Ոստիկանները հայտնաբերել են ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկանին թալանած 24-ամյա կասկածյալին, ով փորձում էր Բագրատաշենի անցակետից լքել Հայաստանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Վայոց Ձորի և Կոտայքի մարզային վարչությունների, Ոստիկանության Ջերմուկի, Հրազդանի, Երևան քաղաքի Շենգավիթի բաժնի ծառայողները հսկայածավալ և բազմակողմանի օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում 2 օր առաջ Բագրատաշենի անցակետից դեպի Վրաստան փախնելիս հայտնաբերել և Ոստիկանության Հրազդանի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արսեն Բագիրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա օգոստոսի 1-ին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Օլիմպիա» հյուրանոցային համալիրի բակից Երևանի Պետական Համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի դեկան, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 3ա շենքի բնակիչ՝ 67-ամյա Գեղամ Պետրոսյանին պատկանող Lexus մակնիշի 31 PP 333 համարանիշի ավտոմեքենան փախցնելու և այն թալանելու մեջ։
Շարունակությունն՝ այստեղ.