Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶապորոժիեի ատոմակայանի մոտակայքում ուժի մեջ է մտել տեղական հրադադարի համաձայնագիր, որը թույլ է տալիս վերանորոգել էլեկտրահաղորդման գծերը, հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին է հայտարարել հրադադարի մասին։ «Ատոմակայանում դիզելային վառելիքի պաշարները սպառվում են, և առաջիկա օրերին կարող է տեղի ունենալ էլեկտրաէներգիայի լիակատար անջատում, եթե արտաքին էլեկտրաէներգիան չվերականգնվի», - հաղորդել է գործակալությունը։