Աշխարհի խոշորագույն գյուղատնտեսական տնտեսությունների վարկանիշը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԳյուղատնտեսական արտադրության համաշխարհային ծավալը հասել է 5,2 տրիլիոն դոլարի, ինչն ագրարային ոլորտը դարձնում է համաշխարհային տնտեսության խոշորագույն ճյուղերից մեկը։
2024 թվականին Չինաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 1,9 տրիլիոն դոլար կամ համաշխարհային ծավալի 36%-ը։ Համեմատության համար՝ Չինաստանի ագրարային տնտեսությունը գերազանցում է աշխարհի հաջորդ երեք խոշորագույն ագրարային տերությունների՝ Հնդկաստանի, ԱՄՆ-ի և Բրազիլիայի արտադրության համախառն ծավալը։
Թեև գյուղատնտեսական արտադրանք է արտադրում ավելի քան 190 երկիր, Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն և Բրազիլիան ապահովում են գյուղատնտեսական արտադրության համաշխարհային արժեքի գրեթե 60%-ը։
Չինաստանը և Հնդկաստանն ունեն սննդամթերքի արտադրության հսկայական ներքին համակարգեր, որոնք ապահովում են գրեթե երեք միլիարդ մարդու սնունդը։ ԱՄՆ-ն համադրում է առաջատար տեխնոլոգիաները աշխարհում բերքատվության ամենաբարձր ցուցանիշներից մեկի հետ, մինչդեռ Բրազիլիան շեշտը դրել է արտահանման մրցունակության վրա և ձևավորել աշխարհում ամենաարդյունավետ ագրոարդյունաբերական համալիրներից մեկը, փոխանցում է Naked Science-ը։
Ասիայի և Ամերիկայի սահմաններից դուրս գյուղատնտեսական արտադրությունը բաշխված է եվրոպական մի քանի խոշոր տնտեսությունների միջև և կենտրոնացած է մեկ երկրում
Եվրոպայի առաջատարը Ռուսաստանն է, ինչը նա անում է մեծապես հացահատիկային հզոր ոլորտի շնորհիվ։ Երկիրն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում ցորենի արտահանմամբ և մնում է գարու ու արևածաղկի ձեթի խոշորագույն մատակարարներից մեկը։
Իրենց հերթին, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Իսպանիան մասնագիտացած են բարձր ավելացված արժեքով արտադրանքի՝ առաջին հերթին գինիների, կաթնամթերքի և ձիթապտղի յուղի արտադրության մեջ։
Աշխարհի խոշորագույն արտադրողները մրցում են նախևառաջ արտադրության ծավալներով, սակայն Եվրոպան առանձնահատուկ տեղ է զբաղեցրել բարձր մարժայնությամբ գյուղատնտեսական արտադրանքի սեգմենտում՝ միաժամանակ առաջատար դիրքեր պահպանելով վերամշակված սննդամթերքի և ըմպելիքների համաշխարհային շուկայում։
Տվյալները հիմնված են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության վիճակագրության վրա։