Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր ևս կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետեւյալ հատվածներում.
Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներում:Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցներում:
Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,
Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում»,-ասվում է հաղորդագրությունում: