Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը բաժանվում են սեքսի բացակայության պատճառով
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՈչ, մենք ինքներս հրաժարվում ենք հավատալ նման բանի: Ամուսինները երկու երեխայի ծնող են. աղջկա` Նորթի, եւ տղայի` Սեյնթի, Քանյեն նաեւ երրորդ երեխան է ուզում: Բայց ինչ-որ խնդիր կա:

Radaronline.com կայքը (որին մենք ընդհանուր առմամբ չենք վստահում, բայց երբեմն նրանք ճշմարտանման տեղեկություններ են ունենում) հայտնում է, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնությունը վտանգված է: Եվ իբր ռեալիթի շոուների 35-ամյա աստղը սառել է ամուսնու հանդեպ եւ հրաժարվում է սեքսով զբաղվել երկրորդ երեխայի ծննդից հետո (իսկ դա անցյալ տարվա դեկտեմբերին էր):

Երկարատեւ հարաբերությունները ձանձրացրել են Քիմին, իսկ ամուսնու հետ սեքսը ձանձրալի եւ միօրինակ է դարձել: Լավատեղյակ աղբյուրների խոսքով, կինն ի սկզբանե հասկանում էր, որ ինքը եւ Քանյեն տարբեր խառնվածքներ ունեն, բայց կարծում էր, թե ժամանակի հետ կմտերմանան իրար:

«Քիմը սկսել է բողոքել հարազատներին ու ընկերներին, նա բողոքում է, որ Քանյեն իր համար բավականաչափ ագրեսիվ չէ», – հայտնում են զույգին մոտ աղբյուրները:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE