Մխիթարյանը մոտենում է ռեկորդի
ՍՊՈՐՏՍեպտեմբերի 8-ին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը Մխիթարյանի համար 163-րդն էր ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում։
Այս ցուցանիշով Մխիթարյանը հավասարվել է լեգենդար Կլարենս Զեեդորֆին և զբաղեցնում է 14-15-րդ հորիզոնականները։ Նրա հաջորդ թիրախը գերմանացի Թոնի Կրոսն է, որն ունի 164 հանդիպում։
Միևնույն ժամանակ, Մխիթարյանին ընդամենը 4 խաղ է բաժանում պատմական Թոփ-10-ից։ Վարկանիշի 10-12-րդ տեղերը զբաղեցնող ֆուտբոլիստներն ունեն 167-ական հանդիպում։
Մխիթարյանը 163 խաղերից 86-ը անցկացրել է Չեմպիոնների լիգայում, 65-ը՝ Եվրոպայի լիգայում, 11-ը՝ Կոնֆերենցիաների լիգայում, իսկ մեկը՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում։