Լոռու մարզում բախվել են Toyota Camry-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ, որոնցից մեկը փորձում էր ոստիկաններին մոլորեցնել, թե իբրև իրեն կովն է խփել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհին բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Սմբատ Ղարաջյանի վարած Toyota Camry մակնիշի A 267 AB 23 համարանիշի և Նոր Խարբերդի բնակիչ՝ 32-ամյա Վահե Ստեփանյանի վարած Mercedes Benz 200 մակնիիշի 35 GP 825 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորուհի՝ Ստեփանավանի բնակիչ, 25-ամյա Զառա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղ հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։
Շարունակությունն՝ այստեղ.