Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքացին մտել է ոստիկանապետի մոտ, ծեծել եւ կծել է նրա խորհրդականին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանի բնակիչ Արմեն Խալոյանը դատապարտվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Քաղաքացին պատմում է, որ սա սուտ է, իրականում ոստիկաններն են իրեն ծեծել, իսկ իր հանցանքն ընդամենը այն է եղել, որ, հանիրավի զրկվելով բնակարանից, փորձել է դիմել պատկան մարմիններին։ Գործի հանգամանքներում չխորանանք, մանավանդ, որ Արմեն Խալոյանն արդեն ազատվել է, եւ կալանավայրում անցկացրած ժամանակը հետ չի դառնա։ Ավելի հետաքրիր է այն, որ այս պատմության գլխավոր հերոսը ոստիկանության աշխատակազմի ղեկավար, ոստիկանությունում ստվերային կարդինալի համբավ ունեցող Մերուժան Հակոբյանն է։ Գործով նա անցնում է որպես տուժող։

Մերուժան Հակոբյանը նաեւ անվանի հարազատներ ունի։ Նրա հայրը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն է, իսկ նրա քրոջ ամուսինը՝ Մարտի մեկի գործով հայտնի քննչական խմբի ղեկավար, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։ Ահա այսպես տաքուկ են տեղավորվում մեր պաշտոնյաներն ու նրանց զավակները՝ ՀՀ հարկատուների հաշվին իրենց համար դրախտային կյանք եւ լիարժեք ամենաթողություն ապահովելով։ Մեր ձեռքն ընկան սույն տուժողի ցուցմունքները Խալոյանի դեմ։ Դրանք կարդալով՝ ապշում ես, թե ինչպես է Շվարցենեգեր Խալոյանը կարողացել միայնակ մտնել ոստիկանական բաժանմունք, բոլորին հայհոյել, կոպտել, հարվածել, վերջում էլ ինքն իրեն ծեծել ու վնասվածքներով հայտնվել բանտում։


Մերուժան Հակոբյանի ցուցմունքներից հետեւում է, որ նա (2012 թվականին, երբ կատարվել է դեպքը, Մերուժան Հակոբյանը ոչ թե աշխատակազմի ղեկավար էր, այլ խորհրդական՝ Ս․Ս․) 2012թ. հոկտեմբերի 25-ին իր համար նստած է եղել իր աշխատասենյակում, մեկ էլ ընդունարանից զանգել, ասել են, որ մի քաղաքացի ուզում է իրեն տեսնել։

Իջել է ընդունարան ու տեսել է Խալոյանին, որն «ագրեսիվ էր տրամադրված» եւ պահանջում էր ընդունելություն ոստիկանության պետի մոտ։ Ոստիկանապետի խորհրդականը «կուլտուրական» ճշտում է կատարել, թե արդյոք ինչ նպատակով է քաղաքացին ընդունելություն պահանջում, «որից հետո Ա. Խալոյանն սկսել է վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ ոստիկանության պետի, ոստիկանության եւ իր հասցեին»։

Խալոյանին ոչ Մերուժան Հակոբյանի մեղմ ձայնն է հանգստացրել, ոչ նրա քաղաքավարի հորդորները։ Նա ավելի ու ավելի է կատաղել, գոռացել է, սեռական հայհոյանքներ տեղացել ոստիկանի գլխին, եւ այդտեղ ներս են մտել այլ ոստիկաններ եւ «ոստիկանուհիներ», եւ բոլորը տեսել են, որ կատաղած, խելագարված քաղաքացին քաշքշում է Մերուժան Հակոբյանին, հայհոյում է, ծեծում է նրան։ Տեսնելով, որ քաղաքացին ոչ մի կերպ չի հանգստանում, Վովայի խորհրդականը փախել է դռան մոտ, «Ա. Խալոյանը քայլել է իր հետեւից եւ, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է ընդունարանի աթոռների վրա։

Ընկնելու պատճառը նրա ոչ սթափ վիճակն է եղել, նրա վրայից ալկոհոլի սուր հոտ է եկել։ Օգնելու համար անմիջապես մոտեցել է Ա. Խալոյանին եւ նկատել է, որ նա վնասել է շրթունքը։ Դրանից հետո Ա. Խալոյանը հարձակվել է իր վրա, վիրավորել եւ հայհոյանքներ է տվել, հրել ու քաշքշել է իրեն, որի ընթացքում մեկ անգամ ձեռքով հարվածել է եւ կծել է իր դեմքի աջ հատվածը»։

Նորանոր ոստիկաններ են եկել՝ կատաղած, բոլորին կծող ու հայհոյող քաղաքացուն հանգստացնելու՝ Սամվել Ներսեսյանը, Մհեր Մխիթարյանը, Գոռ Դանիելյանը, բայց իզուր՝ քաղաքացին նրանց էլ է վիրավորել ու կծոտել։ Ահա այսպես, մոտ 20 րոպեով խաթարվել է մեր քաջարի ոստիկանների աշխատանքը։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի հանցագործ է այդ ընթացքում ազատություն ստացել, քանի գործ կարող էր բացահայտվել, քանի միջադեպ կարող էին կանխել, եթե չլիներ այդ խելագար, կծան Շվարցենեգեր Խալոյանը։

Զարմանալի չէ, որ հետագայում, դատաքննության ժամանակ ՍԴ աշխատակազմի ղեկավարի որդու՝ Գասպարյանի խորհրդականի ցուցմունքներից շեղումներ չեն եղել։ Դատավճռով արձանագրվել է, որ Խալոյանը «ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Առուշանի Հակոբյանի հետ, որի ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, աղմկել է եւ հայհոյել, բռնություն գործադրել՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Մ․ Հակոբյանին ու նրան պատճառել առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 20 րոպե տեւողությամբ խաթարել է ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը»։ Կալանավայրում Խալոյանն անցկացրել է 5 տարի եւ օրերս դուրս է եկել այնտեղից՝ անտուն, առանց փաստաթղթերի, չարացած։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ Նյութի աղբյուրը `
- See more at: http://hartak.am/arm/n-61934#sthash.S9yUWYcI.dpuf

Что скрывается за «паузой» антицерковной кампании? «Паст»Сумма, выделенная правительством, покроет только часть расходов, а размер гонорара держится в секрете: «Паст»Растущая экономика за счет потребления и новые инфляционные риски: «Паст»Сюрпризы в избирательном списке «Просвещнной Армении»: «Паст»Предвыборная кампания раньше срока с превышением полномочий: «Паст»Лариджани считает маловероятным обеспечение безопасности в Ормузском заливе в текущей ситуацииПутин: Переключить поставки ближневосточной нефти без Ормузского пролива нельзяЭкс-форвард сборной Армении Юра Мовсисян выпустил автобиографиюЛегендарная «Великолепная семерка» возвращается на экраны спустя 60 лет с Мэттом Диллоном в главной роли Премьер-министр Армении Никол Пашинян выступит в парламенте в СтрасбургеУдары США и Израиля по Ирану: главные события на Ближнем Востоке к утру 9 мартаСаудовская Аравия предупредила Иран о последствиях нападений на страны Персидского заливаСМИ: Новая партия зерна из РФ прибудет в Армению транзитом через Азербайджан и ГрузиюОдной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомКатар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНачали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»На пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамУ нескольких депутатов Госдумы заблокировали аккаунты на iPhone Срочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиКруг зачета: сможет ли Коростелев выиграть молодежный ЧМ Иран сообщил о поражении американского эсминцаГоскомпания Венесуэлы заключила контракты на поставку нефти в США Израиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодня«Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаПоражение было следствием системы управления. «Паст»Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»
Самое популярное