Կեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոցիալական ցանցերում սուպերմարկետներից մեկի անունից շարունակվում է շրջանառվել կեղծ էջ, որի միջոցով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության, ստանալ նվեր կամ օգտվել հատուկ առաջարկից։ Այդ մասին հայտնում են Կիբեռոստիկանությունից:
«Կեղծ էջի նպատակը քաղաքացիների անձնական և բանկային տվյալներին տիրանալն ու նրանցից գումար հափշտակելն է։
Հորդորում ենք՝
- չանցնել կասկածելի հղումներով,
- չտրամադրել բանկային քարտի տվյալները, գաղտնաբառերը և մեկանգամյա հաստատման կոդերը,
- մինչև որևէ գործողություն կատարելը՝ ստուգել էջի իսկությունը»,- նշում են Կիբեռոստիկանությունից։