Այս հայտնի նկարիչը սնանկացավ միլիոնավոր ալ վարդեր գնելով. պարզվում է՝ ահա, թե ում մասին էր երգում Ալլա Պուգաչովան
ՖՈՏՈBlogNews.am/Ձեզ ենք ներկայացնում վրացի նկարիչ-պրիմիտիվիստ Նիկո Պիրոսմանիին, ով երբեք գեղանկարչություն չէր սովորել: Տաղանդավոր ինքնուսը համաշխարհային փառք ձեռք բերեց միայն մահից հետո, իսկ կյանքի օրոք հաճախ ստիպված էր նկարներ տալ սննդի դիմաց:

Այս նկարչի անվան հետ շատ գեղեցիկ լեգենդ է կապված այն մասին, որ մի անգամ նա վաճառեց իր ամբողջ ունեցվածքը և գնեց Թբիլիսիի բոլոր վարդերը: Ասում են՝ Նիկոն դա հանուն սիրած կնոջ արեց, ով աշխարհում ամենաշաատը ծաղիկներ էր սիրում:

Պիրոսմանիի մուսայի մասին մեր օրեր միայն շշուկներ են հասել: Հայտնի է միայն, որ 1905 թ. թբիլիսյան բոլոր թերթերում ներկայացված էր Փարիզի մանրանկարչության «Բել Վյու» թատրոնի դերասանուհի, պարուհի և երգչուհի Մարգարիտա դե Սևրի սպասվող ելույթը:
Ելույթի օրը Պիրոսմանին վաճառեց իր ամբողջ ունեցվածքը և ստացված գումարով գնեց Թբիլիսիի բոլոր ծաղիկները: Պոտմում են, որ Նիկոն Մարգարիտա դե Սևրի տան մոտ վարդերի 9 սայլ էր ուղարկել: Լեգենդի համաձայն՝ երբ դերասանուհին պատուհանից տեսավ ծաղիկների ծովը, դուրս եկավ նկարչի մոտ և նրան թեժ համբույր նվիրեց:

Իսկ պատմաբաններ-մատենագետները պնդում են, որ այդ երկուսը երբեք անձամբ չէին հանդիպել: Նրանց տվյալներով՝ Պիրոսմանին իսկապես Մարգարիտա դե Սևրին հսկայական քանակությամբ ծաղիկներ էր ուղարկել, բայց դրանից անմիջապես հետո գնաց ընկերների հետ խմելու:

Ի դեպ, Ալլա Պուչագովայի հայտնի երգի միլիոնավոր վարդերը նույնպես գեղեցիկ լեգենդի մաս են: Ծաղիկներն իսկապես շատ էին, բայց սայլերում ոչ միայն վարդեր էին: Ականատեսների խոսքով՝ ծաղիկների մեջ կային շուշաններ, բեգոնիաներ, քաջվարդեր, եղրևանի, ալոճենի, կակաչներ, անեմոնններ, ակացիաներ… Մի խոսքով՝ ամենը, ինչ գտնվել էր քաղաքում:

Ասում են նաև, որ ծաղիկներ ստանալուց հետո Մարգարիտա դե Սևրը Նիկոյին իր համերգի հրավեր էր ուղարկել, բայց այդ երեկո Նիկոն այդպես էլ թատրոն չէր գնացել: Երբ նկարիչը որոշեց այցելել, դերասանուհին արդեն Թբիլիսիում չէր: Շշուկների համաձայն՝ նրան քաղաքից հարուստ երկրպագու էր տարել: Մարգարիտան այլևս Վրաստան չէր այցելել:

Ահա, թե նրան ինչպես էր նկարագրում գրող Կ. Գ. Պաուստովսկին, ով դերասանուհուն անձամբ ճանաչում էր. «Մարգարիտան ապրում էր կարծես երազում: Նրա սիրտը փակ էր բոլորի համար: Նրա գեղեցկությունը պետք էր մարդկանց, բայց երևում է՝ պետք չէր հենց իրեն… Նրա հասուն կանացիության մեջ ինչ-որ ահարկու բան կար, և կարծես նա ինքը դա գիտակցում էր»:
Նիկո Պիրոսմանիի մահից 50 տարի անց Լուվրում տեղի ունեցավ նրա նկարների ցուցահանդեսը: