Եգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵգիպտոսը պատրաստ է իր զինված ուժերը տեղակայել Սաուդյան Արաբիային հուսիթներից պաշտպանելու համար, հաղորդել է Reuters-ը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին խորհրդարանից թույլտվություն է խնդրել զինված ուժերն օգտագործելու համար, եթե Ռիադը դիմի նման օգնության։
Եգիպտոսի Ազգային պաշտպանության խորհուրդը հավանություն է տվել թագավորությանը համապարփակ աջակցություն ցուցաբերելուն։ Կահիրեն Սաուդյան Արաբիայի անվտանգությունը կապել է Եգիպտոսի և արաբական աշխարհի ազգային անվտանգության հետ՝ միաժամանակ կոչ անելով դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանային լարվածությունը թուլացնելու համար։
«Սաուդյան Արաբիային տրամադրել աջակցության բոլոր անհրաժեշտ և հնարավոր ձևերը՝ նրա անվտանգությունն ու կայունությունը պաշտպանելու համար», - հայտարարել է Եգիպտոսի վարչակազմը։
Ավելի վաղ շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժման (հութիների) ուժերը ոչնչացրել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Ապաչի» (Apache) ուղղաթիռ։ Շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ուղղաթիռը սահմանի երկայնքով «թշնամական գործողություններ էր իրականացնում» հութիների դիրքերի ուղղությամբ։