Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իդեալական հարսանիքն՝ ըստ աստղակերպի նշանի

ՖՈՏՈ

Խոյ.    Այս նշանի տակ ծնված մարդիկ սիրում են համընդհանուր ուշադրություն և հիացմունք իրենց անձի հանդեպ: Ոչ միայն սիրում են, նաև՝ ստանում են դա: Հարսանիքի օրը  այս նշանի տակ ծնված հարսնացուն իրեն զգում և պահում է իսկական թագուհու նման: Լավագույն զգեստը, լավագույն հարսանյաց արարողությունն անցկացնելու վայրը ( «Հետաքրքիր է  Վերսալյան պալատը կամ Վեսթմինսթերյան աբբայությունը ազա՞տ են վարձակալության համար…» ) և լավագույն փեսացուն: Ընդ որում` նա միշտ հավատացած է , որ իր կողքի տղամարդը լավագույնն է: Ոչ ոք երբեք չի իմանա, թե որքան ջանք ու էներգիա է նա ծախսել  ձեր տեսած իդեալական հարսանիքը կազմակերպելու համար: Այս նշանի տակ ծնված մարդիկ չեն սիրում խոսել իրենց խնդիրների մասին, նրանք ցույց կտան ձեզ միայն վերջնական արդյունքը, իսկ դուք հերթական անգամ կհիանաք նրանցով:

 

Ցուլ. Ավանդույթներ, ավանդույթներ, ավանդույթներ: Նրանց համար հարսանիքը երկու ավանդական ընտանիքների միավորումն է մեկ՝ընտանիքի մեջ  և կարևոր է , որ ընտանիքի բոլոր անդամներն ու բարեկամները ներկա լինեն խնջույքին: Անծայրածիր սեղաններ և անթիվ-անհամար հյուրեր: Այս նշանի տակ ծնված մարդիկ առատաձեռն են և գումար չեն խնայում հարսանեկան խնջույքի համար : Նրանք սիրում են իրենց հյուրերին հյուրասիրել ճոխ և առատ սեղանների շուրջ: Հարսնացուն գումար չի խնայի նաև իրեն դուր եկած ամենաշքեղ զգեստի համար, եթե այս շքեղությանը ավելացնենք մի քիչ ռոմանտիկա՝ կստացվի իսկական արքայական հարսանիք:

Երկվորյակ. Հարսանիքը նրանց համար անսահման ուրախության, ողջ գիշեր պարելու առիթ է և ոչ թե ավանդական կենացների կամ հուզախառն գրկախառնությունների: Երկվորյակ հարսնացուի միակ ցանկությունը սեփական հարսանիքին՝մաքսիմալ ուրախ ժամանակ անցկացնելն է: Նա սվորաբար չի մասնակցում հարսանիքին պատրաստվելու ողջ ընթացքին, կամ խնդրում է , որ ուրիշն անի ամեն բան իր փոխարեն, որպեսզի ոչինչ չփչացնի իր տրամադրությունը:  Նա կարող է անակնկալ պատրաստել փեսացուին՝ փախչելով  հարսանիքի կեսից, իսկ հետո հիշելով դա և մի լավ ծիծաղելով:DF_wed-403

 

Խեցգետին. Նրանք չեն սիրում ցուցադրել իրենց զգացմունքները հանրության առաջ , այդ պատճառով էլ խուսափում են մեծ խնջույքներից: Խեցգետին-հարսանցուն կառաջարկի կազմակերպել «միայն երկուսով» հարսանիք և  հետաքրքրասերների աչքից հեռու՝ սիրելիին ամուսնական երդում կտա:  Եթե անգամ հյուրեր լինեն, դրանք կլինեն միայն ընտանքի անդամները: Այս նշանի տակ ծնված հարսնացուի զգեստը ևս համեստ կլինի, բայց այնքան էլեգանտ, որ նրա ընտրյալը հիացած կմնա:

 

Առյուծ. Նրա հարսանքիը պետք է լինի շքեղ և հարուստ: Տպավորություն է, թե ամուսնանում են հոլիվուդյան աստղեր՝ ամենանորաձև ռեստորանը քաղաքում,  հրավիրված լուսանկարիչներ ,  շքեղագույն տորթ, արտերկրից հրավիրված երգիչներ: Բոլորը պետք է խոսեն այս նշանի տակ ծնված հարսնացուի շքեղ հարսանիքի մասին: Նա սիրում է դա:

 

Կույս. Յուրաքանչյուր դետալ՝ սկսած անձեռոցիկներից մինչև սեղանի շուրջ հյուրերի ճիշտ դասավորությունը պետք է լինի հարսնացուի  գիտությամբ: Նա խիստ նյարդայնանում է, երբ ինչ որ բան դուրս է գալիս իր մշակած պլանից: Նա, ինչպես միշտ,  ուզում է, որ ամեն բան լինի իդեալական:   Լավ կլինի, որ հյուրերը հաճախակի ջերմ խոսքեր, հաճոյախոսություններ  անեն այս նշանի տակ ծնված հասրանցուին , որպեսզի նա  հանգստանա և   վայելի սեփական հարսանիքը:

qLnaUYUU5CU

Կշեռք. Նրբաճաշակ. այսպես կարելի է բնութագրել այս նշանի տակ ծնված հարսնացուի երազանքների հարսանիքը: Երաժշտությունից մինչև ծաղիկներ՝ ամեն բան պետք է լինի կատարյալ: Այս նշանի տակ ծնված մարդիկ անտարբեր չեն գեղեցիկի նկատմամբ: Նուրբ դիզայն, ամենուր ծաղիկներ, հուզիչ բանաստեղծություններ կամ սիրային երգեր, որոնք արցունքներ են առաջացնում բոլոր ներկաների աչքերին: Նրանց հարսանիքը հուզիչ է, զգացմունքային, անմոռաց: Այս նշանի տակ ծնված կանայք  տարիներ անց էլ հիշելով իրենց հարսանիքը կամ դիտելով լուսանկարները կարող են հուզվել և արտասվել երջանկությունից:

 

Կարիճ. Այս նշանի տակ ծնված կանայք հետևողական թաքցնում են իրենց անձնական կյանքը, քանի որ  անհարմար են զգում  արտահայտել իրենց զգացմունքներն անգամ մտերիմների շրջանում: Սա է պատճառը, որ նրանք նախընտրում են ամուսնանալ բոլորի աչքից հեռու՝ իդեալական տարբերակ է  օվկիանոսի ափին՝ միայն իրենք ու իրենց սիրելին, հարսանյաց զգեստի փոխարեն այս հարսանցուն կարող է ընտրել  նաև լողազգեստ: Եթե, այնուամենայնիվ, ստիպված են հարսանիքն անել հյուրերի ներկայությամբ կարող են անհանգստությունից այնքան խմել, մինչև հարբելը:

 

Աղեղնավոր. Եթե հարսնացուն ծնվել է աղեղնավոր նշանի տակ , հարսանիքը չի կարող ձանձրալի ու միապաղաղ լինել: Ճանապարհորդությունների և խենթությունների սիրահար այս հարսնացուն նախընտրւմ է  հարսանիք՝ բնության գրկում՝ վրանների տակ, կենացների փոխարեն երգեր՝ խարույկի շուրջ, հարսանյաց քողի փոխարեն՝ գլխին՝ դաշտային ծաղիկներից պսակ: Նա համարձակ է և նրա ուղեղում ծնվում են հազարավոր գաղափարներ՝ ինչպես հարսանիքը դարձնել իսկապես անմոռանալի՝ անապատ, Հավայան կղզիներ, ճանապարհորդություն նավով:

Low Section Of Married Couple

Այծեղջուր.Նրա հարսանիքը հիշեցնում է էլիտար հասրակության հավաքատեղի: Լավագույն տարբերակը էլիտար գոլֆ ակումբն  է կամ շքեղ առանձնատունը: Հարսանիքը հետաքրքրիր է նրանով, որ առկա են և՛ ամենավերջին նորաձևության միտումները , և՛  ավանդույթներն ու խորը զգացմունքները: Ինչպես ամեն բան այծեղջուրի կյանքում՝ հարսանիքն էլ լավ մշակված և նախապես պլանավորած միջոցառում է՝ որակյալ, հարթ , ոճային :  Նրանք փորձում են խնայել գումար , միևնույն ժամանակ պահպանելով որակը:

 

Ջրհոս. Չէիքն ասի, թե այս նշանի տակ ծնված հարսնացուն ռոմանտիկ չէ, հակառակը՝ նա շատ երազկոտ է, բայց հարսանիքի հետ կապված ողջ իրարանցումը նրան թվում է ծիծաղելի: Նա ամեն բան կանի, որպեսզի կոտրի հարսանիքի մասին կարծրատիպերը: Օրինակ ինչո՞ւ չհրավիրել ռոք երաժիշտների և չկազմակերպել իսկական ռոքային հարսանիք: Ինչո՞ւ չխնդրել ընկերուհիներին, որպեսզի նրանք էլ լինեն սպիտակ հարսանյաց զգեստներով: Կամ ինչո՞ւ այդքան գումար ծախսել հարսանիքի վրա, հետո էլ՝ լվանալ կեղտոտ ամանները, եթե կարելի է այդ գումաը ծախսել բարեգործության վրա: Ջրհոս-հարսնացուն իսկապես անկանխատեսելի է  և կարողանում է հաճելիորեն զարմացնել:

 

Ձուկ.Սա ամենազգացմունքային և հուզիչ հարսանիքն է, որին դուք երբևէ ներկա կլինեք: Զգացմունքներ և միայն զգացմունքներ են տիրում այս հարսնացուի հարսանիքին: Անկախ նրանից ինչպիսի դիմադարդարում կամ զգեստ է ընտրել նա, անպայման խորհուրդ ենք տալիս օգտագործել ջրակայուն  թարթչաներկ, քանի որ նրանք հաճախ են հուզվում իրենց համակած զգացմունքներից: Նրանք սիրում են թեմատիկ միջոցառումներ, հարսանիքն էլ բացառություն չէ: Լավ տարբերակ է օրինակ հարսանիքը ՝ Բոնի և Կլայդի ոճով: Հյուրերը պետք է նույնպես պատրաստվեն՝ հարսանիքի օրենքներին համապատասխանելու համար: IMG_3705-700x466

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
Самое популярное