Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախցիների բռնի տեղահանումից անցել է երեք տարի, սակայն այսօր էլ նրանցից շատերը կանգնած են սոցիալական բարդագույն խնդիրների առջև։ Օրերս կրկին բարձրաձայնվեց բնակարանների ձեռքբերման ծրագրի անարդյունավետության մասին։ Ազգային ժողովում մատնանշվեց, որ երեսուն հազար հավաստագրից անցնող տարիների ընթացքում իրացվել է հինգ հազարը։ ԱՀ ԱԺ «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը նշում է, որ բնակարանային ծրագրում, որը տրամաբանորեն մշակվել է արցախցիների համար, հաշվի չի առնվել, թե շահառուն, ում համար կազմում են այդ ծրագիրը, ինչպիսի՞ խնդիրներ ունի և կարո՞ղ է բավարարել այն պայմաններին, որոնք նշված են կառավարության որոշման կարգի մեջ՝ սկսած վարկունակությունից և վերջացրած գրավի ապահովումից և այլն։ «Օրինակ՝ կառուցապատման ժամանակ, երբ քաղաքացին դիմում է, որպեսզի այդ ծրագրով անհատական բնակարանի կառուցապատում կատարի, բանկերը նրանից պահանջում են, որ տրված գումարը ապահովվի գրավով։ Դա Կենտրոնական բանկի պահանջն է, և բանկերը չեն կարող դրանից շեղվել, իսկ բռնի տեղահանված անձը դիմել է այդ ծրագրին, որովհետև չունի իր անունով գրանցված անշարժ գույք։ Ստացվում է՝ կարգը պահանջում է, որպեսզի չունենաս քո անունով գրանցված անշարժ գույք, իսկ փաստացի ծրագիրը իրականացնելու համար գործընկեր բանկը պահանջում է, որ դու լրացուցիչ գրավ դնես։ Էլ չեմ խոսում վարկունակության մասին։ Բնակարանային խնդրից ավելի սուր դրված են բռնի տեղահանված անձանց աշխատանքային խնդիրները, մարդիկ չունեն աշխատանք, եթե նույնիսկ ունեն էլ, արդյո՞ք աշխատավարձն այնպիսին է, որ թույլ կտա շահառուին իր վարկունակությունը ներկայացնել և դրանով լրացուցիչ գումար ստանալ տուն գնելու համար։ Քաղաքացիության հետ կապված խնդիրների մասին ևս բազմիցս խոսվել է։ Շահառուն պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, դրանից հետո կարողանա դիմել այդ ծրագրից օգտվելու համար։ Էլ չեմ ասում՝ երկրորդային և առաջնային շուկաներում բնակարանների գների անհամապատասխանությունն աջակցության որոշված չափին։ Կառավարության որոշումը, որով սահմանվում է բնակարանային ծրագրից օգտվելու կարգը, դրա յուրաքանչյուր կետը խոչընդոտ է Արցախից բռնի տեղահանված շահառուի համար։ Եթե այս ծրագիրը գործեր ուղղակի բնակարան չունեցող անձանց համար, որոնք իրենց ամբողջ կյանքը անցկացրել են Հայաստանի Հանրապետությունում, միգուցե դա շատ գրավիչ կարգ, ծրագիր լիներ։ Ցավն այն է, որ երբ Արցախի տարբեր ներկայացուցիչներ հանդիպում են պատկան մարմինների, այս իշխանությունների ներկայացուցիչների հետ, նրանք ներկայացնում են այս իդեալական ծրագիրը։ Այս ծրագիրն իդեալական կարող էր լինել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների, նոր ընտանիք կազմող անձանց, շրջաններից Երևան կամ մեկ շրջանից մեկ այլ շրջան տեղափոխված անձանց համար, բայց սա չի կարող լինել դրական և լավ ծրագիր բռնի տեղահանված անձի համար, որն ամեն ինչ կորցնելով՝ հայտնվել է այս իրավիճակում։ Սա է պատճառը, որ մեր և՛ հանրային խոսքում, և՛, եթե հնարավոր է, հանդիպումներում (ցավոք, այս իշխանություններն Արցախից բռնի տեղահանված ամեն անձի չեն լսում, նրանք ընտրում են, թե որ խմբի հետ հանդիպեն, որի հետ՝ ոչ) հայտարարում ենք՝ անհրաժեշտ է, որ Արցախից բռնի տեղահանված անձանց տրվի սոցիալական ուրույն կարգավիճակ, որտեղ պետք է հաշվի առնեն այս բոլոր խնդիրները, որոնք իր հետ բռնի տեղահանվող անձը բերել է Հայաստան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Կարծում է՝ ամենակարևորը պետք է ուշադրության կենտրոնում պահել շահառուի վարկունակության հարցը։ «Այս ամբողջում խնդիրը բանկերի հետ չէ, ի վերջո, նրանք առաջնորդվում են Կենտրոնական բանկի պահանջով։ Խնդիրն այն է, որ փորձում են բնակարանով ապահովել մի անձի, որը նաև աշխատանք էլ չունի։ Վարկունակությանը վերաբերող կետերում պետք է փոփոխություններ կատարել, այնպես անել, որ քաղաքացիները կարողանան օգտվել այս ծրագրերից։ Մյուս խնդիրը կապված է տրամադրվող աջակցության չափի և շուկայում բնակարանների գների հարաբերակցության հետ։ Միգուցե նորմալ է բնակարան վաճառողի տեսանկյունից, որ երբ իմանում է՝ Արցախից բռնի տեղահանված անձը պետք է սերտիֆիկատով գնի իր բնակարանը, դա ինչ-որ ժամանակ է տևելու և այլն, ավելի բարձր գին է սահմանում։ Գուցե սա շուկայական օրենքներին համապատասխան է և ճիշտ։ Ուստի, բոլոր ռիսկերն ու խնդիրները չպետք է մնան բնակարան վաճառողի կամ բանկի վրա, պետությունը պետք է իր վրա վերցնի այդ ռիսկերը կառավարելու գործիքակազմը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Նշում է՝ նախընթաց ժամանակաշրջանում Արցախի ԱԺ պատգամավորների և արցախցիների միջև տեղի ունեցած հանդիպումների ընթացքում պարզ է դարձել, որ երեք տարվա ընթացքում Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները ոչ թե լուծվել են, այլ ավելի շատացել են։ «Այս իշխանությունները ոչ թե Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ երկարատև ծրագրեր սկսեցին մշակել և իրականացնել, այլ կյանքի կոչեցին կարճատև, այս կամ այն մասնակի խնդիրը լուծող ծրագրեր, որոնք կարող են «աշխատել» բռնի տեղահանումից հետո մեկ, երկու ամսվա ընթացքում, բայց չեն կարող տևել տարիներ։ Ինչպե՞ս կարող է մարդը տարիներ շարունակ ապրել սոցիալական աջակցության հույսին, սոցիալական աջակցությունը միայն որոշակի ժամանակահատված կարող է մարդուն օգնել, երբ նա հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, որ նա դուրս գա այդ վիճակից, ձեռք բերի աշխատանք, բնակարան և սկսի վարել ինքնաբավ կյանք, սակայն այս ծրագրերից և ոչ մեկը չտվեց նման արդյունք, որովհետև դրանցից ոչ մեկը երկարատև ռազմավարական ծրագիր չէր։ Կարող եմ ասել, որ արցախցիների ոչ մի խնդիր էլ չի լուծվել, հակառակը՝ Արցախից բռնի տեղահանման ցավի, վշտի վրա ավելացել է նաև այսօր ոչ ինքնաբավ կյանքը, բնակարան ձեռք բերելու մասով արդեն կա հույսի կորուստ, աշխատանքի փնտրտուք։ Ցավոք, հայացքը Հայաստանից դուրս թեքող արցախցիների թիվը հընթացս շատանում է։ Չեմ կարող կոնկրետ թվեր ասել, թե որքան արցախցի է լքել հայրենիքը երկրորդ անգամ, որովհետև առաջին անգամ Արցախից բռնի տեղահանվեցինք, եկանք մեր մեծ հայրենիք՝ Հայաստան, և հիմա մարդիկ ստիպված են լքել այս հայրենիքը ևս։ Մարդիկ պարբերաբար կորցնում են իրենց արիալ տարածքները, որտեղ իրենք բնիկ են և ապրելու իրավունք ունեն»։

Ի դեպ, կորցնելու, ամեն ինչ մոռանալու մասին։ Օրերս Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Թուրքմենստանում Իլհամ Ալիևի հետ ունեցած շփումներին, կրկին խոսել է խաղաղության մասին՝ ի թիվս այլ հարցերի նշելով, որ «Հայաստանը ու Ադրբեջանը չպետք է իրար որևէ պահանջ ներկայացնեն, ներառյալ՝ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան կամ «Արևմտյան Ադրբեջան» տրամաբանությամբ»։ «Արդարություն» կուսակցության համանախագահը նշում է՝ հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր արցախցիներ հնչող հայտարարությունները դիտում են որպես հակաարցախյան և հակահայկական խոսույթ ու քաղաքականություն, և ցավով են արձանագրում այն փաստը, որ մայր Հայաստանի իշխանությունները կարող էին ինչ-որ մի պահի նման քաղաքականություն վարել և նման վերաբերմունք ունենալ։ «Արցախը զուտ արցախցիներինը չէ, Արցախը և Արցախի հարցը հայկական պետականության հիմքերից մեկն է, հայ ժողովրդի հիշողության մեծ մասն է, ո՞նց կարելի է ուղղակի դրա մասին մոռանալ և չխոսել՝ դրա դիմաց ակնկալելով անվտանգություն։ Այստեղ պետք է հնչի տրամաբանական հարց. եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, ապա այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում, մեր այդ վարքագծով պետությո՞ւն ենք պաշտպանում, թե՞ նրանց, որոնք այս պահի դրությամբ գտնվում են իշխանության ղեկին և կարող են ինչ-որ մի ժամանակահատված հետո, տա Աստված՝ որքան հնարավոր է շուտ, այլևս իշխանություն չլինել։ Չի կարելի ասել՝ պաշտպանում ենք պետությունը, հայրենիքը և այդ պաշտպանելու անվան տակ վնասել, քայքայել, քանդել պետությունն ու հայրենիքը։ Փակել Արցախի հարցը, որպեսզի ի՞նչ լինի։ Այս խոսույթը չպետք է ձևակերպել այնպես, թե մենք դեմ ենք խաղաղությանը, պետական անվտանգությանը։ Ընդհանրապես, Արցախի հարց և պատերազմ լինել-չլինելու հարց երկընտրանքն արհեստական է։ Դրանք մեկը մյուսին բացառող բաներ չեն, հակառակը՝ Արցախի հարցը կարող է լինել Հայաստանի Հանրապետության և մեր հայրենիքի անվտանգության գրավականը»,- եզրափակում է Հակոբ Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Стипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду
Самое популярное