Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 կետ, որոնք ճշգրիտ կբնութագրեն կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին

ՖՈՏՈ

Greatpicture.ru-ն գրում է, որ կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին կարող են բնութագրել այս 4 կետերը։

1. Խոյ։ Սիրում են հարստություն և բավարարություն։ Որքան շատ գումար ունեն, այնքան լավ են իրենց զգում։
Տանել չեն կարողանում դանդաղկոտությունը։ Դա վերաբերում է մարդկանց, ովքեր նրանց շեղում են գործից, ինչպես նաև տեխնիկային, որ դանդաղեցնում է աշխատանքը։
Բնույթով խոլերիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ արջ (ուժ և խորամանկություն)։

2. Ցուլ։ Սիրում են հաջողություն։ Նրանց համար միշտ կարևոր է աչքի ընկնել մյուսների համեմատությամբ՝ լինի կարիերայում, ինտելեկտով, թե կազմվածքով։
Տանել չեն կարողանում բռիությունը։ Գերադասելի է նրա հետ հնարավորինս սիրալիր լինել, եթե չեք ցանկանում նրան հանել ափերից։ Իհարկե, ոչ մի դեպքում պետք չէ արհամարհել նրան։
Բնույթով ֆլեգմատիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ վագր (տղամարդկություն և նպատակասլացություն)։

3. Երկվորյակներ։ Սիրում են բազմազանություն։ Նրանց համար չկա ավելի վախեցնող բան, քան կանխատեսելիությունը, միօրինակությունը։ Նրանց պարբերական փոփոխություններ են հարկավոր։
Տանել չեն կարողանում չափազանց լրջությունը։ Նրանց տեսանկյունից հումորի զգացումը կարևոր հատկություն է։ Պատրաստ են ներել ամեն ինչ, բայց ոչ՝ հումորի բացակայությունը։
Բնույթով սանգվինիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ արծիվ (նպատակասլացություն և ներդաշնակություն)։

4. Խեցգետին։ Սիրում են ընտանեկան հարմարավետությունը։ Նրանց համար չկա ավելի լավ բան, քան լավ տրամադրությամբ տեսնել հարազատներին ու մտերիմներին։ Զգացմունքային առումով կախված են մտերիմներից։
Տանել չեն կարողանում տգիտությունը։ Երբ որևէ մեկը ցուցադրում է իր ագրեսիվ հիմարությունը, Խեցգետինը դուրս է գալիս ափերից։
Բնույթով մելանխոլիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ կոկորդիլոս (հանգստություն և խորամանկություն)։

5. Առյուծ։ Սիրում են կարգավիճակ։ Նրանց համար չափազանց կարևոր է ուշադրության կենտրոնում լինելն ու շրջապատին հիացնելը։
Տանել չեն կարողանում սեփական սխալներն ընդունելը։ Սեփական աչքերում Առյուծները միշտ հրաշալի են, այդ պատճառով էլ տանել չեն կարողանում իրենց բաղթողումներն ընդունելը։
Բնույթով խոլերիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ սիրամարգ (ճանաչում և հայտնիություն)։

6. Կույս։ Սիրում են հասկացված լինել։ Հաճախ են զգում, որ իրենց չեն հասկանում։ Նրանց համար իսկապես դժվար է գտնել մարդկանց, ովքեր մտածում են իրենց նման, բայց երբ դա տեղի է ունենում, նրանք իրենց երջանիկ են զգում։
Տանել չեն կարողանում կամակորությունը։ Որպես կանոն՝ գործից ամենալավն են հասկանում և նյարդայնանում են, երբ իրենց հետ վիճում են՝ իրենց իրավացիությունը միանգամից ընդունելու փոխարեն։
Բնույթով ֆլեգմատիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ գայլ (մարդամոտություն և լիդերություն)։

7. Կշեռք։ Սիրում են գեղեցկություն։ Նրանց համար էսթետիկան շատ մեծ նշանակություն ունի։ Սկսած ինտերիերից մինչև հագուստ և սեղանի դասավորվածություն… ամեն ինչ պետք է իդեալական լինի։
Տանել չեն կարողանում դաժանությունը։ Կշեռքները չեն սիրում, երբ մարդիկ օգտագործում են մյուսներին կամ բացահայտորեն ձեռք առնում նրանց։
Բնույթով սանգվինիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ բու (իմաստություն և կարեկցելու կարողություն)։

8. Կարիճ։ Սիրում են մրցակցություն։ Ապրում են մարտահրավերներ ընդունելու համար։ Սիրում են պայքար ու մրցակցություն, բոլոր տեղերում միշտ առաջինը հայտնվելու հնարավորություն։
Տանել չեն կարողանում երեսպաշտությունը։ Կարիճներն ուղիղ մարդիկ են, այդ պատճառով էլ նրանց նյարդայնացնում են բոլոր այն անձինք, ովքեր ասում են մի բան, անում մեկ այլ բան։
Բնույթով մելանխոլիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ դելֆին (զգուշավորություն և մրցակցություն)։

9. Աղեղնավոր։ Սիրում են արկածներ։ Աղեղնավորները սեփական կյանքը չեն պատկերացնում առանց հետաքրքիր ճանապարհորդությունների, հետաքրքրությունների ու իրադարձությունների։ Միօրինակությունն արագորեն ձանձրացնում է նրանց։
Տանել չեն կարողանում անազնվությունը։ Եթե որևէ մեկն անազնիվ է վարվում, Աղեղնավորը գրեթե ֆիզիկական զզվանք է զգում։
Բնույթով խոլերիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ հեպարդ (վճռականություն և արկածախնդրություն)։

10. Այծեղջյուր։ Սիրում են կանխատեսելիություն։ Փորձում են ծրագրել ցանկացած քայլ, ապա հաջորդաբար իրականացնել սեփական ծրագրերը։
Տանել չեն կարողանում ալարկոտությունը։ Այծեղջյուրներին նյարդայնացնում են մարդիկ, ովքեր մշտապես բողոքում են, նվնվում, բայց իրավճակը փոխելու համար ոչինիչ չեն անում։
Բնույթով ֆլեգմատիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ փիղ (խոհեմություն և հետևողականություն)։

11. Ջրհոս։ Սիրում են ուրախանալ կյանքով։ Ամենակենսասեր նշաններից են, ում շատ քիչ բան է հարկավոր երջանկության համար։ Ջրհոսի համար ցանկացած նոր օր ուրախանալու առիթ է։
Տանել չեն կարողանում նեղմտությունը։ Նրանց համար տհաճ են մարդիկ, ում տանել չեն կարողանում։ Պրոգրեսիվ հայացքների տեր են։
Բնույթով սանգվինիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ կարապ (հավատարմություն և մեծահոգություն)։

12. Ձկներ։ Սիրում են իրենց պահանջված զգալ։ Սովորաբար ստեղծագործ մարդիկ են, ովքեր միշտ ուրախ են սեփական տաղանդն արտահայտելու հնարավորությամբ։
Տանել չեն կարողանում ստախոսներին։ Ձկներին ձեզանից հեռացնելու լավագույն տարբերակը խոստումը չպահելն է։ Տանել չեն կարողանում խաբեությունն ու սուտը։
Բնույթով մելանխոլիկ են։
Պաշտամունքային կենդանին՝ կրիա (հանգստություն և ստղծագործ մտածողություն)։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности ЕС грозит судебный иск за «подрыв демократии» в Армении: АмстердамВ Венесуэле из-под завалов обрушившегося здания спасли девятимесячного ребенкаЕвропа готовится к самой трудной за 15 лет зиме Удар по Крыму, Запорожье без света, пытки пленных: ВСУ атакуют РФ 29 июня Иран и Катар договорились о разблокировке $6 млрд иранских активовПомимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»Выборы также развеяли миф об антироссийских настроениях: «Паст»Тотальный цифровой контроль над гражданами: власть хочет получить доступ ко всем данным мобильных телефонов: «Паст»Институциональное дезертирство или подарок Пашиняну? Искусственно созданная повестка о сложении мандатов: «Паст»«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаГукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СКУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянКогда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейДвое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesАрестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet
Самое популярное