Վրաստանի վարչապետը 2008 թվականի հակամարտությունը կարևոր դաս է անվանել երկրի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությունը կարևոր դաս է երկրի համար։
2008 թվականի իրադարձությունների համատեքստում, երբ Հարավային Օսիայում և դրանից դուրս ռուսական բանակը գործողություն իրականացրեց, Կոբախիձեն բազմիցս պատասխանատու էր համարել այն ժամանակվա վրացական ղեկավարությանը՝ իր կարծիքով, ծանր հետևանքների հանգեցրած որոշումների համար։
«2008 թվականի պատերազմը կարևոր դաս է։ Այն ևս մեկ անգամ հաստատում է, որ Վրաստանի անվտանգությունն ու ազգային շահերը չեն կարող կախված լինել այլ պետությունների բարի կամքից», – ասել է Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ երկրի համար վերջնական պատասխանատվությունը կրում են իշխանությունները և ժողովուրդը։ Կոբախիձեն ընդգծել է, որ երկրի ղեկավարությունը ցանկացած իրավիճակում պետք է Վրաստանի ազգային շահերը դնի առաջնային տեղում։