Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Գանգ և ոսկորներ»՝ Skull and Bones կազմակերպությունը ԱՄՆ-ի Յեյլի համալսարանի ամենահայտնի փակ ուսանողական կազմակերպություններից է։ Այն հիմնադրվել է 1832 թվականին և շարունակում է գոյություն ունենալ որպես Յեյլի ավագ կուրսի փոքր, փակ հասարակություն։ Նրա գործունեության մանրամասների մի մասը գաղտնի է, բայց կազմակերպության գոյությունը, պատմությունը և բազմաթիվ նախկին անդամներ հայտնի են հանրությանը։
Կազմակերպության ստեղծման հիմնական դեմքերն էին Ուիլյամ Հանթինգթոն Ռասելը և Ալֆոնսո Թաֆթը։ Ռասելը հետագայում դարձավ կազմակերպության ամենակարևոր վաղ առաջնորդներից մեկը, իսկ Թաֆթը ԱՄՆ ապագա նախագահ Ուիլյամ Հովարդ Թաֆթի հայրը։ Կազմակերպությունը ձևավորվել է Յեյլում գործող ուսանողական միությունների և հատկապես Phi Beta Kappa-ի հետ կապված ներքին մրցակցության ֆոնին։ Սկզբնական շրջանում այն կոչվում էր Eulogian Club։ «Skull and Bones» անվանումը կապվում է գանգի և խաչաձև ոսկորների խորհրդանիշի հետ, որը 1830-ականներին օգտագործվել է կազմակերպության հայտարարության վրա ուշադրություն գրավելու համար։ Կազմակերպության ամենահայտնի առանձնահատկություններից մեկը նրա շենքն է՝ The Tomb–ը («Դամբարանը»)։
Այն կառուցվել է 1856 թվականին Յեյլի համալսարանի տարածքում, արտաքինից հիշեցնում է քարե դամբարան և գրեթե պատուհաններ չունի։ Հետաքրքիր է այն, որ այդ շենքը Յեյլի համալսարանի սեփականությունը չէ․ այն կապված է կազմակերպության շրջանավարտների կառույցի հետ։
Skull and Bones-ը Յեյլի սովորական ուսանողական ակումբ չէ։ Ավանդաբար կազմակերպությունը յուրաքանչյուր տարի ընտրում է սահմանափակ թվով Յեյլի կրտսեր կուրսի ուսանողների, որոնք հաջորդ ուսումնական տարում դառնում են ավագների հասարակության անդամներ։ Պատմական աղբյուրները նշում են տարեկան մոտ 15 նոր անդամի ընդունում։ Ընտրության գործընթացը հայտնի է որպես Tap Day։ Կազմակերպության ներսում անցկացվող ծեսերի մանրամասների վերաբերյալ բազմաթիվ պատմություններ կան, բայց դրանց մի մասը հիմնված է նախկին անդամների կամ լրագրողների պատմությունների վրա և չի կարող նույն մակարդակով հաստատվել, ինչպես կազմակերպության փաստագրված պատմությունը։
Skull and Bones-ը Յեյլի պատմության ամենահին գործող ավագ ուսանողական հասարակություններից է և կապված է ԱՄՆ քաղաքական էլիտայի հետ:
Նախկին անդամների թվում են եղել ԱՄՆ պետական և քաղաքական գործիչներ, այդ թվում Ջորջ Հ. Ու. Բուշը և Ջորջ Ու. Բուշը, ինչպես նաև այլ հայտնի հասարակական և գործարար դեմքեր։ Հատկապես հայտնի է 2004 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունը, երբ երկու հիմնական թեկնածուները՝ Ջորջ Ու. Բուշը և Ջոն Քերին, նախկինում եղել էին Skull and Bones-ի անդամներ։ Սակայն նախկին անդամ լինելը ինքնին չի նշանակում, որ կազմակերպությունը վերահսկում է տվյալ անձի հետագա քաղաքական գործունեությունը։
Կազմակերպության գործունեությունը փակ է, բայց անդամների անունները պատմության ընթացքում տարբեր ժամանակներում հրապարակվում են։ «Գաղտնի կազմակերպություն» անվանումը որոշակիորեն մոլորեցնող է: Կազմակերպության գոյությունը գաղտնի չէ․ Յեյլի գրադարանը նույնիսկ պահպանում է դրա պատմական փաստաթղթերը, իսկ «Դամբարանը»-ը հայտնի շենք է Յեյլի տարածքում։ Գաղտնի կամ փակ են հիմնականում ներքին գործունեության և ծեսերի որոշ հատվածներ։
Կազմակերպության շուրջ տարածված այն պնդումները, թե այն այսօր գաղտնի կերպով ղեկավարում է ԱՄՆ-ը կամ ամբողջ աշխարհը, բայց հաստատված փաստեր չկան։
Իսկ Հայաստանում կա՞ Skull and Bones: Հաստատված տվյալ չկա, որ Skull and Bones-ը Հայաստանում մասնաճյուղ, օթյակ կամ առանձին գործող կառույց ունի։ Դրա էությունը հենց այն է, որ այն Յեյլի համալսարանի կոնկրետ ավագ ուսանողական հասարակություն է, այլ ոչ թե միջազգային մասնաճյուղերով կազմակերպություն։ Բայց կան հետաքրքիր փաստեր։ Յեյլի շրջանավարտների թվում եղել է Բարի Զորթյանը՝ հայ ծնողների ընտանիքում ծնված ամերիկացի դիվանագետ և լրագրող, որը սովորել է Յեյլում և եղել է Skull and Bones-ի անդամ։ Նաև հայկական ծագում ունեցող անձինք պատմության ընթացքում կարող էին լինել դրա անդամներ։
Միևնույն ժամանակ Յեյլում այսօր գործում է Yale Armenian Network՝ հայկական մշակույթին ու ժառանգությանը նվիրված ուսանողական կազմակերպությունը, որը Skull and Bones-ից առանձին կառույց է։

Կ.Խաչիկյան