«Մեծ դասամիջոց». Wildberries-ը տոնական ծրագիր կանցկացնի Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 1-ին Wildberries-ը «Մեծ դասամիջոց» տոնական ծրագիր կանցկացնի Հայաստանի միանգամից երեք քաղաքում՝ Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում։ Գիտելիքի օրը երեխաներին և նրանց ծնողներին սպասվում են խաղային ակտիվություններ, ինտերակտիվ առաջադրանքներ, ֆոտոզոնա և նվերներ։
«ՄԵԾ ԴԱՍԱՄԻՋՈՑ»-ի կոնցեպտը համատեղում է դպրոցին նախապատրաստվելն ու խաղը։ Երեխաները կկարողանան մասնակցել «Գտիր զույգերը» և «Գտիր թաքնված առարկաները» առաջադրանքներին, վառ լուսանկար անել թեմատիկ ֆոտոզոնայում և մասնակցության համար ստանալ փոքրիկ նվեր։ Ծրագրի ձևաչափը նախատեսված է երեխաների և ծնողների համատեղ մասնակցության համար և նպատակ ունի նոր ուսումնական տարվա առաջին օրը դարձնել ավելի խաղային ու դրական։
«Մեզ համար կարևոր է Հայաստանի տարբեր քաղաքներում ավելի մոտ լինել մեր հաճախորդներին և ընտանիքների հետ կենդանի շփման առիթներ ստեղծել։ Սեպտեմբերի 1-ը յուրահատուկ օր է, որը միավորում է երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին։ Այդ պատճառով որոշեցինք «Մեծ ընդմիջում»-ն անցկացնել երեք մարզային քաղաքներում և տեղի ընտանիքների համար այս օրն ավելի ուրախ ու հիշարժան դարձնել։ Հուսով ենք, որ խաղային ակտիվություններն ու տոնական մթնոլորտը երեխաներին հաճելի էմոցիաներ կպարգևեն և կօգնեն ուսումնական տարին սկսել բարձր տրամադրությամբ», — նշել է Հայաստանում Wildberries-ի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։
Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 20:00-ն, երեք քաղաքներում՝ Գյումրիում՝ Քրք Քրքորյան փողոցում, Վանաձորում՝ Հայկի հրապարակում, իսկ Էջմիածնում՝ Կենտրոնական այգում (Վաղարշապատ այգի)։ Մասնակցությունն անվճար է։
Դպրոցի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ Wildberries-ում
Նոր ուսումնական տարվա նախաշեմին Wildberries-ում գործում է «Ամեն ինչ դասերի և դասամիջոցների համար» ակցիան․ դպրոցական ապրանքների զեղչերը հասնում են 80%-ի։ Հատուկ ընտրանիում ներկայացված են դպրոցին նախապատրաստվելու համար անհրաժեշտ ապրանքներ՝ գրենական պիտույքներ, ուսապարկեր, հագուստ, կոշիկ և աքսեսուարներ։