ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան հույս ունի, որ ամերիկյան խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «Իզվեստիա»-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Առայժմ ամերիկացիների հետ համագործակցություն չկա։ Եկեք ելնենք դրանից։ Կան ամերիկացիների խաղաղարար ջանքերը, ինչի համար մենք նրանց շատ շնորհակալ ենք, որոնք շարունակվում են, որոնք այժմ կրկին ակտիվացել են։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այդ ջանքերը պտուղներ կբերեն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։