաններ կզգաք արդեն կեսօրից: Ավելի լավ է բարդ գործեր չձեռնարկեք, քանի որ այսօր հակված եք շուտ ընկճվելու, ձեր հետաքրքրությունը շատ արագ մարում է նույնիսկ այն գործերի հանդեպ, որոնց դեռ երեկ մեծ ոգևորությամբ էիք վերաբերվում:

Ցուլ: Աստղերն այսօր ձեր կողմից են: Շտապեք օգտվել այդ հանգամանքից և իրագործել նախկին մտահղացումները: Բաց մի թողեք նոր բան սովորելու և օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Ցանկացած աղբյուրից նոր տեղեկատվություն ստանալու պարաստակամությունը (չմոռանալով, իհարկե, ստուգել դրա արժանաավատությունը) ձեր այսօրվա հաղթաթղթերից մեկն է: Օրը բարենպաստ է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, հնարավոր է նույնիսկ այն մարդու հետ, ում դուք երկար ժամանակ է, ինչ ճանաչում եք, բայց միշտ ընդունել եք որպես բարեկամի կամ գործընկերոջ: Ստեղծագործական ներուժը մեծ է: Երևակայությանը ազատություն տալու համար երեկոն ամենահարմար ժամանակահատվածն է:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսը կլինի հանգիստ և հաճելի: Աշխատեք այդ ընթացքում ավարտին հասցնել շաբաթվա ընթացքում կիսատ մնացած գործերը, հանդիպել ընկերների հետ կամ ուղղակի հանգստանալ և վերականգնել ուժերը: Խոհարարական նորարարությունները և դիզայնի բնագավառի ստեղծագործական որոնումները հաջողությամբ կպսակվեն: Օրվա երկրորդ կեսին իրեն զգացնել կտա բացասական միտումների ազդեցությունը, որն առաջին հերթին կանդրադառնա ձեր հուզաշխարհի վրա: Կդառնաք դյուրագրգիռ, նեղացկոտ, ինչը կխանգարի ըմբոշխնել մտերիմների հետ հաճելի շփումները:

Խեցգետին: Շատ բարդ օր է: Հարկ կլինի կայացնել որոշումներ, որոնց դեռևս հոգեբանորեն և բարոյապես պատրաստ չեք, ինչպես նաև պատասխանատվություն ստանձնել այլ մարդկանց բարօրության համար: Թեև դուք առաջին անգամ չեք այդ իրավիճակում, բայց այսօր ձեզ հանգիստ չեն տա նախազգացումները, որ ինչ էլ անեք, միևնույն է, ամեն ինչ չէ, որ կդասավորվի ձեր ուզածի պես: Սակայն այդ մտավախությունները չափազանցված են, իսկ իրականում անհանգստանալու առիթներն այդքան էլ շատ չեն: Ժամանակ գտեք առողջարարական և վերականգնողական պրոցեդուրաների, սպորտով զբաղվելու համար: Այդ ամենը կօգնի ձեզ լինել առավել լավատես: Ավելորդ չի լինի նաև հոգեհարազատ զրույցը սիրած մարդու հետ:

Առյուծ: Օրը զարմանալիորեն բարեհաճ է նրանց հանդեպ, ովքեր հատուկ ոչինչ չեն ծրագրի, հանգամանքներից չեն կառչի, այլ պարզապես կտրվեն հոսանքին: Այսօր հատկապես այդ Առյուծները կհասնեն իրենց նպատակներին ու մի բան էլ ավելի: Օրը հարմար է օտար լեզու սովորելու և, առհասարակ, տրվելու այնպիսի զբաղմունքների, որոնք կնպաստեն մտահորիզոնի ընդլայնմանը: Լավ են դասավորվում շրջագայությունները, այդ թվում և նախապես չծրագրավորված: Նույնիսկ եթե ճամփորդությանը պատրաստվելու շատ կարճ ժամանակ է մնում, դուք ոչինչ չեք մոռանա և ճանապարհ կընկնեք հրաշալի տրամադրությամբ: Հնարավոր են ձեռնտու գնումներ:

Կույս: Կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնելու նպատակակետին: Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանդիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց հետ շփումները, որոնց վաղուց չեք հանդիպել: Կենսական ներուժը մեծ է, չեք ընկճվում և ձեզ հաջողվում է ողջ էներգիան ուղղորդել դրական հունով: Իմիջի փոփոխության հետ կապված փորձարկումները ցանկալի արդյունք կապահովեն, ձեզ կգոհացնի գեղեցկության սրահ հաճախելը:

Կշեռք: Օրը հարուստ է իրադարձություններով և նույնիսկ էներգիայով առլեցուն Կշեռքներին այն ձանձրալի չի թվա: Եվ դա այն պատճառով, որ այսօր բոլորը միմյանց ձեռքից են խլում նշանի ներկայացուցիչներին` դիմում նրանց օգնությանը, խնդրում մատուցել այս կամ այն ծառայությունը, ուշադրություն պահանջում իրենց նկատմամբ: Բայց դուք չեք մոռանում նաև ձեր գործերի մասին, և հանգստանալու, շունչը տեղը բերելու համար ժամանակ չի մնում: Ռոմանտիկ հարաբերությունները հարթ ընթացք չունեն: Ոչ բոլոր Կշեռքներին կհաջողվի ճիշտ մոտեցում հանդես բերել սիրելի մարդու նկատմամբ, թեև նրանք շատ կջանան դա անել: Նոր ծանոթություններ հաստատեք զգուշությամբ, մի վստահեք առաջին տպավորություններին:

Կարիճ: Հրաշալի օր է ինքնադրսևորման համար: Կարող եք ձեռնարկել ցանկացած գործ և վստահ լինել, որ այն հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ցանկալի արդյունքների կհասնեք ավելի արագ, քան մտածում եք: Բավականին ժամանակ կունենաք հանգստի, հաճելի մարդկանց հետ շփվելու, հետաքրքիր շրջագայությունների համար, միևնույն ժամանակ առիթը բաց չեք թողնի ինչ-որ լավ և օգտակար բան սովորելու: Կենսական ներուժը մեծ է, հնարավոր չէ ձեզ ընկճել, հոգնածություն չեք զգա, եթե նույնիսկ ողջ օրն անցկացնեք ոտքի վրա: Հնարավոր են անսպասելի նվերներ և հաճելի անկնկալներ: 

Աղեղնավոր: Բավականին դժվար օր է սպասվում: Նույնիսկ նրանք, ովքեր առանձնապես մեծ ծրագրեր չունեն, կհանդիպեն դժվարությունների և ստիպված կլինեն զբաղվել ոչ այն գործերով, որով կցանկանային: Ընդ որում՝ ամեն ինչ ստիպված կլինեք անել միայնակ, որովհետև ձեզ կհիասթափեցնեն մարդիկ, որոնց օգնության վրա հույս էիք դրել: Հնարավոր է՝ հանդիպեք հեռավոր ազգականների, ովքեր ձեզ հետ կկիսվեն ոչ այնքան հաճելի նորություններով: Պահպանեք ձեզ. վերքեր ստանալու հավանականությունը մեծ է, իսկ եթե հիվանդանաք, ապա դժվար թե կարողանաք արագ առողջանալ: Մեծ է նաև սիրած մարդու հետ վիճելու հավանականությունը: Վեճը կարող է սկսվել դատարկ բանից, բայց այն հետագայում լուրջ ընթացք կստանա, եթե դուք ժամանակին ճիշտ հետևություններ չանեք:

Այծեղջյուր: Հեշտ հաղթանակների հույս չունենաք: Ինչ-որ բանի ձեզ կհաջողվի հասնել, բայց դրա համար մեծ ջանքեր կպահանջվեն: Սա ավելի շատ վերաբերում է այն Այծեղջյուրներին, ովքեր այսօր ծրագրել են ընտանեկան ինչ-ինչ միջոցառումներ, հանդիպումներ կարևոր մարդկանց հետ: Շրջագայություններից հարկ է խուսափել, որովհետև անցանկալի դիպվածների հնարավորությունը մեծ է: Փոխարենը` չեն բացառվում հաջողված գնումները, միևնույն ժամանակ հնարավոր են նվերներ և հաճելի անկնկալներ: Սիրահարված Այծեղջյուրները շրջապատված կլինեն սիրելի էակի ուշադրությամբ և չեն դժգոհի ռոմանտիկայի պակասից:

Ջչհոս: Այսօր պետք է ջանաք սադրանքների չենթարկվել: Ձեզ հավասարակշռությունից հանել և ուղուց շեղել չի փորձի միայն ամենաալարկոտ մարդը: Այնպես որ, փորձեք պահպանել հանգստությունը և սառը դատողությունը, եթե չեք ցանկանում, որ ինչ-որ մեկն իր հետաքրքրությունների շրջանակում օգտվի ձեր բարությունից ու դյուրահավատությունից: Հարթ չեն ընթանա հարաբերությունները ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, որոնց համար անհասկանալի, երբեմն նույնիսկ տհաճ են ձեր համարձակ մտքերը: Ձեռնպահ մնացեք ամեն տեսակի ինտրիգներից, խորամանկություններից, արկածախնդրություններից և ռոմանտիկ հարաբերություններում առաջին հերթին հենվեք թափանցիկության և ազնվության վրա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Աշխատեք լավ տեսք ունենալ:

Ձկներ: Վառ, հագեցած և հիմնականում հաճելի օր է: Ձկներն այսօր հնարավորություն ունեն հասնելու իրենց վաղուցվա նպատակներին, ինչպես նաև շահել այն մարդկանց համակրանքը, ովքեր երկար ժամանակ հետաքրքրություն են առաջացրել իրենց մեջ: Ողջունելի են ինքնատիպ և նույնիսկ էքստրավագանտ պահվածքը, ցանկալի, նույնիսկ անհրաժեշտ են իմիջի հետ կապված փորձարկումները: Հնարավոր են չծրագրված, բայց խիստ հաջողված ճամփորդություններ: Շատ Ձկներ դրանց ընթացքում հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն, նոր հարաբերությունները կզարգանան ավելի շուտ գործնական և բարեկամության ոլորտներում, քան ռոմանտիկայի ուղղությամբ: 

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
Самое популярное