ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 10-ին Պաշտպանության նախարարության N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացվել է դեպքի մասին։
Պաշտպանության նախարարությունը ցավակցություն և զորակցություն է հայտնել զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։