Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի զբոսաշրջության ոլորտը ներկայում գտնվում է պարադոքսալ իրավիճակում։ Մի կողմից՝ պաշտոնական հայտարարություններ են հնչում ձեռքբերումների, ռեկորդային հոսքերի և «զբոսաշրջության գերազանցության կենտրոն» դառնալու հավակնությունների մասին, մյուս կողմից՝ պարզ են դառնում զբոսաշրջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք տեղ են գտնում անգամ միջազգային զեկույցներում։

Համաշխարհային տնտեսական համաժողովի «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի» 2026 թվականի զեկույցը, որի շուրջ «Լույս» հիմնադրամն օրերս մանրամասն վերլուծություն է ներկայացրել, բոլորովին նոր լույս է սփռում առկա իրավիճակի վրա։ 110 երկրի շարքում Հայաստանը 3,81 միավորով զբաղեցնում է 72րդ հորիզոնականը, մինչդեռ 2019 թվականին երկիրը 64-րդն էր։ Ութ հորիզոնականով նահանջը նշանակում է, որ ժամանակին մեզանից հետ մնացող բազմաթիվ երկրներ վերջին տարիներին առաջ են անցել՝ ավելի հետևողականորեն ներդրումներ անելով իրենց ենթակառուցվածքներում, մարքեթինգում և միջազգային վստահության կառուցման մեջ։ Հայաստանի ինդեքսը 6,4 տոկոսով ցածր է համաշխարհային միջին 4,07 միավորից և 13,2 տոկոսով զիջում է «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի միջին 4,39 միավորին, ինչը ցույց է տալիս, որ խնդիրը միայն համաշխարհային մրցակցության բարձր չափանիշները չեն, այլ նաև մեր անմիջական տարածաշրջանում ձևավորված մրցակցային ֆոնին համընթաց չզարգանալը։

Այս պատկերն առավել ցայտուն է դառնում, երբ այն դիտարկում ենք զբոսաշրջիկների թվաքանակի աճի հետ մեկտեղ։ Վերջին տարիներին Հայաստան այցելողների թիվն իսկապես աճել է, սակայն այդ աճի բնույթը, մեծ հաշվով, զբոսաշրջության ոլորտի հետ կապ չունի։ Ռուս-ուկրաինական պատերազմի, Մերձավոր Արևելքի զինված հակամարտությունների և տարածաշրջանային այլ ցնցումների հետևանքով Հայաստան են եկել կամ այստեղ հաստատվել ու ժամանակավորապես ապրել զգալի թվով մարդիկ, որոնց ներհոսքը պայմանավորված է եղել առավելապես արտաքին, հաճախ ժամանակավոր հանգամանքներով։

Երբ երկրի ինդեքսը և վարկանիշը տարեցտարի վատանում են, իսկ զբոսաշրջիկների թիվը միաժամանակ աճում է, դա լավագույն ապացույցն է, որ աճը ոչ թե համակարգային քաղաքականության արդյունք է, այլ արտաքին բարենպաստ պայմանների հետևանք։ Պետության մոտեցումը կարելի է բնութագրել որպես «պասիվ կառավարում»՝ զուգորդված ինքնաբուխ աճի սպասմամբ՝ առանց այն կայուն մրցակցային առավելության վերածելու հստակ գործիքների։

Եթե ուշադիր դիտարկենք ինդեքսի կառուցվածքը, ապա առավել մտահոգիչ է այն, որ վատթարացումը գրանցվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հիմնական ուղղությամբ։ «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը թե՛ գնահատականի, թե՛ դիրքի վատթարացում է գրանցել։ Այս ենթաինդեքսի շրջանակում առավել ահազանգող է «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի առաջնայնություն» հիմնասյան անկումը՝ վարկանիշային դիրքի ութ հորիզոնականով նահանջով։ Այս ցուցանիշն, ըստ էության, արտացոլում է, թե ինչ չափով է պետությունը ոլորտը դիտարկում որպես առաջնահերթություն՝ ռազմավարություններով, բյուջետային ծախսերով, մարքեթինգային ջանքերով և քաղաքական կամքով։ Երբ հենց այս հիմնասյունն է զգալիորեն վատթարանում, ակնհայտ է դառնում, որ հայտարարությունների և իրական քաղաքականության միջև առկա է բաց, որը չի կարող լրացվել պաշտոնական հաղորդագրություններով։

Նույն ենթաինդեքսի «Գնային մրցունակություն» հիմնասյան անկումն իր հերթին արտացոլում է մեկ այլ իրողություն. դրամի արժևորման և ներքին գնաճի համադրությունը Հայաստանին զրկել է մատչելի ուղղություն լինելու իր ավանդական առավելությունից։ Երբ երկիրը միաժամանակ չի առաջարկում ենթակառուցվածքային բարձր որակ, չի հաղթահարում անվտանգային ընկալումները և նաև սկսում է թանկանալ, մրցակցային դիրքը բնականաբար թուլանում է, քանի որ այցելուն համեմատում է ոչ թե Հայաստանն իր անցյալի հետ, այլ այն այլընտրանքային ուղղությունների հետ, որոնք նույն գումարով ավելի կանխատեսելի ծառայություններ և ավելի ամուր վստահություն են առաջարկում։ Այս համատեքստում պատահական չէ, որ Ուկրաինայում ընթացող պատերազմից հետո Հայաստան ժամանած բազմաթիվ ռուսաստանցիներ (նաև ուկրաինացիներ) որոշ ժամանակ անց ուղղակի հեռացան Հայաստանից միայն նրա համար, որ մեր երկրում գները էական թանկ էին այլ ուղղություններից։

Հատուկ ուշադրության է արժանի «Նպաստող միջավայր» ենթաինդեքսի «Ապահովություն և անվտանգություն» հիմնասյունը, որով նույնպես գրանցվել է կտրուկ վատթարացում՝ ութ հորիզոնականով նահանջ։ Այս պարագայում կարևոր է հասկանալ, որ խոսքը ոչ թե զբոսաշրջիկի առօրյա անվտանգության՝ հանցագործությունների կամ փողոցային վտանգների մասին է, այլ ավելի լայն համատեքստի, որը ձևավորում է միջազգային ընկալումը։ Զեկույցի անբաժանելի մաս կազմող տվյալների բազայում Հայաստանի վերաբերյալ միջազգային գնահատականներում գերակշռում են աշխարհաքաղաքական անկայունության, սահմանային լարվածության և ռազմաքաղաքական ռիսկերի վերաբերյալ ընկալումները։ Այլ խոսքով՝ ցուցանիշը չափում է ոչ միայն օբյեկտիվ իրավիճակը, այլև այն, թե ինչպես է երկիրը տեսնում արտաքին աշխարհը՝ ճանապարհորդական խորհրդատվությունների, ապահովագրական ընկերությունների ռիսկային գնահատականների, միջազգային լրատվամիջոցների և տուրօպերատորների ընկալումների միջոցով։ Այս համատեքստում կարևոր է գիտակցել, որ ընկալումը հաճախ ավելի ազդեցիկ է, քան իրականությունը։ Պոտենցիալ զբոսաշրջիկը, որը որոշում է ընդունում իր տանը՝ համակարգչի առջև, առաջնորդվում է ոչ թե երկրի իրական առօրյայով, այլ այն ինֆորմացիայով, որն ստանում է հասանելի աղբյուրներից։ Եթե այդ աղբյուրներում Հայաստանը ներկայացվում է հիմնականում որպես սահմանային լարվածության և աշխարհաքաղաքական ռիսկերի գոտի, ապա որոշումը կայացվում է հօգուտ այլ ուղղության, նույնիսկ եթե երկրի ներսում անվտանգության իրական զգացողությունը բարձր է։

Այս իրողությունից բխում է ամենակարևոր եզրակացությունը. պետական մարմիններին չի հաջողվել միջազգային ապահովագրական և ճանապարհորդական հարթակներում փարատել Հայաստանի վերաբերյալ անվտանգային բնույթի մտահոգությունները՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները անընդհատ փորձում են հանրությանը հավաստիացնել, թե իբր խաղաղությունը վերջապես «ժամանել է»։ Սա նշանակում է, որ անվտանգության ընկալման կառավարումը չի դիտարկվել որպես զբոսաշրջության քաղաքականության ինքնուրույն ուղղություն։ Ընկալումը փոխելու համար անհրաժեշտ է համակարգված աշխատանք՝ միջազգային ճանապարհորդական խորհրդատվություններ հրապարակող պետական կառույցների հետ դիվանագիտական շփում, ապահովագրական և ճանապարհորդական հարթակների հետ տվյալների և ռիսկերի գնահատման հարցերով մշտական երկխոսություն, տուրօպերատորների և ճանապարհորդական լրագրողների համար ուսումնական այցերի կազմակերպում, ինչպես նաև թափանցիկ և հաճախակի թարմացվող տեղեկատվության տրամադրում երկրի իրական իրավիճակի մասին։

Բացի այդ, անվտանգության ընկալումը չի կարելի բաժանել երկրի ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակից։ Որքան հաջողություն արձանագրվի տարածաշրջանային կայունության համատեքստում, այնքան այդ ընկալումը կարող է փոխվել, սակայն դա չի նշանակում, որ զբոսաշրջության ոլորտը կարող է սպասել՝ առանց սեփական ջանքերի։ Պետք է հիշել նաև, որ վերջին տարիներին Հայաստանի շուրջ տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ սահմանային լարվածությունը, ռազմական բախումները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները, միջազգային լրատվական դաշտում ձևավորել են այնպիսի պատկեր, որը չի կարող արագ փոխվել միայն գովազդային արշավներով, և հենց դրա համար է անհրաժեշտ երկարաժամկետ, հետևողական ռազմավարություն, այլ ոչ թե առանձին միջոցառումներ։

Ինդեքսի մեկ այլ անհանգստացնող արդյունք է «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսը, որը Հայաստանի համար ամենաթույլ օղակն է։ Այս գնահատականով երկիրը գրեթե կրկնակի՝ 48,2 տոկոսով զիջում է համաշխարհային միջինին, վարկանիշային դիրքը վատթարացել է երեք հորիզոնականով, և 110 երկրի թվում Հայաստանը զբաղեցնում է վերջից երրորդ հորիզոնականը։ Առաջին հայացքից այս արդյունքը կարող է զարմանալի թվալ երկրի համար, որն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, եզակի բնական լանդշաֆտներ, հնագույն եկեղեցական համալիրներ, գինեգործության ավանդույթ և հյուրընկալության մշակույթ։ Սակայն Համաշխարհային տնտեսական համաժողովի մեթոդաբանության համաձայն՝ ոլորտի ռեսուրսները գնահատվում են ոչ թե երկրի պատմամշակութային կամ բնակլիմայական պոտենցիալով, այլ ըստ թվային տեսանելիության։ Այսինքն՝ չափվում է ոչ թե այն, թե ինչ ունենք, այլ այն, թե որքանով է այդ ամենը ճանաչելի և հետաքրքրություն առաջացնող համաշխարհային տեղեկատվական դաշտում։ Հայաստանի բնական ու մշակութային գրավչությունների վերաբերյալ որոնումների ծավալը սահմանափակ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում գրանցումների թիվը չնչին է, իսկ գլոբալ որոնողական համակարգերում ու հարթակներում հետաքրքրվածությունը չափազանց փոքր է։

Սա պետական մարքեթինգային արշավների անարդյունավետության ուղղակի հետևանք է, և այն վկայում է, որ երկիրը չի կարողանում իր իրական ռեսուրսները վերածել թվային միջազգային ճանաչելիության։ Հատկանշական է նաև, որ հարևան երկրների պատկան մարմինները շատ ավելի են հաջողել իրենց երկրները տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին «նպաստավոր լույսի ներքո» ներկայացնելու ուղղությամբ, ինչը ցույց է տալիս, որ ճանաչելիությունը պատահականություն չէ, այլ հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք։

Ոչ պակաս ուշագրավ է «Ենթակառուցվածք և ծառայություններ» ենթաինդեքսը, որի գնահատականը համաշխարհային միջինից զգալիորեն՝ 19,1 տոկոսով ցածր է։ Սա հաստատում է, որ ենթակառուցվածքները շարունակում են մնալ Հայաստանի զբոսաշրջության առավել թույլ կողմերից մեկը։ Առավել մանրամասն դիտարկելիս պարզվում է, որ ենթակառուցվածքային այս բացն առավել ցայտուն է «Զբոսաշրջային ծառայություններ և ենթակառուցվածք» հիմնասյան դեպքում, որի գնահատականը համաշխարհային միջինին զիջում է 25,4 տոկոսով։ Այս խնդրի հիմնական պատճառներից մեկը տարածքային անհամաչափ զարգացումն է։ Երևանն ու նրա շրջակայքը համեմատաբար լավ են ապահովված ծառայություններով, սակայն մայրաքաղաքից դուրս առկա են տարբեր չլուծված խնդիրներ՝ որակյալ կացության հասանելիություն, հանրային և զբոսաշրջային տրանսպորտի կանոնակարգվածություն, սպասարկման մակարդակ, վճարային ժամանակակից համակարգերի տարածվածություն և այլն։ Այս ամենի հետևանքով զբոսաշրջիկը հաճախ սահմանափակվում է մայրաքաղաքով ու մի քանի հայտնի ուղղություններով, իսկ մարզերի հսկայական պոտենցիալը մնում է չօգտագործված։ Արդյունքում զբոսաշրջության տնտեսական օգուտը բաշխվում է անհավասար, մարզային համայնքները չեն ստանում այն եկամուտները, որոնք կարող էին նպաստել տեղական զբաղվածությանը, փոքր բիզնեսի զարգացմանը և արտագաղթի նվազմանը, իսկ մայրաքաղաքի վրա ճնշումը շարունակում է աճել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное