«Սերգեյ Պերմինով. Հայաստանի վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Մոսկվային իր երկաթուղու կառավարումը փոխանցել երրորդ երկրի, որպեսզի բաց չթողնի հանրապետությունը միջազգային տրանսպորտային համակարգին ինտեգրելու պատմական հնարավորությունը։ Փաշինյանը հույս է հայտնել հարցի արագ և բարեկամական լուծման համար։ Լենինգրադի մարզից սենատոր Սերգեյ Պերմինովը lentv24.ru-ին պատմել է այն, թե ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը փորձում ստիպել Ռուսաստանին հրաժարվել հայկական երկաթուղիների վերահսկողությունից 12-ամյա համաձայնագրի ժամկետի ավարտից առաջ։
«ՀՀ վարչապետի հայտարարությունները հաստատում են նրա մտադրությունը կրճատելու Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Նրա համար հարցը ոչ թե այն է, թե արդյո՞ք դա ճիշտ ընտրություն է, այլ այն, թե ինչպե՞ս առաջ շարժվել նվազագույն ջանքերով։ Նա աստիճանաբար երկիրը շրջում է այլ ուղղությամ կրճատելով Ռուսաստանի հետ համագործակցությունը», - նշել է սենատորը ավելացնելով, որ երկաթուղու հարցը քաղաքական է։
«Դրա մասին քննարկումը դժվար թե պատահական լինի, քանի որ այն զարգանում է ԵՄ անդամակցության համար դիմելու հայտարարված մտադրության համատեքստում: Երևանը, հավանաբար, կարծում է, որ այդ ակտիվը կարող է օգտակար լինել ոչ միայն եկամտի, այլ նաև արևմտյան գործընկերների հետ կապեր հաստատելու առումով», - հավելել է խորհրդարանականը:
Պերմինովը նաև բացատրել է, որ, կարծես թե, ռուս մենեջերներն են դիտվում որպես այդ ամենի խոչընդոտ: «Վարչապետը հստակեցնում է, որ նրանց ծառայությունները այլևս անհրաժեշտ չեն: Ակտիվն իսկապես արժեքավոր է, քանի որ այն գերազանց վիճակում է: Այնուամենայնիվ, մեծ հարց է այն, թե արդյո՞ք Հայաստանի նոր ընկերները կօգտագործեն այն նույն կերպ, ինչպես Ռուսաստանը: Երևանը, անշուշտ, կորուստներ կկրի այդ քայլից», - եզրափակել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am