Ռուսաստանում արձագանքել են Փաշինյանի ՇՀԿ գագաթնաժողովում ռուսերեն չօգտագործելուն
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՇՀԿ գագաթնաժողովում հայերեն խոսելու որոշումը կարելի է դիտարկել որպես ռուսերենը մերժելու ցուցադրություն: Նման կարծիք է Lenta.ru-ի հետ զրույցում հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, գրում է rtvi.com–ը: Նրա խոսքով ռուսական կողմը պետք է Փաշինյանի ռուսերեն չօգտագործելու դժկամությունը դիտարկի որպես կողմնակալություն և վատ վարվելաձև: Միևնույն ժամանակ, Զատուլինը զգուշացրել է, որ չպետք է դրանից որևէ եզրակացություն անել: «Սա, իհարկե, բնութագրում է Փաշինյանի իրեն ծանոթ ռուսերեն չօգտագործելը ցուցադրելու ցանկությունը», - ասել է խորհրդարանականը:
Մեկնաբանելով Փաշինյանի հայերենով ելույթը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նման վարքագիծը անվանել է հազվադեպ: Նա ասել է, որ այդ վարչապետը նախկինում պաշտոնական հանդիպումների ժամանակ նման բան չի արել:
«Նա հավանաբար իմացել է, որ հայերենից այլ լեզուներ թարգմանությունը հնարավոր է, և իր ելույթը ներկայացրել է հայերենով։ <…> Դե, հայերենը նույնպես պաշտոնական լեզու է։ Ես այս ամենը տարօրինակ եմ համարում, բայց ոչ ավելին», - պարզաբանելլ է Ուշակովը լրագրող Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում։
Փաշինյանը ԱՊՀ միակ առաջնորդն էր, որը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ+) ընդլայնված գագաթնաժողովում ելույթ է ունեցել ոչ ռուսերեն, նա իր ելույթը ներկայացրել է հայերենով։ Իսկ Ղրղզստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները ելույթ են ունեցել ռուսերենով։ ԱՊՀ-ից դուրս գտնվող այլ պետությունների առաջնորդները ելույթ են ունեցել իրենց ազգային լեզուներով կամ անգլերենով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am