Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի պետական համալսարանում գիտելիքից կարևոր փողն է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեւանի պետական համալսարանի առաջնահերթությունների շարքում փողը կարեւոր տեղ է զբաղեցնում: Գիտելիքից ավելի այստեղ փողն արժե: Վճարունա՞կ ես, անբավարար առաջադիմությունը քեզ կներվի ընդհուպ մինչեւ ավարտական ուսումնական տարի, իսկ այ եթե ուսման վարձդ չես կարողանում ժամանակին մուծել, համալսարանում անելիք չունես:

Խնդրին ուշադրություն դարձնելու առիթն օրեր առաջ Երեւանի պետական համալսարանի ուսանողներից մեկի հետ տեղի ունեցածն էր, երբ նա չորրորդ կուրսում հեռացվել էր բուհից՝ երկրորդ կուրսից մնացած ակադեմիական պարտքի պատճառով: Այսինքն՝ թեեւ ունեցել էր չհանձնած քննություն, դա չէր խանգարել, որ նա փոխադրվի երրորդ, ապա չորրորդ կուրս, եւ այդ ընթացքում էլ ուսման վարձ վճարի:

Իսկ համալսարանում չեն կարծում, որ ակադեմիական պարտքը տարիներ շարունակ ներելով, միեւնույն քննությունը երեք անգամ հանձնել չհաջողած ուսանողին այդ բեռն ուսերին առած մինչեւ ավարտական կուրս հասնելու հնարավորություն տալը եւ այդ ընթացքում նրանից վարձավճար գանձելը արդարացի ու բարոյական չէ: Հետեւաբար ուսանողին առանց դիպլոմի հրաժեշտ տալիս գումարը վերադարձնելն էլ այստեղ տրամաբանական չեն համարում, ընդգծելով, որ դրա դիմաց նա կրթական ծառայություն է ստացել:

Այնինչ, նույնպիսի ըմբռնում, ինչպիսին ակադեմիական պարտքի դեպքում է, սովորողի նկատմամբ չի դրսեւորվում, եթե նա վարձավճարի խնդիր ունի: Երեկ ականատես եղանք, թե ինչպես իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներից մեկի մայրը, պարբերաբար արցունքները զսպել չկարողանալով, մեկը մյուսի հետեւից բախում էր բուհի ղեկավարների դռները՝ խնդրելու մի քիչ էլ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանա հայթայթել անհրաժեշտ գումարը: Այստեղ նրան կամ ընդունելության չէին արժանացնում, կամ կոպիտ տոնով պատասխանում էին, որ 640 հազար դրամ կազմող վարձի կեսը գոնե պետք է վճարել, ընդ որում՝ շատ շտապ, այլապես հեռացման հրամանն արդեն պատրաստ է: «Հիմա ես ինչ անեմ, ում սպանեմ, ումից գնամ գողություն անեմ»,- մեր զրույցում հուզված ասում էր ուսանողի մայրը: Նա, իմիջիայլոց, արձանագրում էր նաեւ համալսարանում առկա աննրբանկատության հանգամանքը, երբ կարող են համակուրսեցիների ներկայությամբ երեխային դիմել ու հայտարարել, որ նա վարձի պարտք ունի եւ առկա է հեռացման վտանգ:

Երեւանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, մեր հարցմանն ի պատասխան անդրադառնալով բուհում առկա իրարամերժ մոտեցումներին՝ կապված վարձի եւ քննական պարտքերի հետ, ասաց. «Դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեցող հանգամանքներ են: Մեկը կրթական գործընթաց է, մյուսը՝ ֆինանսական: Մի պարագայում խոսքը վերաբերում է ուսման առաջադիմությանը: Այսինքն՝ ուսանողը առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքը կարող է իր հետ տեղափոխել մինչեւ ավարտական կուրս: Բնականաբար, դրա համար էլ որոշակի սահման կա, այդ 12 կրեդիտը կարող է համընկնել երկու կամ երեք առարկայի հետ: Իսկ վարձավճարի պարագայում, այո՛, ամբողջությամբ պետք է վարձը վճարի, եթե իրեն օրենքով սահմանված զեղչեր չեն հասնում: Մի պարագայում մենք իրեն ծառայություն ենք մատուցել, այդ ծառայությունը ինքը ստացել է, ուղղակի դրա համար հանձնել է քննությունը կամ չի հանձնել, իսկ մյուս պարագայում մենք ընդամենը ասում ենք, որ քո ստացած ծառայության դիմաց դու վճարիր, որպեսզի մենք կարողանանք քեզ ծառայություն մատուցողին վճարել»:

Ինչ վերաբերում է Երեւանի պետական համալսարանում վարձավճարը մուծելու սահմանված ժամկետներին, ապա առաջին կուրսում դա մինչեւ սեպտեմբերի 15-ն է, իսկ մնացած կուրսերում՝ մինչեւ տվյալ կիսամյակի առաջին ամիսը, համապատասխանաբար՝ սեպտեմբերը եւ փետրվարից մինչեւ մարտի կեսը: «Բայց մենք ունենք հարյուրավոր դեպքեր, երբ որ ուսանողը ուսման վարձը վճարում է՝ ըստ իր ցանկացած գրաֆիկի: Դա կարող է լինել ամեն տարի, կարող է լինել ամեն կիսամյակ, կիսամյակում երկու անգամ կամ ամեն ամիս. ինչպես որ ուսանողին հարմար է»,- որպես առավելություն շեշտեց վարչության պետը: Նաեւ հավաստիացրեց, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները վարձի պատճառով բուհից դուրս չեն մնում:

«Այսինքն՝ մենք կարողանում ենք գտնել որեւիցե մի հնար՝ ինչ-որ մի զեղչային համակարգի կիրառմամբ, բարերարների միջոցով եւ այլն, տվյալ ուսանողի վարձը եթե ոչ ամբողջովին, ապա որոշակիորեն փոխհատուցել եւ այնպես անել, որ գերազանց սովորող, ապա լավ մասնագետ դարձող ուսանողը սոցիալական խնդիրների պատճառով համալսարանից չհեռացվի»,- շարունակեց Կարեն Գրիգորյանը:

Հ.Գ. Երեւանի պետական համալսարանից երեկ փոխանցեցին, որ բուհից տարեկան հեռացվում է շուրջ 350 ուսանող եւ նրանցից մոտավորապես 30-ի դեպքում է պատճառը կապվում վարձավճարի հետ:

Армения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителей
Самое популярное