«Արարատ Արմենիան» կխաղա «Միլանի» դեմ․ ԵԼ
ՍՊՈՐՏՊատմության մեջ առաջին անգամ Եվրոպա լիգայի հիմնական փուլի ուղեգիր նվաճած «Արարատ-Արմենիան» իմացավ մրցակիցներին եվրագավաթներում նորամուտի մրցաշրջանում: Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի չեմպիոնն արտագնա հանդիպում կանցկացնի իտալական «Միլանի», ավստրիական «Զալցբուրգի», լեհական «Յագելոնիայի» ու պորտուգալական «Տորենսեի» հետ, իսկ տանը կխաղան նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» ու «ՆԵԿ Նեյմեգենի», չեխական «Սպարտա Պրահայի» և սլովենական «Ցելյեի» դեմ:
«Ցելյեի» հետ Մանուել Տուլիպայի թիմը այս մրցաշրջանում մրցել է նաև Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում: Վիճակահանության ժամանակ «Արարատ-Արմենիան» վերջին՝ չորրորդ զամբյուղում էր: Հիմնական փուլում բոլոր թիմերը կանցկացնեն 8-ական հանդիպում, այնուհետև պայքարը կշարունակվի փլեյ-օֆֆում: Եվրոպա լիգայի հիմնական փուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ռումինիայի չեմպիոն «Ունիվերսիտատեա Կրայովային» (1:1, 1:0):