Թրամփը պատրաստ է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե Թեհրանը հրաժարվի միջnւկային զինшմթերք ստեղծելու հնարավորությունից․ Քուշներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, սակայն առայժմ իրանական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերում Վաշինգտոնի համար ընդունելի պայմանների նկատմամբ։ Այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ամերիկյան առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները:
«Եթե Իրանը պատրաստ է ավարտին հասցնել այն գործարքը, որը քննարկում էր մեզ հետ, և հրաժարվել միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, ապա, ակնհայտորեն, Թրամփը պատրաստ է համաձայնագիր կնքել: Բայց հենց հիմա նրանք որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերում որևէ բան անելու հարցում, ինչը իմաստ կունենար մեզ համար», - ասել է Քուշները: