Բեյոնսեի մոմե արձանը հեռացվել է Մադամ Տյուսոի թանգարանից
ՖՈՏՈTert.am/Վերջերս Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանում երգչուհի Բեյոսնեի արձանն էր հայտնվել։ Երկրպագուներից շատերը նկատել էին, որ Բեյոնսեի արձանը շատ ավելի բաց գույնի մաշկ ունի, քան երգչուհին իրականում։ Սա քննադատությունների մեծ ալիք էր բարձրացրել։
Entertainment Weekly –ն գրում է, որ այս ամենից հետո թանգարանի ներկայացուցիչները հայտնել են, որ արձանը հեռացվել է թանգարանից որոշակի փոփոխությունների ենթարկվելու համար։
Նշենք նաև, որ երկրպագուներն արձանը համեմատել էին Մերայա Քերիի, Բրիթնի Սփիրսի, Լինդսի Լոհանի և այլ աստղերի հետ ու նշել, որ այն ամենևին էլ նման չէ Բեյոնսեին։

