Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիտվայում անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով օդային տագնապ է հայտարարվել, իսկ ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ։ Այս մասին Լիտվայի ազգային ռադիոյի՝ LRT-ի եթերում հայտնել է Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը։
Նրա խոսքով՝ օդային տագնապ է հայտարարվել Կաունասի, Պանևեժիսի և Շյաուլյայի շրջաններում։ Բնակիչներին խորհուրդ է տրվել ապաստարաններ գտնել։
Լիտվայի Զոկնյայի ավիաբազայում տեղակայված ՆԱՏՕ-ի կործանիչները գրանցել են օբյեկտը ռադարներով։ Վիտկաուսկասի խոսքով՝ տեսողական կապ հաստատելուց հետո հնարավոր կլինի ոչնչացնել անօդաչուն։ Միջադեպի ընթացքում փակվել է Կաունասի միջազգային օդանավակայանը։
Մոտ մեկ ժամ անց օդային տագնապը չեղարկվել է։ Լիտվայի համապատասխան մարմինների տվյալներով՝ օբյեկտը շարժվել է Լատվիայի ուղղությամբ։