Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշաններ, որոնք հաճախակի սիրահարվելու հակում ունեն

ՖՈՏՈ

Գարնան երկրորդն ամիսն արդեն մոտենում է իր ավարտին, իսկ գարնանային կրքերը դեռևս եռում և բորբոքվում են:

Կան հորոսկոպի նշաններ, որոնք շուտ-շուտ սիրահարվելու ուժեղ հակում ունեն: 

 Image result

12-րդ տեղ – Կույս

Կույսերը մոնոգամ են: Նրանք ունեն հստակ կերպար և մշտապես սիրահարվում են միանման մարդկանց: Բացի այդ՝ նրանք շատ դժվար են սիրահարվում, հիմնականում մեկ անգամ և ողջ կյանքի համար: Կույսերի համար սերն առաջին հերթին հիմնված է իրար լավ հասկանալու վրա, ուստի զուգընկերոջ ընտրությանը մոտենում են ամենայն լրջությամբ:

11-րդ տեղ – Այծեղջյուր

Այծեղջյուրները սիրահարվում են ոչ թե մարդուն, այլ այն իդեալին, որ դեռևս մանկուց հորինել են և տարիների ընթացքում հղկել են: Այսպիսով, որպեսզի Այծեղջյուրը ձեզ սիրահարվի, դուք պետք է համընկնեք նրա իդեալի հետ, ինչը, հավատացեք, չափազանց դժվար է: Սակայն զարմանալին այն է, որ նրանց, ի վերջո, հաջողվում է գտնել նման մարդու:

10-րդ տեղ – Կարիճ

Կարիճները ձեռք են բերել ամենասիրահարվող նշանի համբավ, սակայն իրականում դա այդպես չէ: Նրանք սիրահարվում են չափազանց հազվադեպ, սակայն մեկընդմիշտ: Կարիճի կրքի կրակներում այրվում է և՛ սիրո օբյեկտը, և՛ ինքը, և՛ ականատեսները, իսկ հրդեհից փրկվածները տարիներով քննարկում են իրենց տեսածը: Սակայն ողջ կյանքի ընթացքում Կարիճն այսպիսի ապոկալիպսիսներ իրականացնում է 1-2 անգամ, մինչև գտնի իր իսկական սիրուն, իսկ դրանից հետո միանգամից լրջանում է:

9-րդ տեղ – Խոյ

Բոլորին միշտ թվում է, որ Խոյերը սիարհարվում են առաջին հայացքից, սակայն իրականությունն այլ է: Նրանք վախենում և խուսափում են լուրջ զգացմունքներից. սերը միակ բանն է, որ կարող է իրենց խոցելի դարձնել: Այդ իսկ պատճառով նրանք մի լավ ծանր ու թեթև են անում և, եթե դրանից հետո որոշում են, որ արժի պայքարել, ապա այլևս նրանց չեք կանգնեցնի:

8-րդ տեղ – Խեցգետին

Խեցգետինները զգուշանում են սիրուց, քանի որ այն կարող է լիովին տակնուվրա անել նրանց նուրբ հոգին: Ի հեճուկս դրան՝ բնությունը նրանց ստեղծել է չափազանց սիրահարկոտ. ցանկացած հաճելի մարդու մեջ նրանք տեսնում են իրենց ողջ կյանքի իրական սերը: Նրանք շարունակ ներքին պայքարների մեջ են, իսկ գիշերներն անց են կացնում իրենց անփոխադարձ սերը ողբալով:

7-րդ տեղ – Ցուլ

Ցլերը սիրահարվում են հաճախակի և շատ արագ՝ առանց սիրո օբյեկտին ուսումնասիրելու: Սակայն նրանք ոչ ոքի իրենց սիրահարվածության մասին չեն պատմում, այդ թվում և՝ սիրո օբյեկտին, չէ՞ որ նա կցանկանա հարաբերություններ ստեղծել, իսկ դա արդեն ավելորդ է: Ցուլը սիրահարվում է հաճելի զգացողությունների համար, այլ ոչ լուրջ հարաբերությունների:

6-րդ տեղ – Ջրհոս

Ջրհոսները չափազանց ծայրահեղական են: Նրանք մե՛կ կարող են ողջ սրտով առաջին հայացքից սիրահարվել, մե՛կ էլ տարիներով տնտղել հարմար տարբերակները: Ի դեպ՝ սա տարբեր Ջրհոսների չի վերաբերում, խոսքը նույն Ջրհոսի մասին, ով իր կյանքի մի փուլում այսպիսին է, մյուսում այնպիսին: Դե ի՞նչ կարելի է ասել, օդային տարերքի տիպիկ ներկայացուցիչ:

5-րդ տեղ – Ձկներ

Ձկները մշտապես սեր են փնտրում, քանի որ առանց սիրո նրանք ասես առանց ջրի լինեն: Եթե ձուկը սիրահարված չէ, ապա ո՛չ շնչում է, ո՛չ ապրում: Կա մի հետաքրքիր բան: Եթե իրենց շրջապատում չկա իրենց սիրուն արժանի մեկը, Ձուկը սիրահարվում է մտացածին, իդեալական մի կերպարի:

4-րդ տեղ – Առյուծ

Առյուծների հետ կապված կա մի նրբություն. նրանք ավելի հաճախ ընդունում են այլոց սերը, քան հենց իրենք սիրահարվում: Առյուծներն առանց սիրո թեթևակի խամրում են, նրանց դուր է գալիս ունենալ երկրպագուների մեծ բանակ և հիմնականում այդպես էլ կա: Իսկ այ սիրահարվելու հարցերում նրանք պասիվ են, դժվարությամբ են սիրահարվում: Բացի այդ՝ նրանք շատ արագ են կորցնում իրենց հետաքրքրությունը: Առյուծի սերը նվաճելը հեշտ գործ չէ:

3-րդ տեղ – Կշեռք

Թոփ եռյակը բացում են Կշեռքները: Ուզում եմ սիրել, ուզում եմ տառապել. ահա նրանց կյանքի կարգախոսը: Ցավն այն է, որ հենց հայտնվում է մեկը, ով նրանց փոխադարձությամբ է պատասխանում, նրանք կորցնում են իրենց հետաքրքրությունը. չեմ ուզում սիրել, չեմ ուզում տառապել:

2-րդ տեղ – Երկվորյակներ

Երկվորյակները սիրահարվում են վայրկենապես, ակնթարթորեն և ընդմիշտ: Եվ այսպես՝ ամեն 2 ամիսը մեկ: Նրանք ամեն անգամ անկեղծ հավատում են, որ նա, հենց նա է իրենց միակը: Պարզապես Երկվորյակները շատ տատանողական և փոփոխական են: Այսօր սիրում են, վաղը՝ ոչ, այսօր՝ մեկին, վաղը՝ մյուսին: Եվ ամեն անգամ մեկընդմիշտ:

1-ին տեղ – Աղեղնավոր

Աղեղնավորն առաջին տեղում է: Սա նրանց հոգեվիճակն է, նրանք այլ կերպ չեն կարողանում: Նրանց հարկավոր է մշտապես լինել սիրահարվածության վիճակում: Այդ իսկ պատճառով նրանք սիրահարվում են վայրկենապես, ուժգին և կրքոտ: Սակայն կարճաժամկետ: Եվ հենց անցնում է այդ զգացողությունը, նրանք շտապում են կրկին սիրահարվել և կրկին ուժգին:

«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet
Самое популярное