Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշանների վախերը

ՖՈՏՈ

Կյանքում մենք շատ մարդկանց ենք հանդիպում, ովքեր հավատում են կենդանակերպի իրենց նշանի ճակատագրական դերակատարությանը և իրենց մեջ փորձում են տեսնել բնավորության այն գծերը, որոնք իրենց է վերագրում աստղագուշակը: Եվ, իրոք, մեզանից յուրաքանչյուրը նկարագրությունների մեջ կարող է գտնել իրեն, տեսնել իրեն բնորոշ բնավորության գծեր, յուրահատուկ վարքագիծ և, անգամ, սովորույթներ:
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին համապատասխանում են նաև որոշակի գույներ, հոտեր, խորհրդանիշներ և անգամ` վախեր: Ինչպե՞ս կողմնորոշվենք, թե ով՝ ո՞վ է, և մարդկանցից ի՞նչ սպասենք: Եկեք փորձենք միասին կողմնորոշվել այդ ամենում: Եվ այսպես.


Խոյ

Խոյը նախաձեռնող, խիզախ և վճռական է: Բոլոր քայլերը, որոնք նա կատարում է այնքան խիզախ են, որ մոտենում են անխոհեմությանը: Խոյը երկար ժամանակ հոգնածություն չի զգում և միշտ գործը ավարտին է հասցնում` իրենք ոգևորելով նրանով, որ ինքն ամեն ինչ կարող է: Խոյերը ուժեղ են ինչպես հոգով, այնպես էլ մարմնով: Այդուհանդերձ, նրանց հատուկ է փակ տարածություններից վախը` կլաուստրոֆոբիա. կգերադասեն աստիճաններով բարձրանալ երկնաքերի կտուրը, քան օգտվել վերելակից: Խոյերը շատ շփվող են, այդ իսկ պատճառով նրանք միայնակ մնալու վախ ունեն` իսոլոֆոբիա: Խոյերը ինքնավստահ են, համառ, իրենց կարծիքը համարում են եղածներից ամենաճիշտը, և կատաղում են, երբ որևէ մեկը այն կասկածի է ենթարկում: Խոյերը գերադասում են ազատությունն ու անկախությունը, դրա համար խուսափում են հակառակ սեռի հետ լուրջ հարաբերություններից, իսկ շատերին ռոմանտիկ հանդիպման հեռանկարն, անգամ, վախեցնում է:


Ցուլ

Ցուլը կենդանակերպի հանգիստ, մարդամոտ և ընկերասեր նշաններից է, սակայն լիովին բացվում է ոչ բոլորի մոտ: Ցուլին մոտիկից կարող են ճանաչել միայն բարեկամներն ու մտերիմ ընկերները, միայն նրանց է նա կարող է լիովին պատմել իր հայացքների ու զգացմունքների մասին: Ցուլին չի կարելի համարել չափից դուրս շփվող, նա ավելի շատ ժլատ է զգացմունքների առումով: Ցուլերի համար կյանքում ամենակարևորը տունն ու ընտանիքն են, նա նախընտրում է ջերմություն, հարմարավետություն, հանգստություն և աշխատում է խուսափել վեճերից ու աղմուկից: Ցուլերի մեծ մասը չեն հավատում հեքիաթներին, այդ իսկ պատճառով նրանց չես վախեցնի արնախումների կամ ուրվականների մասին սարասափելի պատմություններով: Սակայն, եթե նրանք միայնակ հանդիպեն ինչ-որ խորհրդավոր և գիտականորեն անբացատրելիերևույթի, ապա վախի զգացում կունենան և կփորձեն խուսափել ու արագ մոռանալ դրա մասին: Ընդհանրապես, ցուլերը կենդանակերպի այն քիչ նշաններից են, ովքեր ֆոբիաներով չեն տառապում: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք կարողանում են չնկատել մանրուքները և ուշադրություն չդարձնել իրենց վախերին: Միաժամնակ ցուլերն արկածախնդիր չեն և չեն փորձի օդապարիկով թռնել կամ լեռնամագլցմամբ զբաղվել: Ցուլերի համար կյանքում մեծ դեր է խաղում փողը, դրա համար նրանք վախենում են դատարկ դրամապանակով մնալուց:


Երկվորյակ

Երկվորյակները բարդ և հակասական են, կենդանակերպի նշաններից ամնաանկայուն ու փոփոխականը: Երկվորյակների տրամադրությունը եղանակի նման անընդհատ փոփոխվում է. նրանք ծիծաղից անցնում են լացի, սիրուց` ատելության, ուրախությունից` տխրության: Երկվորյակները բոլորից լավ և համոզիչ կերպով են կարողանում ձևակերպել իրենց մտքերը, ինչի շնորհիվ իրենց ազատում են բազմաթիվ անհանգստություննեից ու վախերից: Նրանք հանգամանալիորեն վերլուծում են բոլոր երևույթներն ու իրադարձությունները, հասնում բուն էությանը, և ամեն ինչի մեջ գտնում ռացիոնալ հատիկ: Սակայն երկվորյակներն իրենց ներսում չեն կարողանում հաղթահարել մթությունից, խորությունից ու փակ տարածություններից ունեցած վախերը: Երկվորյակի նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում թափթփվածությունն ու միջակությունը, միօրինակությունը նրանց վախեցնում և ուժասպառ է անում: Երկվորյակները ֆիզիկապես շատ դիմացկուն են, սակայն նրանց նյարդային համակարգը չափազանց խոցելի է, զգացմունքային դաշտը շատ անկայուն, իսկ ցավագին ընկալման շեմը զգալիորեն ցածր է, այդ իսկ պատճառով՝ նրանք վատ են տանում ցանկացած, անգամ աննշան ցավը:


Խեցգետին

Խեցգետիններն ամաչկոտ են, տպավորվող և խոցելի, հաճախ են ներփակվում իրենք իրենց մեջ: Այդպիսի բավորությունն պատճառով արդեն երեխա հասակից հակված են ամենատարբեր ֆոբիաների: Ընդ որում` կենդանակերպի նշաններից և ոչ մեկը չունի վախերի այդքան բազմազանություն, որքան խեցգետինները. կլաուստրոֆոբիա, վենուստրոֆոբիա (վախ` գեղեցիկ կանանցից), անդրոֆոբիա (վախ տղամարդկանցից), ինչպես նաև ավելի տարածված վախեր` մթից, խորությունից, հանրության մոտ ելույթներից, պատժվելուց: Խեցգետիները նեղացկոտ են և շատ են վախենում դառնալ ծիծաղի առարկա. այդ վախը կարող է վերածվել պաթալոգիայի: Զգացմունքային առումով բավականին անկայուն նշան է, խեցգետինը տագնապում և վախենում է մեծ արագությունից (ավիաֆոբիա): Ինչ վերաբերվում է հարաբերություններին, ապա այստեղ անհավանական հավատարիմ են և կարող են մեկ մարդու հետ կապը պահպանել մինչև խոր ծերություն:


Առյուծ

Անվանումից արդեն հասկանալի է, որ առյուծն ազնվաբարո, աշխույժ և անհավանական խիզախ է: Թվում է, թե առյուծին վախեցնելն աննհար է, սակայն գլխավոր առավելությունն էլ նրա վախերի աղբյուրն է: Եթե դուք կասկածի տակ առնեք առյուծի արժանիքները, ապա դա մեծապես կխոցի նրա հպարտությունը: Առյուծը սարսափում է սխալվելուց և իր հեղինակությունը կորցնելուց: Առյուծների մոտ հաճախ է առաջանում ծիծաղի առարկա դառնալու, չգնահատվելու և չհասկացված լինելու վախը: Առյուծն ակնկալում է միայն շրջապատողների հիացմունքն ու բարձր գնահատանքը: Նրանք ինքնահավան են, կյանքը չեն պատկերացնում առանց իրենց հասցեին հնչած գովասական խոսքերի ու շողոքորթության: Առյուծնները, չնայած հերոսական կեցվածքին ու անվախությանը, խիստ վախենում են ցավից և ցանկացած բժշկական միջամտությունից, մասնավորապես` ատամնաբուժական: Մեծ բարձրությունների վրա կարող են գլխապտույտ ունենալ, իսկ փակ տարածություններից խուսափում են, քանի որ նրանց թվում է, թե պատերը սկսում են ճնշել իրենց վրա: Առյուծններն աչքի են ընկնում հաստատակամությամբ և միշտ հասնում են երազած նպատակին:


Կույս


Կույսերը շատ համեստ և նուրբ անձնավորություններ են: Նրանք չեն սիրում աղմկոտ հասարակություն, գերադասում են ընկերների նեղ շրջանակ: Կույսերը հակված չեն երազների և վերացական դատողությունների, առանձնանում են սթափ, իրատես դատողությամբ: Նրանք չեն կարողանում թուլանալ, գրեթե միշտ հավաք են և ընթացիկ գործերով տարված: Այդպիսի մարդիկ բազմաթիվ վախեր ունեն, օրինակ, նրանք վախենում են այլ մարդկանց կարծիքից և մեծապես կախված են դրանից: Կույսերը վախենում են դառնալ խոսակցությունների, ծիծաղի և բամբասանքների առարկա: Նրանք վատ ղեկավարներ են, անկարող են միանգամից մի քանի գործ անել, բավականին դանդաղաշարժ են և ոչ ճշտապահ: Տղամարդ կույսերի մոտ հաճախ զարգանում է վենուստաֆոբիյա (վախ` գեղեցիկ կանանցից): Կույսերն ընդհանրապես չեն հավատում սիրուն` այն համարելով հիմարների համար հորինված հեքիաթ, այդ իսկ պատճառով երկու սեռերին էլ հատուկ է հոմոֆոբիան (վախ ամուսնությունից) : Կենդանակերպի այս նշանի գրեթե բոլոր ներկայացուցիչներին սարսափ է պատում սարդ տեսնելիս (արախնոֆոբիա), խավարասերների հանդիպելիս (բլատոֆոբիա), ինչպես նաև վախ այլ միջատներից: Կույսերը կարող են ունենալ այնքան շատ վախեր, որ նույնիսկ սկսում են տառապել ֆոբոֆոբիայով` վախ կրկին ապրելու արդեն ունեցած վախը:


Կշեռք

Կշեռքի նշանի տակ ծնվածները, միշտ և ամեն ինչում փնտրում են ոսկե միջինը: Նրանց հատուկ է հոգու և մարմնի ներդաշնակությունը, հեշտությամբ են փոխզիջումների գնում, սակայն հաճախ չեն կարողանում սեփական զգացմունքների և հույզերի մեջ հավասարակշռության հասնել: Տրամադրության փոփոխությունը նրանց հատուկ իրավիճակ է, նրանք մեկ ընկնում են ընճախտի մեջ, մեկ շրջապատի ծանոթներին ուրախացնում ծիծաղով ու երջանիկ տեսքով: Կշեռքները շատ հմայիչ են, զիջող, գրեթե միշտ հաշվի են նստում դիմացինի կարծիքի հետ: Մեծ տագնապ են ապրում միջատներից և սողուններից, հատկապես` գորտերից և օձերից: Նրանք դժվարությամբ են տանում ցավը և բժշկի են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Կշեռքները չեն կարողանում տանել միայնությունը, նրանք անընդհատ վախենում են մնալ առանց կյանքի ուղեկցի և ձգտում են հնարավորինս շուտ ամուսնանալ և ընտանիք կազմել: Կենդանակերպի այս նշանին բնորոշ է վախը մահից:


Կարիճ

Կարիճները հաջող կերպով իրենց մեջ ներառում են էներգիան և նպատակասլացությունը, արժանապատվությունն ու դիմացկունությունը, տաղանդն ու կամքի ուժը: Նրանց մոտ լավ զարգացած է կանխազգացողությունը, հաճախ են կարողանում կռահել դիմացինի խոսքերը և տրանադրությունների փոփոխությունները: Բավականին հիշաչար են, կարող են տարիներով կուտակել բացասականը, իսկ հետո վրեժխնդիր լինել նեղացնողից: Կարիճներն իրենց կյանքում կարևոր տեղ են տալիս ընտանիքին, ամուր կապված են իրենց հարազատների հետ: Կարիճը եզակի նշաններից մեկն է, որը գրեթե ոչինչից չի վախենում, ինչպես հատուկ է ուժեղ խայթոց ունեցող թագավորներին: Փոխարենն այն վախերը, որոնք, այնուամենայնիվ, կարող են պատել կարիճներին, բավականին յուրահատուկ են. վախ անկյուններից, ալբինոսներից և ազարտային խաղերից: Կարիճները փակ մարդիկ են, նրանք խիստ վախենում են, որ իրենց գաղտնիքները կարող են հանրայնացվել:


Աղեղնավոր

Աղեղնավորները վստահորեն առաջ են քայլում կյանքում, նրանք անհամեմատ ժրաջան և նպատակասլաց են: Այս մարդիկ շփվող են, ընկերասեր, նրանց չի կարելի մեղադրել վախկոտության մեջ: Աղեղնավորները սիրում են ծայրահեղություններ և միշտ իրենց գցում են հորձանուտը: Ռիսկը նրանց համար կենսական անհրաժեշտություն է: Աղեղնավորները կարողանում են շահել շրջապատի համակրանքը, հեշտությամբ դառնում շրջապատի ոգին: Պայքարի մեջ մտնում են բաց ճակատով, ուղիղ նայում են թշնամու աչքերին և հույսը դնում միայն իրենց վրա: Աղեղնավորների միակ թերությունը շռայլությունն է. նրանք բացարձակ խնայող չեն և հաճախ են փողը ծախսում անիմաստ: Աղեղնավորները ուրախ են, անհոգ, լավ հումոր ունեն: Նրանք ուղղամիտ են, միշտ ասում են այն, ինչ մտածում են, դրա համար տանել չեն կարողանում, երբ իրենց մեղադրում են սուտ խոսելու մեջ: Շատ ազատասեր նշան է, այդ իսկ պատճառով աղեղնավորների մոտ հաճախ է հանդիպում կլուստրոֆոոբիա:


Այծեղջուր

Այծեղջուրը երջանիկ նշան է, որը ի ծնե ծրագրավորված է հաջողության հասնելու համար և ողջ կյանքի ընթացքում գնում է դեպի այն: Այծեղջուրներն անհավանական աշխատասեր են, ապրում են, եթե աշխատում են և, եթե ապրում, ապա աշխատում են: Արտաքինից այծեղջուրները խոժոռ են և թափթփված, սակայն նրանց ներսում երկաթյա ձող է: Այծեղջուրները սիրում են միայնություն և, անգամ, հաճույք են ստանում դրանից: Նրանց մեջ հաճախ են հանդիպում թերարժեքությամբ տառապող մարդիկ` բազմաթիվ վախերով: Այծեղջուրների մոտ գիտակցությունը գերիշխում է զգացմունքների նկատմամբ, նրանք շատ զգույշ են և ամուր են կանգնած գետնի վրա: Իրենց մոտ թույլ չեն տա այնպիսի զգացմունքների դրսևորում, ինչպիսիք են խանդը, ալարկոտությունը, բռնկումը, անփութությունը, դրանք համարելով թուլություն և խոչընդորտ դեպի նպատակը տանող ճանապարհին: Այծեղջուրները հակված են այնպիսի վախերի, ինչպիսիք են ագորաֆոբիան (հոծ զանգվածների կուտակում) և ավիաֆոբիան:


Ջրհոս

Ջրհոսի նշանի տակ ծնվել են ամենամեծ թվով հանճարեղ մարդիկ` նկարիչներ, գրողներ, երաժիշտներ և քանդակագործներ, ինչը վկայությունն է նրա, որ այս նշանն ամենատաղանդավորն է: Ջրհոսները չափազանց հետաքրքրասեր են, նրանց մոտ լավ զարգացած են կանխազգացումն ու երևակայությունը: Նրանք շփվող են, ձգտում են իրենց շրջապատել մեծ թվով մարդկանցով, սակայն, միաժամանակ, պարբերաբար ներփակվում են և խնդրում, որ իրենց հանգիստ թողնեն: Այո, ջրհոսները կայուն չեն, սակայն դա լիովին համահունչ է կենդանակերպի այսպիսի ստեղծագործական նշանի համար: Փոխարենն ամուսնական կյանքում նրանք հավատարիմ են, սիրող և հոգատար: Ջրհոսներին բնորոշ է միայնակ մնալու և ցավի վախերը:


Ձկներ

Ամենաերազկոտ նշանն է: Ձկները չափազանց զգայուն են, ռոմանտիկ, փափուկ և այնքան խորհրդավոր, որ նրանց հետ կարելի է շփվել ողջ կյանքը, սակայն այդպես էլ չհասկանալ նրանց բուն էությունը: Նրանք հավասարակշռված են, սակայն, միաժամանակ հաճախ են կատաղում: Ձկները սիրում են միայնություն, շատ ռոմանտիկ և անվճռական էակներ են: Կենդանակերպի այս նշանին բնորոշ են անսահման արտիստիզմը և կանխազգացումը: Ձկները հավատում են ամեն տեսակ խորհրդավորին ու միստիկականին, այդ իսկ պատճառով ողջ կյանքը կարող են վախենալ չար ուժերից` կախարդներից, ուրվականներից, հգիներից, ինչպես նաև` այլմոլորակայիններից: Փխրուն բնավորության պատճառով նրանց հաճախ է հետապնդում պատժված լինելու վախը, և, եթե երեխա-ձկանը փոքր ժամանակ խիստ պատժեք, ապա ապագայում դա կվերածվի հիվանդագին վախի` մաստիգոֆոբիայի:

Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителейРоссийский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеРоссия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукНа что указывают позорные цифры? «Паст»Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении уничтожают Церковь»: «Паст»Алиев не ждет выборов, он требует сейчас: «Паст»Ереван отверг заявления Баку о противоречии повестки Армения-ЕС мирному процессуСамвел Карапетян подвергается строжайшему политическому преследованию и незаконно содержится под стражей около 6 месяцев: адвокатСемён Багдасаров: Выбор Турции вместо России — опасная историческая слепотаСуд в США разрешил министерству юстиции обнародовать секретные стенограммы по делу ЭпштейнаПервопрестольный Эчмиадзин готов поддержать инициативы по изучению документов о Геноциде армян: Католикос Гарегин IIЭдуард Сперцян признан лучшим игроком РПЛ по индексу РУСТАТH&M и Стелла Маккартни возвращаются: блестки нулевых и экологичный гламурAFI назвал ленту продюсера Сева Оганяна одним из лучших фильмов годаЛатвия впервые выделит свыше €2 млрд на оборонные расходы в 2026 годуАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?
Самое популярное