Երևանի Դավիթ Բեկի փողոցում բախվել են «Nissan March»-ն ու «BMW X5»-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X5» մակնիշի և 29-ամյա Վահան Գ.-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «BMW»-ն կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «BMW»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ու տեղում պարզվել է, որ 1 տարվա ընթացքում սա նրա կողմից երկրորդ դեպքն է ոչ սթափ ավտոմեքենա վարելու: Նա զրկվել է մեկ տարի ավտոմեքենա վարելու իրավունքից։