Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ մեծ տերությունները բախվում են շահերի, ազդեցության գոտիների կամ անվտանգային չափանիշների շուրջ, այդ բախումը հազվադեպ է տեղի ունենում նրանց սեփական սահմաններում՝ մանավանդ ներկայիս պայմաններում։ Այն տեղափոխվում է այնպիսի երկրներ, որոնք հայտնվել են ազդեցության դաշտերի միջև, ու հենց այդ երկրներն են դառնում հիմնական մրցադաշտը։ Ուկրաինայի օրինակը այս օրինաչափության ամենավերջին և ամենացավոտ դրսևորումն է, բայց ոչ առաջինը։ Այն ցույց է տալիս, թե ինչպես կարող է պետությունը, որը հավակնում էր ընտրել սեփական ուղին, հայտնվել մի իրավիճակում, երբ նրա ճակատագրի շուրջ քննարկումներ են ընթանում այլոց կողմից, իսկ նրա սեփական ձայնը մնում է բանակցությունների ընդամենը մեկ բաղադրիչը, բայց ոչ միշտ վճռորոշը։

Պատերազմի տրամաբանությունն այնպիսին է, որ այն չի կարող հավերժ շարունակվել։ Ռեսուրսների սպառումը, քաղաքական հոգնածությունը, տնտեսական ճնշումը, ներքին քաղաքական փոփոխությունները և հասարակական տրամադրությունները վաղ թե ուշ ստիպում են հակամարտող կողմերին ելքեր որոնել։ Ուկրաինայի դեպքում էլ պարզ է, որ վաղ թե ուշ կհայտնվի այն պահը, երբ ԱՄՆ-ը, եվրոպական երկրները և Ռուսաստանը որևէ ձևով համաձայնության կգան ավելի լայն անվտանգային ճարտարապետության շրջանակում։ Այդ պայմանավորվածության ձևը՝ լինի այն հրադադար, սառեցված հակամարտություն, քաղաքական համաձայնագիր, թե անվտանգության նոր երաշխիքների համակարգ, դեռևս չի կարելի վստահաբար կանխատեսել, և հենց այդ անորոշությունը պատերազմի ամենածանր բաղադրիչներից մեկն է։ Սակայն մեկ բան համեմատաբար հստակ է. ինչ հանգուցալուծում էլ ստանա գործընթացը, ամենից շատ տուժած կողմը լինելու է հենց Ուկրաինան։ Նա է կրել հակամարտության ամենամեծ բեռը՝ մարդկային կորուստներով, քանդված քաղաքներով ու ենթակառուցվածքներով, տարածքային կորուստներով, միլիոնավոր փախստականներով, ժողովրդագրական անդառնալի հետևանքներով և տնտեսական ավերածություններով։ Այս կորուստները չեն կարող ամբողջությամբ փոխհատուցվել ոչ մի բանակցային համաձայնությամբ, և փոքր երկրի համար դրանք նշանակում են ոչ թե ժամանակավոր դժվարություն, այլ երկար տարիներ չվերականգնվող վնաս։ Ըստ էության, դրա արդյունքում պետությունը տասնամյակներ հետ է գլորվում։

Մեծ տերությունները պատերազմից կամ առճակատումից հետո դուրս են գալիս որոշակիորեն վնասված, բայց պահպանում են իրենց ռեսուրսային բազան, միջուկային կամ ռազմական հնարավորությունները, տնտեսական ծավալը և քաղաքական կշիռը, ինչը նրանց թույլ է տալիս վերականգնվել և նոր պայմաններում շարունակել մրցակցությունը։ Փոքր երկիրը չունի այդ պաշարը։ Նրա համար յուրաքանչյուր կորուստ՝ տարածքային, ժողովրդագրական թե տնտեսական, ավելի խոր է զգացվում, քանի որ չկա լայն տարածք, որը կարող է հանդուրժել վնասը, չկա մարդկային պաշար, որը կարող է արագ լրացվել, չկա տնտեսական բազա, որը կարող է ինքնուրույն հոգալ վերականգնումը։

Բացի այդ, մեծ տերությունների միջև պայմանավորվածությունների ժամանակ փոքր երկրների շահերը հաճախ դառնում են փոխզիջումների արժույթ։ Այն, ինչ փոքր երկրի համար գոյության հարց է, մեծ տերության համար կարող է լինել քննարկվող բազմաթիվ հարցերից մեկը, որը կարելի է փոխանակել մեկ այլ ոլորտում ստացվող զիջման դիմաց։ Պատմությունը լի է նման օրինակներով՝ Մյունխենից մինչև Յալթա, որտեղ ամբողջ ժողովուրդների ճակատագրերը որոշվում էին նրանց բացակայությամբ կամ նրանց գործնականում չլսելով։

Կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես են փոքր երկրները հայտնվում այս դիրքում։ Հազվադեպ է պատահում, որ դա լինում է ինչ-որ մեկի միակողմանի ընտրության արդյունք։ Սովորաբար գործում է մի քանի գործոնի համադրություն։

Աշխարհագրությունը դրանցից առաջինն է։ Երկրները, որոնք գտնվում են տերությունների շահերի շփման գոտում, ունեն առանցքային տրանսպորտային ուղիներ կամ սահմանակից են հակամարտող ուժերին, բնականաբար, հայտնվում են ուշադրության կենտրոնում։

Երկրորդն անվտանգային անորոշությունն է։ Երբ պետությունը չի պատկանում հստակ պաշտպանական դաշինքի, իսկ նրա անվտանգության երաշխիքները կա՛մ թույլ են, կա՛մ ձևական, ապա գոյանում է «մոխրագույն գոտի», որտեղ մեծ տերությունները կարող են մրցակցել առանց իրար ուղիղ հակամարտության մեջ մտնելու։

Երրորդը ներքին քաղաքական բևեռացումն է։ Եթե հասարակությունը և քաղաքական վերնախավերը բաժանված են արտաքին կողմնորոշման հարցում, ապա դրսից ազդելու հնարավորություններն աճում են, իսկ պետության որոշումները դառնում են ավելի խոցելի ու կանխատեսելի։

Չորրորդը տնտեսական կախվածությունն է։ Երբ երկրի էներգետիկ, առևտրային կամ ֆինանսական կապերը կենտրոնացված են մեկ ուղղությամբ, այդ կապն ինքնին վերածվում է ճնշման գործիքի։

Հինգերորդը հասարակության բևեռացումն ու հանրային կարծիքի ալիքի վրա բալանսավորված քաղաքականություն վարելու անկարողությունն է, երբ մի աշխարհաքաղաքական կենտրոնի ծանրության կշիռը կտրուկ ավելանում է մյուսի հաշվին, իսկ դա բնականաբար հակազդեցություն է առաջ բերում։

Այս բոլոր գործոնները, տարբեր համադրություններով, առկա էին Ուկրաինայի դեպքում, և նույնը կարելի է ասել նաև բազմաթիվ այլ երկրների մասին, որոնք տարբեր ժամանակներում հայտնվել են նմանատիպ իրավիճակում՝ Բալթյան երկրներից և Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք և Հարավարևել յան Ասիա։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի այն փաստը, որ երաշխիքները, որոնք տրվում են փոքր երկրներին, հաճախ ունենում են պայմանական կամ ժամանակավոր բնույթ։ Դաշնակցային խոստումը, քաղաքական աջակցությունը և ռազմական օգնությունը կարող են լինել կարևոր և իրական, բայց դրանք սովորաբար սահմանափակվում են աջակցող կողմի սեփական շահերի, ներքին քաղաքական իրավիճակի և ռեսուրսային հնարավորությունների շրջանակով։ Երբ քաղաքական իրավիճակը փոխվում է, ընտրությունների արդյունքում իշխանության են գալիս նոր ուժեր կամ փոխվում են առաջնահերթությունները, աջակցության ծավալը և ձևը կարող են արագորեն փոխվել։ Այդ պահին փոքր երկիրը մնում է այնպիսի իրողության առաջ, որ պետք է կառավարի հետևանքները, մինչդեռ իր հովանավորների համար խնդիրը կարող է վերածվել առաջնահերթության ցանկի ավելի հետին կետի։ Սա չի նշանակում, որ դաշնակիցներին վստահել հնարավոր չէ, կամ որ դրանք կեղծ են, այլ նշանակում է, որ ցանկացած անվտանգային ռազմավարություն, որը կառուցված է բացառապես արտաքին երաշխիքների վրա, պարունակում է խոցելիություն, որը պետք է գիտակցել և կառավարել։

Ուկրաինայի օրինակը դասեր է պարունակում ոչ միայն անվտանգային, այլ նաև քաղաքական ու ինստիտուցիոնալ առումով։ Այն ցույց է տալիս, որ անվտանգությունը չի ստեղծվում հայտարարություններով, այլ կառուցվում է երկար տարիների ընթացքում՝ բանակի կարողություններով, ինստիտուտների կայունությամբ, հասարակության ներքին համախմբվածությամբ, տնտեսական դիմադրողականությամբ և դիվանագիտական կապերի բազմազանությամբ։

Մյուս կողմից էլ՝ հակամարտությունը երևան է հանում այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցերը չեն կարող լինել միայն գաղափարական կամ քաղաքակրթական ընտրության թեմա, դրանք պետք է կշռադատվեն իրական հնարավորությունների, ռիսկերի և ժամանակային հորիզոնի հաշվառմամբ։ Եվ այն ռազմավարական երկիմաստությունը, երբ երկիրը խոսքով գնում է մի ուղղությամբ, բայց չունի այդ ուղղության համար անհրաժեշտ պաշտպանական և ինստիտուցիոնալ հիմքը, կարող է դառնալ ամենավտանգավոր վիճակը։ Մի կողմից՝ այն հակադիր ուժի մոտ ձևավորում է սպառնալիքի զգացում, մյուս կողմից՝ չի ապահովում այն պաշտպանությունը, որը կարող է այդ սպառնալիքին դիմակայել։ Դրան զուգահեռ՝ հարկավոր է հաշվի առնել, որ ինչքան էլ պատերազմի ընթացքում միջազգային ուշադրությունն ու համերաշխությունը ուժեղ լինեն սկզբում, ժամանակի ընթացքում թուլանում են, մինչդեռ փոքր երկրի կորուստներն ու դժվարությունները շարունակում են կուտակվել։

Այս դասերը առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար, որը նույնպես գտնվում է ռազմավարական առումով զգայուն տարածաշրջանում՝ Ռուսաստանի, Արևմուտքի, Թուրքիայի, Իրանի և տարածաշրջանային այլ ուժերի շահերի հատման կետում։ Իրատեսական մոտեցումը նշանակում է առաջին հերթին հստակ գնահատել սեփական հնարավորություններն ու սահմանափակումները։ Փոքր երկիրը չի կարող թույլ տալ իրեն այնպիսի շռայլ քաղաքականություն, որը ենթադրում է մի աշխարհաքաղաքական կենտրոնի հակադրումը մյուսով։

Մյուս կողմից էլ՝ կարևոր է նաև ներքին կայունությունը, երբ ներքին համախմբվածությունը և հաստատությունների կայունությունը դառնում են ռազմավարական և թույլ չեն տալիս, որ երկիրը դուրս գա իր ռելսերից։ Այն երկիրը, որտեղ հասարակությունը խորապես բևեռացված է արտաքին կողմնորոշման, պատմության գնահատականների կամ իշխանության լեգիտիմության հարցում, առավել խոցելի է դրսից ազդեցության համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное