Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդիկ, որոնց հետ չարժե ամուսնանալ

ՖՈՏՈ

Wnews.am/Ինչպես ճանաչել տղամարդու այն կերպարը, ում հետ ընտանեկան հարաբերությունները կհանգեցնեն հիասթափության։ Հոգեբան Լիանա ԱթոյանըWnews.am-ի ընթերցողների համար առանձնացրել է տղամարդու երկու տեսակ, որոնց հետ խորհուրդ չի տալիս կապել կյանքը։

а

Սոցիոպատներ.

Այսպես ասած «վախենալու» անվանումից շատերը ենթադրում են, որ սոցիոպատիան հոգեկան հիվանդություն է, պաթոլոգիա, սակայն դա այնպես չէ. սա կենսակերպ է, որն արտահայտում է առանց դիմացինի կարծիքը հաշվի առնելու, սեփական ցանկությունները բավարարելու ձգտումը։Նման ձգտումները կարող են վտանգավոր լինել, անգամ ստանալ կրիմինալ բնույթ։

Սոցիոպատների պահվածը բավական էֆեկտիվ է. նրանք շփվող են, իրենց արարքներում համարձակ, պատրաստ են կանանց նվերներ տալ, «հանուն սիրո» քայլերի գնալ, ինչն էլ  գրավում է կանանց։

Սակայն «արարքները» ստուգելով պարզվում է, որ դրանք ռիսկային են, իսկ թանկարժեք նվերները գնված չեն արդար վաստակած փողերով, այլ կարող են լինել գողացված։ Սիրո մասին խոսք լինել չի կարող. նպատակը մեկն է՝ ցնցել հանրությանը։

Սոցիոպատ կարող է լինել սոցիալական հասարակության ցանկացած ներկայացուցիչ, սակայն, որպես կանոն, նրանք մարդիկ են, որոնց մանկուց սերմանել են, որ նպատակներին հասնելու համար արդարացված են բոլոր միջոցները։

Նրանք հեշտությամբ են կյանքեր կոտրում, միայնակ թողնում կնոջն ու երեխաներին, որովհետեւ իրենց նպատակը մեկն է. ապրել, ինչպես ցանկանում են։

Ինքնին, երջանիկ կյանքն ու սուր զգացողություններ ունենալու ձգտման հետեւից ընկնելով՝ նրանք դառնում են թմրամոլներ կամ արբեցողներ։ Սոցիոպատի համար կինը կարգավիճակի վկայություն է. այսինքն՝ եւս մեկ աքսեսուար, որի հետ կարելի է վարվել այնպես, ինչպես ուզում ես։

Ըստ նրանց, կնոջը կարելի է ծեծել, եթե փորձում է խանգարել ապրել իր սիրելի կենսակերպով։ աս

Տղամարդկանց երկրորդ տիպը, որոնց հետ խորհուրդ չի տրվում ամուսնանալ,  այսպես ասած, «կպչուն» տեսակն է։

Գոյություն ունի տղամարդու տեսակ, որն ինքնուրույն որեւէ բանի ունակ չէ։ Նրանք, ինչ խոսք, սոցիոպատներից անվտանգ են, սակայն չեն համապատասխանում ընտանիքի առաջնորդի կերպարին։

Որպես կանոն, «կպչունները» ապահոված ծնողների զավակներն են։ Սա պայմանավորված է նրանով, որ աղքատ ընտանիքներում պորտաբույծները չեն կարող ապրել. նրանք սովորում են աշխատել կամ արագ հանցագործի են վերածվում։ Հարուստ ընտանիքում «կպչուն» կերպարը լավ է հագնվում, լավ դաստիարակված է, բավականին խոստումնալից ամուսնու կերպար ունի։

Իհարկե, դժվար է միանգամից նրան դիտարկել այն մտքով, որ ապրում է ծնողների հաշվին. նա ունի բնակարան, շքեղ մեքենա, լավ կրթություն։

Ծնողների հաշվին ապրելով, որից հետո ամուսնանալով՝ նա, ով ինքնուրույն չի կայացել, սկսում է «իրեն փնտրել»։

Նրանք երգելու են անարդարութան մասին կամ հասկանալու են, որ սխալ ընտրություն են կատարել, որն ունակ է քանդել իրենց կյանքը, քանի որ հազարավոր պատճառներ են բերելու, սակայն իրականում ամեն ինչ պարզ է. «կպչուն» մարդիկ վախենում են պատասխանատվությունից։

Ստանալով դիպլոմ՝ պետք է աշխատել, կարիերա կառուցել, ընտանիք պահել, իսկ դա դժվար է, շատ ջանքեր է պահանջում։ Ծնողների հաշվին ապրելով կամ կնոջ ուսերին ֆինանսական խնդիրները փաթաթելով ավելի հեշտ է ապրել։

Սկզբում նրա հետ կյանքը կարող է հետաքրքիր թվալ։ Նա գրավիչ պլաններ ունի, որոնց մասին սիրում է խոսել, կարող է ոսկե սարեր խոստանալ, սակայն եթե մանրակրկիտ ուսումնասիրում եք նրա խոսակցությունները, նկատում եք, որ դրանք բոլորը իր մասին են. այսինքն՝ նա ինքնասիրահարված է։ Նրա համար զրուցակիցը հետաքրքիր է ոչ թե որպես անձ, այլ անվճար լսարան, ով պետք է հիանա իրենով։ Նրա բոլոր ծրագրերը «փուչ են», քանի որ նա սիրում է օդում խոսել։

Արդյունքում, երբ նա կտրվում է ծնողների ֆինանսական հոգածությունից, իսկ կինը սկսում է ապրուստի միջոցներ պահանջել, «կպչունը» պարզապես իր կյանքից վանում է ընտանիքը՝ ամեն ինչում մեղադրելով կնոջը։

Մեր հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք տղամարդու այն հատկանիշները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել ամուսնանալիս։

В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%
Самое популярное