Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ աշխարհի օվկիանոսի ցանկացած հատվածում իր շահերից բխող նավերը զավթելու փորձերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետն այսպես է մեկնաբանել շվեդական իշխանությունների կողմից ավելի վաղ կալանավորված Sea Owl I լցանավի ազատ արձակումը։
Լցանավը կալանավորվել էր մարտի 13-ին՝ գրանցման և փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչև խախտումների վերացումը նավին արգելվել էր լքել Շվեդիայի տարածքը։
Շվեդիայի տրանսպորտային գործակալությունը հաստատել է, որ լցանավը պատշաճ կերպով գրանցված է Հասարակածային Գվինեայում։