Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի առավոտյան Իտալիայի Տոսկանա քաղաքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (Ingv):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Պիզա նահանգում։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պիզա, Լուկա և Մասսա Կարարա քաղաքների բնակիչները հստակ զգացել են ցնցումները։ Տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության ծառայությունը ստուգում է շենքերին և ենթակառուցվածքներին հասցված վնասը։ Վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։