Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու օր տևած արևադարձային տեղատարափ անձրևը ջրհեղեղի է հանգեցրել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում։ Որոշ շրջաններում շենքերի առաջին հարկերը ջրով են լցվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բանգկոկից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Հորդառատ անձրևների և երկրի մի քանի շրջաններում ջրանցքների՝ ափերից դուրս գալու հետևանքով Բանգկոկում ջրհեղեղի խորությունը հասել է 50 սանտիմետրից մինչև 1,5 մետրի։ Բանգկոկի վարչակազմը քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն։
Thai PBS հեռուստաալիքի ուղիղ եթերում ելույթ ունենալով՝ Բանգկոկի նահանգապետ Չատչատ Սիթթհիպհանը հանրայնացրել է կառավարությանը և քաղաքային գործակալություններին պատկանող շենքերի ցանկը, որոնք ունեն բազմահարկ կայանատեղիներ, որտեղ բնակիչներին թույլատրվում է ժամանակավորապես կայանել իրենց մեքենաները: Նա նաև հայտարարել է քաղաքում դպրոցների փակման մասին։